Պատճենահան ապարատ
Պատճենահան ապարատ, տարբեր նյութերի և փաստաթղթերի պատճեններ ստանալու սարքավորում։ Պատճենահան ապարատները ստորաբաժանվում են, գլխավորապես, ըստ պատճենահանման պրոցեսի ֆիզիկական սկզբունքի՝ լուսապատճենահան, ջերմապատճենահան, էլեկտրոնային պատճենահան, լուսանկարապատճենահան, էլեկտրալուսանկարչական։
Պատճենահան սարքը նախատեսված է փաստաթղթերի, լուսանկարների, թղթի և այլ նյութերի վրա պատկերված պատկերների կրկնօրինակները ստանալու համար: Ի տարբերություն տպագրական մեքենաների՝ կարող է օգտագործվել գրքերի, բրոշյուրների (թռուցիկներ) և այլնի փոքր ծավալներով հրատարակումների համար: Պատճենահան սարք կարելի է համարել նաև ֆաքս մեքենան, կրկնօրինակող սարքավորումը և իրար փոխկապակցված սկաները և տպիչը, որոնք կարող են ներառված լինել մեկ բազմաֆունկցիոնալ սարքավորման մեջ:
Բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատճենահան սարքի հիմնական առանձնահատկություններն են`
- Բնօրինակի և պատճենի ձևաչափ։
- Պատճենահանման արագություն։
- Պատճենահանման արժեքը։
- Առաջարկվող պատճենահանման ծավալը։
Պատկերների ստացման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճենահան սարքերում ավելի շատ տարածված է տպագրման էլեկտրոգրաֆիկ եղանակը: Մեծ ծավալների համար օգտագործվում է տրաֆարետային տպագրման եղանակը: Նաև (ֆաքսի և էժանագին գունավոր պատճենահան սարքերում) օգտագործվում է շիթային և ջերմային տպագրման եղանակը: Պատկեր ստանալու մնացած եղանակները տարածում չգտան և դուրս մղվեցին պատճենահան սարքավորումների շուկայից:
Ըստ սկզբնական պատկերի մշակման եղանակի` պատճենահան սարքերը բաժանվում են անալոգայինի և թվայինի: Նրանք տարբերվում են պատկերը բնօրինակից պատճենին փոխանցելու եղանակով: Անալոգային սարքերում (էլեկտրոգրաֆիկ) լույսը, որը արտացոլվում է բնօրինակից շարժվող հայելիների և ոսպնյակի համակարգով, փոխանցվում է լուսաթմբուկին: Թվայիններում, պատկերը բնօրինակից սկզբում սկանավորվում է լուսազգայուն (ֆոտոդիոդներ) տարրերի քանոնի միջոցով վերահսկիչ հիշողության մեջ, մշակվում է հատուկ ալգորիթմով (երբեմն սխալներ է պարունակում[1]), հետո դուրս է գալիս տպագրման՝ տպիչի միջոցով, որը տվյալ դեպքում հանդիսանում է պատճենահան սարքի անբաժան մասը (բազմաֆունկցիոնալ սարքավորում):
Թվային պատճենահան սարքերը բաժանվում են միագույնի և լիագույնի:
Ըստ արտադրողականության` առանձնացնում են ցածր (մինչև 20 օրինակ/րոպե), միջին (20-40 օրինակ/րոպե) և բարձր (40 և ավելի օրինակներ/րոպե) պատճենիչներ: Ըստ կազմի` պատճենիչները լինում են հատակի և սեղանի: Սեղանի պատճենիչները լինում են անձնական (շարժական):
A ձևաչափի ցածր արտադրողականության սեղանի պատճենիչները սովորաբար անվանում են անձնական: Առանձին տարբերակում են մեծ ձևաչափի (A0, A1) պատճենիչներ, որոնց հաճախ անվանում են ինժեներական համակարգեր:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ըստ չափերի`
- շարժական
- սեղանի
- արտադրողական ստացիոնար
- Ըստ սկանավորման սկզբունքների`
- անալոգային
- թվային
- Ըստ գույնի հաղորդման`
- միագույն
- լիագույն
- Ըստ գործունեության`
- ստանդարտ (նախատեսված է A4, A3 թղթի համար)
- առանձնահատուկ ( հրատարակչական համալիրների համար)
- լայն ձևաչափով (գծագրեր պատրաստելու համար)
- Ըստ թույլատրելի բեռնվածության`
- 30 օրինակ/օր
- 100 օրինակ/օր
- 600 օրինակ/օր
- 10000 օրինակ/օր
- 1000000 օրինակ/օր
- Ըստ պատճենահանման արագության`
- մինչև 6 օրինակ/րոպե
- մինչև 20 օրինակ/րոպե
- մինչև 40 օրինակ/րոպե
- մինչև 100 օրինակ/րոպե
Արդյունաբերողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
«Քսերոքս» անվանման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում «քսերոքսներ» անվանում էին ցանկացած պատճենահան տեխնիկա՝ անկախ արտադրող ֆիրմայից, այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում արտերկրից բերված առաջին պատճենահան մեքենաները XREOX ֆիրմայի արտադրանք էին (արտասանվում է«զիրոկս», սակայն ռուսալեզու երկրներում ավելի հարմար էր օգտագործել «քսերոքս» բառը): Համապատասխանաբար, փաստաթղթերի պատճենները սկսեցին անվանել «քսերոկոպիաներ»:
Չնայած «քսերոքս» անվանման լայն գործածությանը՝ պաշտոնական գրականության մեջ և հատկապես գովազդային նյութերում փորձում են խուսափել այդ անվանումից՝ ՔՍԵՐՈՔՍ ընկերության անվանումին չնմանակելու համար:Այդ ընկերության՝ պատճենագրության վրա հիմնված սարքավորումները (ծագել է հունարեն «չոր» և «գրություն» բառերից) մի ժամանակ գերակշռում էին շուկայում՝ դուրս մղելով պատճենահանման համար նախատեսված այլ տեխնոլոգիաները, այդ պատճառով էլ այդ ընկերության ապրանքանիշը դարձավ անվանական արժեք մի ամբողջ դասի սարքավորումների համար: Պատճենահան սարքավորումների՝ հենց « Քսերոքս» անվանումը, որը հիմնաված է պատճենագրության տեխնոլոգիայի (կամ, ավելի գիտականորեն ասած - էլեկտրոգրաֆիայի) վրա և նախատեսված է պատճենահան սարքերի համար, դեռ առաջարկվել է այդ մեթոդի ստեղծող Չասթեր Կարլսոնի կողմից, իսկ Քսերոքս ընկերությունը այդ անունը ստացել է վերանվանումից հետո, երբ այդ անվանմամբ իր սարքավորումները դարձան բավականին հայտնի[2][3]:
Ռուսերենում «քսերոքս» բառը ներմուծվեց 1970 - ականներին, երբ ԽՍՀՄ-ում հայտնվեցին ՔՍԵՐՈՔՍ ընկերության պատճենահան մեքենաները: Այդ ժամանակահատվածում լայն տարածում ստացան նաև հայրենական արտադրության «ЭРА» և «PЭМ» պատճենահան մեքենաները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.dkriesel.com/_media/blog/2014/xerox-ccc-davidkriesel.pdf
- ↑ «The Story of Xerography» (անգլերեն)։ Xerox։ 08/09/1999։ Վերցված է 2016-10-22
- ↑ Alan Chodos։ «October 22, 1938: "Invention of Xerography" - This Month in Physics History» (անգլերեն)։ AMERICAN PHYSICAL SOCIETY News։ Վերցված է 2016-10-22