Պատկերներ ցուցահանդեսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուսորգսկի

«Պատկերներ ցուցահանդեսից»[1] (ռուս.՝ Картинки с выставки), դաշնամուրային ստեղծագործությունների շարք, որը բաղկացած է տասը պիեսներից։ Ստեղծագործության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։ Կոմպոզիտորը սյուիտների շարքը գրել է 1874 թվականին ռուս նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ Վիկտոր Հարթմանի հիշատակին։

Ինքնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնագիրը պահվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանում ՝ հետևյալ ենթավերնագրով «Վիկտոր Հարթմանի հուշերից», ստորագրված ՝ հունիսի 22, 1874 թվական, Պետրոգրադ։

Ստեղծագործության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հարթման

Մուսորգսկի և Հարթման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ, նկարիչ Վիկտոր Ալեքսանդրի Հարթմանը (1834—1873) XIX դարի արվեստի պատմության մեջ ճանաչվեց, որպես ռուսական ճարտարապետական արվեստի հիմնադիրներից մեկը։ Նա առանձնանում էր իր ինքնությամբ և հարուստ երևակայությամբ։

Ստասով /Ռեպին / 1873 թ․

Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ 19-րդ դարի ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ Վլադիմիր Ստասովը իր մեծ ներդրումն է ունեցել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա, որի տանն էլ հանդիպել են Մուսորգսկին և Հարթմանը և դարձել մտերիմ ընկերներ։ 1873 թվականին 39 ամյա Հարթմանի հանկարծակի մահը շատ է հուզում Մուսորգսկուն։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում Ստասովի նախաձեռնությամբ և Պետերբուրգի ճարտարապետների ընկերության համագործակցությամբ անց կացվում է Հարթմանի աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացվում է շուրջ 400 աշխատանք, որոնք ստեղծվել էին տասնհինգ տարիների ընթացքում․ նկարներ, ջրաներկեր, ճարտարապետական նախագծեր, թատերական ներկայացումների, թատերական հանդերձների և գեղարվեստական արտադրանքների համար էսքիզներ։

Շրջելով պատկերասրահով` Մուսորգսկին մտածում է դաշնամուրային ստեղծագործություն գրելու վերաբերյալ[2]։ Ընդամենը երեք շաբաթում, հունիսի 2-ից 22-ը կոմպոզիտորը ստեղծագործական մեկ շնչով գրում է այս սյուիտները։

Նկարներ, որոնց թեմաներով ստեղծագործել է Մուսորգսկին․

  • «Թյուիլրի» (այժմ գոյություն չունի)
  • «Բալետ՝ ձվից դուրս չեկած ճուտիկների»
  • «Սամուել Գոլդենբերգ և Շմույլե»
  • «Գետնադամբարան»
  • «Խրճիթ հավի ոտքերի վրա»
  • «Հսկա դարպասները»

Նկարներ, որոնք գոյություն ունեն [3]։

Վերնագիր Վերնագիր (English) Նկար
№5 «Բալետ՝ ձվից դուրս չեկած ճուտիկների» Էսքիզներ «Թրիլբի» բալետի հանդերձանքի համար Sketches of theatre costumes for the ballet Trilby
Hartmann Chicks sketch for Trilby ballet.jpg
№6 «Սամուել Գոլդենբերգ և Շմույլե» Հրեան մորթե գլխարկով Jew in a fur cap. Sandomierz
The Rich Jew.jpg
Հրեան Sandomierz [Jew]
The Poor Jew.jpg
№8 «Գետնադամբարան» Փարիզյան գետնադամբարան Paris catacombs (with the figures of V. A. Hartmann, V. A. Kenel, and a guide holding a lantern)
Hartmann Paris Catacombs.jpg
№9 «Խրճիթ հավի ոտքերի վրա» Բաբա-Յագա Ժամացույց ռուսական ոճով։ The hut of Baba-Yaga on hen's legs. Clock in the Russian style
Izbushka2.jpg
№10 «Հսկա դարպասները» Քաղաքային դարպասների նախագիծ Կիև, գլխավոր ճակատ Project for city gates in Kiev. Main façade
Hartmann -- Plan for a City Gate.jpg

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ պատկերասրահից 1-ին հրատարակություն

Ինչպես Մուսորգսկու ստեղծագործությունների մեծ մասը, այնպես էլ «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտների շարքը, ունի բարդ տպագրական պատմություն։ Չնայած այն հանգամանքի, որ ստեղծագործությունը գրվել է 1874 թվականի հունիսին, շատ կարճ ժամանակահատվածում, սակայն այն մինչև 1886 թվականը չի տպագրվել։ Կոմպոզիտորի մահից հետո, հինգ տարի անց, այն տպագրվեց նրա ընկերոջ ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կողմից։ Այնուհանդերձ, այս հրատարակությունը, Մուսորգսկու աշխատանքի լիարժեք ճշգրիտ ներկայացումը չէր, այն պարունակում էր մի շարք բացթողումներ և սխալներ։ 1931 թվականին, նշելով կոմպոզիտորի մահվան 50-րդ տարելիցը, ստեղծագործությունը հրատարակվեց Պավել Լամմի կողմից։

1940 թվականին իտալացի կոմպոզիտոր Լուիջի Դալապիկկոլան հրատարակեց Մուսորգսկու այս ստեղծագործությունը՝ լայն մեկնաբանությամբ։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Promenade 1

Սյուիտը գրված է սի բեմոլ մաժորում (B♭)։

Չափը փոփոխվում է 5/4 և 6/4 ։

Տակտը՝ Allegro giusto, nel modo russico; senza allegrezza, ma poco sostenuto

Զբոսանք 1
Առաջին զբոսանքի 3-րդ և 4-րդ տակտեր

Թեման ստեղծագործության մեջ մի քանի անգամ կրկնվում է։ Այն հիշեցնում է ռուսական ժողովրդական երգեր, մեղեդին սկսվում է «մեներգով», իսկ հետո շարունակվում «երգչախմբով»։ Ունի պարզ և ուժեղ ռիթմեր։

№ 1 «Թզուկներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

The Gnome

Թզուկներ

Գրված է մի բեմոլ մինորում (E♭)։

Չափը՝ 3/4 ։

Տեմպը՝ փոփոխվող Vivo and Meno mosso, pesante

Թզուկներ, բնագիր, 1-ին տակտեր

Հարթմանի չպահպանված էսքիզում պատկերված է եղել տոնածառի խաղալիք՝ շչելկունչիկ (մարդուկ-ջարդուկ) թզուկ՝ ծուռ ոտքերով։ Դինամիկ մեղեդին այնպես վարպետորեն է գրված, որ կարծես անշարժ թզուկը սկսում է կենդանանալ, և ունկնդիրը կարող է հետևել, թե նա ինչպես է տեղից-տեղ շարժվում, իսկ հետո` քարանում։

Զբոսանք 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսանք 2

Գրված է լա բեմոլ մաժորում (A♭)

Չափը ՝ փոփոխական 5/4 և 6/4

Տեմպը՝ Moderato commodo assai e con delicatezza

Անտրակտը հնչում է արդեն այլ օկտավաներում, նոր ներդաշնակությամբ, հանգիստ և մտածված և տանում դեպի անցում հաջորդ նկարին։

№ 2 «Հին ամրոց»[խմբագրել | խմբագրել կոդը]

The Old Castle

Հին ամրոցը

Գրված է սոլ դիեզ մինորում (G♯)։

Չափը՝ 6/8

Տեմպը՝ Andante molto cantabile e con dolore

Կոմպոզիտորը սյուիտը գրել է Հարթմանի ջրաներկ աշխատանքի հիման վրա, որը նկարել էր Իտալիայում ճարտարապետություն ուսանելու ժամանակ։ Նկարը հնագույն մի ամրոց էր, որի ֆոնին պատկերված էր մի տրուբադուր՝ աշուղ, ձեռքին լյուտնյա։

Հնչում է երգեղիկ և մելանխոլիկ երաժշտություն, նվագում է ալտ-սաքսոֆոնը։

Զբոսանք 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսանք 3

Գրված է սի մաժոր տոնայնությունում ( B)։

Չափը՝ փոփոխվող 5/4 և 6/4

Տեմպը՝ Moderato non tanto, pesamente

Բավականին կարճ անցում է հաջորդ նկարին (8 տակտ)։

№ 3 «Թյուիլրի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Tuileries (Children's Quarrel after Games)

Թյուիլրի

Գրված է սի մաժոր տոնայնությունում (B)

Չափը՝ 4/4

Տեմպը՝ Allegretto non troppo, capriccioso

Նկարում պատկերված էր Թյուիլրի արքայական պալատը Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում, որը Լուվրի հետ մի ընդհանուր համալիր է, բազմաթիվ երեխաներով և դայակներով։ Սյուիտում կոմպոզիտորը նկարագրել է պալատի աղմկոտ այգին, որտեղ դայակները փորձում են հանդարտեցնել երեխաներին։ Իջնող և բարձրացող ինտոնացիաները ցույց են տալիս նրանց վեճն ու հաշտեցումը։

№ 4 «Անասուններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսորգսկի / Բիդլո

Bydło

Գրված է սոլ դիոզ մինորում (G♯)

Չափը՝ 2/4

Տեմպը՝ Sempre moderato, pesante

Նկարում պատկերված էր լեհական սայլակառք, հսկայական անիվներով, որոնք եզներ էին տանում։

Զբոսանք 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսանք 4

Գրված է ռե մինորում (D)

Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4

Տեմպը՝ Tranquillo

№5 «Բալետ՝ ձվից դուրս չեկած ճուտիկների»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթման, Բալետի էսքիզ
Մուսորգսկի, Բալետ

Գրված է ֆա մաժորում (F)

Չափը՝ 2/4

Տեմպը՝ Scherzino (vivo, leggiero)

Սյուիտը գրված է Ջուլիա Գերբերի «Trilby» բալետի համար Հարթմանի արված էսքիզների մոտիվներով։ 17 էսքիզներից պահպանվել են չորսը։

№6 «Սամուել Գոլդենբերգ և Շմույլե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Samuel Goldenberg und Schmuyle‎

Մուսորգսկի , №6

Գրված է սի բեմոլ մինոր տոնայնությունում (B♭)

Չափը՝ 4/4

Տեմպը՝ Andante. Grave energico and Andantino

Նկարում պատկերված են երկու հրեաներ՝ հարուստ և աղքատ։

Զբոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրված է սի բեմոլ մաժորում (B♭)

Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4

Տեմպը՝ Allegro giusto, nel modo russico; poco sostenuto.

№7 «Լիմոժ։ Շուկա։ (Մեծ նորությունը)»[խմբագրել | խմբագրել կոդը]

Limoges. The Market (The Great News)

Լիմոժ

Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)

Չափը՝ 4/4

Տեմպը՝ Allegretto vivo, sempre scherzando

Նկարում՝ շուկայում կատաղի վեճի բռնված ֆրանսուհիներ են։

Լիմոժը քաղաք և համայնք է Ֆրանսիայում, որտեղ կոմպոզիտորը նկարագրում է շուկայի եռուզեռը։

№8 «Գետնադամբարան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթման, Փարիզի գետնադամբարան
Գետնադամբարան

Catacombs (Roman Tomb)

Գրված է սի մինորում (B)։

Չափը՝ 3/4, 6/4

Տեմպը՝ Largo (Sepulcrum) Andante non troppo con lamento (Con mortuis)

Այս նկարում Հարթմանը իրեն է ներկայացնում, զննելով Փարիզի գետնադամբարանը՝ լապտերի լույսով։

№9 «Խրճիթ հավի ոտքերի վրա»[խմբագրել | խմբագրել կոդը]

The Hut on Hen's Legs (Baba Yaga)

Գրված է դո մինոր տոնայնությունում (C)

Չափը՝ 2/4

Տեմպը՝ Allegro con brio, feroce and Andante mosso

Այս նկարը Հարթմանը պատկերել է ժամացույցի վրա ՝ հավի ոտքերով թռչող խրճիթի տեսքով։ Մուսորգսկին ավելացրել է ցախավելի վրա թռչող կախարդի։

№10 «Հսկա դարպասները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա դարպասներ
Հարթման, Քաղաքի դարպասի նախագիծ

The Bogatyr Gates (In the Capital in Kiev)

Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)

Չափը՝ 4/4

Տեմպը՝ Maestoso

Նկարը Հարթմանի Կիև քաղաքի դարպասների նախագծումն էր՝ հին ռուսական, բարձր ոճով, որը սլավոնական սաղավարտի տեսք ուներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Calvocoressi, Michel D., Modest Mussorgsky: His Life and Works. London: Rockliff; Fair Lawn, N.J.: Essential Books, 1956.
  • Calvocoressi, Michel D., and Gerald Abraham. Mussorgsky. Master Musicians, New Series. London: J. M. Dent & Sons, Ltd.; New York: Dutton, 1946. Revised edition, London: Dent, 1974. 0-460-03152-X.
  • Dubal, David, The Art of the Piano: Its Performers, Literature, and Recordings, third edition, revised and expanded. With accompanying CD recording. Pompton Plains, N.J.: Amadeus Press, 2004. 1-57467-088-3.
  • Frankenstein, Alfred, "Victor Hartmann and Modeste Musorgsky." The Musical Quarterly 25, no. 3 (July 1939): 268–91.
  • Mussorgsky, M., M. P. Musorgskiy: Letters, Gordeyeva, Ye. (editor), 2nd edition. Moscow: Music (publisher), 1984 [Мусоргский, М., М. П. Мусоргский: Письма, Гордеева, Е. (редактор), издание второе, Москва: Музыка, 1984].
  • Mussorgsky, M., Pictures from an Exhibition (score), edited by N. Rimsky-Korsakov. Saint-Petersburg: V. Bessel & Co., 1886
  • Mussorgsky, M., Pictures from an Exhibition (score), edited by P. Lamm. Moscow: Muzgiz, 1931
  • Mussorgsky, M., Pictures from an Exhibition (manuscript facsimile). Moscow: Muzïka, 1975
  • Orga, Ates, "Mussorgsky's Pictures at an Exhibition on record". International Piano Quarterly 2, no. 5 (Autumn 1998): 32–47.
  • Orlova, A., Musorgsky Remembered, translated by Zaytzeff, V., and Morrison, F., Bloomington and Indianopolis: Indiana University Press, 1991
  • Parrott, Jasper, and Vladimir Ashkenazy. Beyond Frontiers. London: Collins; London: Hamilton; New York: Atheneum, 1984. 0-00-216373-X (Collins); 0-241-11575-2 (Hamilton); 0-689-11505-9 (Atheneum)
  • Russ, Michael. Musorgsky: Pictures at an Exhibition. Cambridge Music Handbooks. Cambridge and New York: Cambridge University Press, 1992. 0-521-38442-7 (hardback); 0-521-38607-1 (pbk).
  • Schonberg, Harold C. The Lives of the Great Composers, revised edition. New York: W. W. Norton & Company, 1981. 0-393-01302-2. London: Abacus, 1997. 0-349-10972-9.
  • Richard Taruskin. Musorgsky: Eight Essays and an Epilogue. Princeton: Princeton University Press, 1993. 0-691-09147-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Մուսորգսկի Մոդեստ Պետրովիչ» հոդվածը ՀՍՀ-ում»։ Վերցված է 2017 Հուլիս 20 
  2. Г. Н. Хубов. Мусоргский. — М.: Музыка, 1969. — С. 535
  3. Mussorgsky (1984: p. 339)