Պատմություն Մոխրոտիկի մասին
| Պատմություն Մոխրոտիկի մասին ճապ.՝ シンデレラ物語 | |
|---|---|
| Ժանր | ռոմանտիկ անիմե կամ մանգա |
| Երկիր | |
| Լեզու | ճապոներեն |
| Ռեժիսոր | Hiroshi Sasagawa? և Takaaki Ishiyama? |
«Պատմություն Մոխրոտիկի մասին» (ճապ.՝ シンデレラ物語), Մոխրոտիկի մասին անիմե սերիալ, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի 4-ից նոյեմբերի 1-ը, բաղկացած է 26 մասից[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրոտիկը փոքրիկ աղջիկ է, որը ծանր էր տանում իր մոր մահը։ Նրա հայրը շատ չանցած ամուսնանում է երկու աղջիկ ունեցող այրի կնոջ հետ և մի անգամ երկար ժամանակով գործերով մեկնում է արտերկիր։ Խորթ մայրը տան գործերը դնում է Մոխրոտիկի վրա՝ ստիպելով նրան կատարել ամբողջ սև աշխատանքը՝ վտանգելով առողջությունը և կյանքը։ Այնուամենայնիվ, աղջիկը չի հուսահատվում և նախկինի պես երազում է դառնալ արքայադուստր՝ նվաճելով արքայազնի սիրտը։ Արքայազնի հետ կապված ծրագրեր ուներ նաև խորթ մայրը՝ ցանկանալով իր աղջիկներից մեկին ամուսնացնել արքայազնի հետ, և դուքս Զարալը, որը ցանկանում է նվաճել Զմրուխտե ամրոցի իշխանությունը իր աղջիկների և արքունի տիկին Իզաբելի օգնությամբ։ Սակայն հասարակ հագուստ հագած արքայազն Չարլզը ամրոցից դուրս է գալիս քաղաք և այնտեղ հանդիպում Մոխրոտիկին, որը չի ճանաչում նրան և արքայազնին անվանում է սուտասան Չարլզ։
Սյուժեի հիմքում ընկած է Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը։
Մասերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Անվանում |
|---|---|
| 1 | Ուզում եմ դառնալ հմայիչ, երիտասարդ օրիորդ |
| 2 | Ծաղիկներ իմ երազից |
| 3 | Առեղծվածային տղան |
| 4 | Իմ հրաշալի արքայազնը |
| 5 | Հանդիպում երազանքի հետ |
| 6 | Խողողի այգու առեղծվածը |
| 7 | Խաբեբա գուշակուհին |
| 8 | Ժպիտի մոգությունը |
| 9 | Նրա հետ ինչ-որ բան այն չէ |
| 10 | Տխուր ջութակահարը |
| 11 | Ինչերի ասես ես պատրաստ էի հանուն սիրո |
| 12 | Հաճելի էր ծանոթանալ, արքայազն |
| 13 | Սիրո ճանապարհին... Իզաբելը փախչում է |
| 14 | Արքայազն Չարլզի գաղտնիքը |
| 15 | Երկու արքայազն |
| 16 | Արքայազնը և տնային տնտեսուհին |
| 17 | Փոքրիկ սրտի բարությունը |
| 18 | Անհանգիստ նկարիչը |
| 19 | Եկեք հետապնդենք այս հանցագործներին |
| 20 | Ճանապարհորդություն դեպի երջանկություն |
| 21 | Հուշեր մոր մասին |
| 22 | Մոխրոտը վտանգված է |
| 23 | Վերացնել արքայազնին |
| 24 | Պարահանդեսի հրավեր |
| 25 | Երջանկության կոշիկը |
| 26 | Երջանիկ հարսանիք |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «tatsunokousa.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
|