Պատմական հնչյունափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատմական հնչյունափոխությունը լեզվի զարգացման ընթացքում տարբեր պատճառներով որոշ հնչյունների կամ հնչյունախմբի վերածվելն է այլ հնչյունի կամ դրանց սղումը։ Այդ տեսակ հնչյունափոխությունը հիմնականում գործել է լեզվի զարգացման նախաաշխարհաբարյան շրջափուլում և ժամանակակից հայերենում չի գործում[1]։

Ժամանակակից հայերենում կա հնչյունափոխության 3 տիպ՝ դիրքային (շեշտի ազդեցությամբ կատարվող), փոխազդեցական և պատմական։

Պատմական հնչյունափոխությունը կատարվել է մի քանի պատճառներով։

1․ Պատմական հնչյունափոխություն է կատարվել բառում հնչյունի գրաված դիրքի հետևանքով։ Պայմանավորված արտասանության թուլացմամբ կամ դադարով՝ հնչյունն այս դեպքում փոփոխման է ենթարկվել բառասկզբում և բառավերջում[1]։

Սղվել են՝

ա) գրաբարի Ի վերջնահնչյունը․ հիւսիսի-հյուսիս, տեղի-տեղ, արծուի-արծիվ,

բ) գրաբարի Յ ձայնորդը բառավերջի ա, ո ձայնավորներից հետո․ տղայ-տղա, երեկոյ-երեկո, քահանայ-քահանա, կաթսայ-կաթսա, շղթայ-շղթա,

գ) գրաբարի Ն ձայնորդ վերջնահնչյունը գրաբարյան մի շարք միավանկ և բազմավանկ բառերում, ինչպես նաև բայանուններումգառն-գառ, դուռն-դուռ, մուկն-մուկ, լուսանն-լուսան, ուսումն-ուսում, լուծումն-լուծում[1]։

Վերջիններիս Ն-ն վերականգնվում է հիշյալ բառերի թեքման, հոգնակի թվի կազմության և բառաբարդման ժամանակ․ գառ-գառներ, գառնարած, դուռ-դռներ, դռնեդուռ, դռնապան, ուսում-ուսումնական, ուսումնասիրություն։

2․ Գրաբարի բառասկզբի Յ հնչյունը ժամանակակից հայերենում դարձել է Հյիսուն-հիսուն, յիշել-հիշել, յիմար-հիմար, յարկ-հարկ, յար-հար (հար և նման), յարուցել-հարուցել։

3․ Գրաբարի պատճառականի –ուցան(ել) ածանցը ժամանակակից հայերենում դարձել է –ց, -(ու)ց, -ցնխաղաղեցուցանել-խաղաղեցնել, մատուցանել-մատուցել, յարուցանել-հարուցել։

4․ Կատարվել է հնչյունների միացում․ ա) խուլ պայթականը միացել է հաջորդ Հ-ին և վերածվել շնչեղի, նաև՝ բարդացում․ սեպուհական-սեպհական-սեփական, բ) պարզ հնչյունների վերածում բարդի․ արտասուք-արցունք(տս-ց)։

5․ Կատարվել է հնչյունների պարզեցում, երբ բառի մեջ բարդ հնչյունները վերածվում են պարզի․ ծածանել-տատանել, սասանել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սուքիասյան Աշոտ (2004)։ Ժամանակակից հայոց լեզու։ Երևան: ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ։ էջեր 52–53։ ISBN 5-8084-0277-8