Պատկերազարդ Հայաստանն ու հայերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերազարդ Հայաստանն ու հայերը
անգլ.՝ Illustrated Armenia and the Armenians
ՀեղինակՕհան Կայծակյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր324
Հրատարակման վայրԲոստոն
Հրատարակման տարեթիվ1898
Թվային տարբերակarchive.org/details/illustratedarmen00gaidrich

«Պատկերազարդ Հայաստանն ու հայերը» (անգլ.՝ Illustrated Armenia and the Armenians), Օհան Կայծակյանի գիրքն է հրատարակված 1898 թվականին Բոստոնում։ Գիրքն արժեքավոր է հատկապես այն առումով, որ Կայծակյանը հրապարակել է կայսրության ժողովրդագրությանը նվիրված ցուցակներ, որոնք առհասարակ առաջին անգամ են շրջանառության մեջ դրվում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհան Կայծակյանը (1837-1914) եղել է Հալեպի Հայ ավետարանչական եկեղեցու անդամ։ Մի քանի տարի եկեղեցում ծառայելուց հետո նա տեղափոխվել է Մարաշ և ուսանել տեղի ամերիկյան միսիոներների ղեկավարած Ճեմարանում, որտեղից էլ գործուղվել է Ադանա և ականատես դարձել ժամանակի կարևորագույն իրադարձություններին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է ինը գուխներից, որոնցից հետաքրքրական են հատկապես վերջին երկու գլուխները՝ Հայերի վերջին սարսափները Թուրքիայում և «Կոտորածը և Նահատակումը Հայաստանում»։ Հեղինակը Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման երեք հիմնական պատճառ է բերում՝ քաղաքական, կրոնական և տնտեսական։ Նա մանրամասնում է Բեռլինի կոնֆերանսը և վերջինիս շուրջ տարվող բանակցությունները, քննության առնում Հայկական հարցի լուծման ձախողված տարբերակները[1]։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին գլուխում տեղ են գտել վերապրողնեի և ականատեսների վկայություններ, որոնք գրի են առնվել դեպքերից անմիջապես հետո։

Նրանց հոգևոր առաջնորդները գալիս էին մզկիթներ և իրենց հավատացյալներին քարոզում էին,- Օ Մուհամմադի հետևորդներ, սիրեք ձեր մերձավոր հավատացյալներին, սակայն ատեք և սպանեք մնացած բոլորին։ Նրանք գյավուրներ են, անհավատ շներ, կեղտոտ խոզեր։ Թուրքերը կոտորում են հայերին, որպեսզի արժանանան այդ պարգևին։ Այն կինը, ով կընկներ նրանց ձեռքը, ոչ միայն չէր կարող հույս ունենալ, որ կարող է պաշտպանել իր առաքինությունը, նույնիսկ իր կրոնը ուրանալու միջոցով։ Նրանք առաջինը բռնության են ենթարկում նրան և հետո ստիպում իսլամ ընդունել։
Ուղղակի կամ անուղղակի կերպով նա (Համիդը) սպանել է մոտ 200.000 հայ քրիստոնյաների, բայց մոտ 500.000 հայեր այսօր մնացել են օրվա հացի կարոտ։
Երբեմն նրանք տղաներին դասավորում էին շարքով, և կրակ բացում, որպեսզի պարզեն, թե որքան մարդ կարող են սպանել մի գնդակով։

Երբեմն նրանք կանգնեցնում էին տղաներին շարքով և կրակում նրանց վրա` ստուգելու համար, թե քանիսը կսպանվեն մեկ գնդակով։ Նրանք խլում էին երեխաներին իրենց մայրերից, չծնված երեխաներին հանում էին որովայններից և հաղթական քայլում՝ սահմռկեցուցիչ այդ “ավարը” սուրերին։ Գլխիվայր խաչելով և եռացող ջուր լցնելով նրանց վրա` թողնում նրանց մահանալու։ Կենդանի մաշկազերծում էին, կտրում ձեռքերը, ոտքերը, քիթը, ականջները և այլ անդամները և թողնում մահանալու։ Շիկացած երկաթներով ծակում էին նրանց մարմինները։ Նրանք հանեցին մի քանի քրիստոնյա հոգևորականների աչքերը` ասելով. “Հիմա պարեք մեզ համար”: Նրանք քարյուղ էին լցնում նրանց վրա և ողջակիզում։ Ամենագեղեցիկ աղջիկները և երիտասարդ կանայք չսպանվեցին. նրանցից յուրաքանչյուրը դարձավ որևէ թուրքի կամ քրդի բաժին, ովքեր տանում էին նրանց իրենց տները` դարձնելով նրանց ծառա և հարճ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից