Jump to content

Պատկուլի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկուլի դաստակերտ
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՊուշկին
Հիմնադրված է1854
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատկուլի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Паткуль), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1854 թվականին։ Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի 8 հասցեում։ Դաստակերտի համալիր կազմում ընդգրկված է նաև Մալայա փողոցի 13 հասցեի կողաշենքը։

19-րդ դարի սկզբում ներկայիս տան տեղում եղել է պալատական սպասավոր Տերենտևի վերնահարկով փայտե տունը։ 1848 թվականին տարածքի սեփանակատերն է դարձել Մարիա Ալեքսանդրովնա Պատկուլը։ Նոր փայտե տան շինարարությունը սկսվել է 1854 թվականին Իպպոլիտ Մոնիգետտիի նախագծով, շինարարությունը ղեկավարել է Ի. Ա. Վիդովը։ Հին տունը միաժամանակ տեղափոխվել է Մալայա փողոցում գտնվող տարածքի մյուս ծայր և դարձել դաստակերտի կողաշենք։ Դաստակերտի շուրջը տեղադրվել է փայտե ցանկապատ դարպասներով։ Կողաշենքը կառուցվել է 1881 թվականին, ճարտարապետ Ն. Ս. Նիկինինի նախագծի համաձայն կիսավերնահարկը վերակառուցվել է ամբողջական երկրորդ հարկի[2][3]։

Հայրենական մեծ պատերազմից հետո գլխավոր տանը տեղավորվել է թիվ 2 մանկապարտեզը, այնուհետև` սթափարանը։ Ներկայումս շենքը զբաղեցնում է Պուշկինի շրջանի բնակարանային գործակալությունը։ 1970-ական թվականներին տարածքի խորքում կառուցվել է բնակելի բազմաբնակարան շենք, որը խախտել է նախկին դաստակերտի պլանավորումը։ Չի պահպանվել նաև դարպասներով ցանկապատը։ 1990-2000-ական թվականներին շրջակայքում կառուցվել են 5 նոր տներ։ 2012 թվականի սեպտեմբերին քանդվել է բացահայտված մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունեցող կողաշենքը։ Տունը վերակառուցվել է 2015 թվականին, բայց միայն արտաքին շերտն է մնացել փայտյա, տունը կառուցվել է աղյուսից[2][4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունն ասիմետրիկ է։ Այն նախատեսված է ամռանն ապրելու համար։ Ունի պատուհաններ, դիրքն այնպես է, որ ցերեկը լուսավորվում է արևի լույսով։ Պատուհանների ձևն ու դիրքն ազատ են և բազմազան։ Ճակատային ձևավորումն ընդօրինակում է քարի ճարտարապետության տեխնիկան։ Տունը ունի մի քանի էրկերներ, պատշգամբներ, անկյունային կիսավերնահարկ։ Ճակատային մասում կա հարուստ փորագրված դիզայն։ Պահպանվել են նաև շքամուտքի ինտերիերները՝ շրջակալներով դռները, սվաղված ֆրիզները, քիվերը[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7802279000
  2. 2,0 2,1 2,2 «Средняя 8. Усадьба Паткуль». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  3. 3,0 3,1 «Усадьба М. А. Паткуль». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Новодел дома Паткуль на Малой улице в Пушкине заселят в 2016 году». kanoner.com. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]