Պատմության աղբանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմության աղբանոց, պատկերավոր արտահայտություն, որտեղ տեղ են գտնում այն մարդիկ, իրադարձությունները, գաղափարախոսությունները և այլն, որոնք մոռացության են մատնվում պատմության ընթացքում։

Ֆրանչեսկո Պետրարկան, այցելելով իր ժամանակի Հռոմ, այն անվանել է «պատմության աղբանոց»[1]։

Ժամանակակից պատմության մեջ առաջիններից մեկն այս արտահայտությունն օգտագործել է Լև Տրոցկին՝ Խորհուրդների երկրորդ համագումարը լքած մենշևիկներին ուղղված ուղերձում (1917 թվականի նոյեմբերի 7)[2][3][4][5]։

«Ժողովուրդը եկավ մեր հետևից, մենք հաղթանակ տարանք, իսկ հիմա մեզ ասում են՝ հրաժարվեք ձեր հաղթանակից, զիջեք, ընդունեք փոխզիջումը։ Ո՞ւմ հետ, հարցնում եմ ես ձեզ։ Տատանվող խմբերի՞ հետ, որոնք մեզ թողել են, իսկ հիմա մեզ առաջարկներ են անում։ Մենք նրանց ասում ենք՝ դուք ոչնչություն եք և ձախողվել եք։ Ձեր դերն ավարտված է, գնացեք այնտեղ, որը նախատեսված է ձեզ համար՝ պատմության աղբանոց»[6]։

Այս արտահայտության օգտագործման մեկ այլ հայտնի օրինակ է դարձել 1982 թվականի հունիսի 8-ին Բրիտանիայի համայնքների պալատում Ռոնալդ Ռեյգանի ելույթը, որում նա Խորհրդային Միությունը անվանել է «չարի կայսրություն»։

…Ազատությունն ու ժողովրդավարությունը մարքսիզմն ու լենինիզմը կթողնեն պատմության աղբանոցում[7]։

Օգտագործման վերջին օրինակներից մեկն այն հայտարարությունն է, որը 2011 թվականի մարտին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մուամար Քադաֆին արել էր ՆԱՏՕ-ի երկրների հասցեին, որոնք սկսել էին Լիբիայի ռմբակոծությունները։

Այս ագրեսիան անցկացվում է ֆաշիստների բազմության կողմից, որն իր օրերը կավարտի պատմության աղբանոցում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hibbert, Christopher. Rome: The Biography of a City. Penguin Books. էջեր Chapter six. ISBN 978-0140070781. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  2. Liberman M. (2011 թ․ դեկտեմբերի 23). «The What of History?». Language Log. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Sonne, Paul, "The Dustbunnies of History" Արխիվացված 2017-06-14 Wayback Machine, The Oxonian Review 8 June 2009 • Issue 9.7. 978-0-571-22875-1
  4. Bertrand M. Patenade (2009) Stalin's Nemesis: The Exile and Murder of Leon Trotsky, Faber and Faber, pp. 193–194, 352. 978-0-571-22875-1
  5. Maureen Healey (2004), «11 Dictator in a Dumpster: Thoughts on History and Garbage», in Alun Munslow, Robert A. Rosenstone (ed.), Experiments in Rethinking History (illustrated ed.), Routledge, էջ 225, ISBN 978-0-415-30146-6, Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին, Վերցված է 2022-10-21-ին
  6. Сундуков А. А. Сталин и Троцкий – выдающиеся марксисты и враги. От Февраля к октябрю // Диалог ТВ. — 26.02.2010. — В. 8. Архивировано из первоисточника 19 Ապրիլի 2021.
  7. Pipes R. Ash Heap of History: President Reagan’s Westminster Address 20 Years Later. Ronald Reagan: The Heritage Foundation Remembers(անգլ.). — 03.06.2002. Архивировано из первоисточника 17 Սեպտեմբերի 2013.
  8. «Foreign forces to end in history's dustbin: Gaddafi». Reuters Africa. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  9. Одинокий бедуин Каддафи не сдаётся ՅուԹյուբում