Պատմության ավարտը և վերջին մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմության ավարտը և վերջին մարդը
անգլ.՝ The End of History and the Last Man
The End of History and the Last Man.jpg
ՀեղինակՖրենսիս Ֆուկույամա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
Թեմաsociocultural evolution? և պատմության ավարտը
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1990
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչFree Press
Հրատարակման տարեթիվ1992

«Պատմության ավարտը և վերջին մարդը» (անգլ.՝ The End of History and the Last Man), ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի առաջին գիրքը։ Լույս է տեսել 1992 թ. Free Press հրատարակչությունում։ Գրքի հրատարակմանն է նախորդել է The National Interest հանդեսում «Պատմության ավա՞րտը» (1989) էսսեի տպագրումը, որը մամուլում և գիտական ոլորտում մեծ արձագանք է ստացել։ «Պատմության ավարտը և վերջին մարդը» գրքի մեջ Ֆուկույաման շարունակում է էսսեի գիծը և պնդում է, որ արևմտյան տիպի ազատական ժողովրդավարության տարածումն աշխարհում փաստում է մարդկության հասարակամշակութային էվոլյուցիայի վերջնակետի և կառավարության վերջնական ձևաչափի կազմավորման մասին։ Չնայած, Ֆուկույամայի պատկերացման մեջ պատմության ավարտը չի նշանակում իրադարձություննեիր ավարտը, սակայն պսակվում է գաղափարախոսական դիմակայության, գլոբալ հեղափոխությունների և պատերազմների, իսկ դրանց հետ էլ արվեստի և փիլիսոփայության դարաշրջանի ավարտը։

Ֆուկույաման ուղղակի նշում է, որ «պատմության ավարտի» կոնցեպտի հեղինակը չէ, այլ միայն շարունակում է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կողմից հիմք դրած գաղափարները, որոնք հետագա զարգացում են ստացել Կառլ Մարքսի և Ալեքսսանդր Կոժևի աշխատություններում։

«Պատմության ավարտը և վերջին մարդը» գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով[1], ստանալով լայնատարած քննադատություն գիտական և հրապարակախոսական հարթակներում։ Գրախոսների մեծ մասը նշում են հեղինակի կանխակալությունը, ազարական ժողովրդավարության գաղափարներին ծայրահեղ կողմնակցությունը, իրադարձությունների և փաստերի գնահատման մեջ ընտրողականությունը, ինչպես նաև ազատական ժողովրդավարությանը դիմակայող և թափ առնող այնպիսի ուժերի թերագնահատումը, որոնցից է, օրինակ, իսլամական ֆունդամենտալիզմը։

Ֆուկույաման ակտիվ մասնակցություն է ունեցել գրքի հրապարակումից հետո տեղի ունեցող բանավեճի մեջ, հետևողականորեն պաշտպանելով սեփական տեսակետը, սակայն հետագա աշխատություններում որոշ առումով վերանայել է ավելի շուտ շարադրված մտքերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Editions of The End of History and the Last Man»։ sais-jhu.edu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2012-07-29