Պատժիչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պատժիչը
անգլ.՝ The Punisher
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր, քրեական, դրամա և աչալուրջների մասին ֆիլմ
Թեմավրեժ
ՀիմքPunisher?
Թվականհունիսի 10, 2004[1], ապրիլի 16, 2004 և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Հենսլի
ՊրոդյուսերԱվի Արադ և Գեյլ Էն Հարդ
Սցենարի հեղինակMichael France?, Ջոնաթան Հենսլի, Gerry Conway?, Ross Andru? և John Romita, Sr.?
ԴերակատարներԹոմաս Ջեյն, Ջոն Տրավոլտա, Ուիլ Պատոն, Ռոյ Շայդեր, Լաուրա Հերինգ, Բեն Ֆոստեր, Ռեբեկա Ռոմեյն, Սամանտա Մետիս, Էդդի Ջեմիսոն, Քևին Նեշ, Mark Collie?, Marcus Johns? և James Carpinello?
ՕպերատորՔոնրադ Հոլլ
ԵրաժշտությունCarlo Siliotto?
ՄոնտաժՍտիվեն Քեմփեր
Պատմվածքի վայրՏամպա և Պուերտո Ռիկո
Նկարահանման վայրՖլորիդա
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Artisan Entertainment և Marvel Entertainment
Տևողություն124 րոպե
Բյուջե33 000 000 $[2]
Շահույթ54 700 105 $[2]
ՀաջորդPunisher: War Zone?
The Punisher (2004 film) Վիքիպահեստում

«Պատժիչը» (անգլ. The Punisher) - ամերիկյան ֆիլմ-դրամա 2004 թվականի, հիմնված Marvel «The Punisher»-ի կոմիքսների վրա։ Ֆիլմի ռեժիսորը Ջոնաթան Հելսին է, հայտնի «Պինդ ընկույզ 3։ Հատուցում» ֆիլմի հետ աշխատանքով։ Ֆիլմը համարվում է 1989 թվականի «Պատժիչը» ֆիլմի վերբեռնումը։ Գլխավոր հերոս Ֆրենկ Կասլայի դերում է Թոմաս Ջեյնը, Ջոն Տրավոլտան նկարահանվել է չարագործ Գովարդ Սեյնթի դերում։

Սյուժեն հիմնականում երկու կոմիքսի վրա է հիմնված. The Punisher. Year One и Welcome Back, Frank: Որոշ տեսարաններ վերցվել են «Պատժիչ»-ի մասին այլ կոմիքսներից, ինչպիսիք են Marvel Preview Presents - The Punisher #2, Marvel Super Action Featuring - The Punisher #1, The Punisher War Zone и The Punisher War Journal.

Պատժիչը նակարահանվել է Ֆլորիդայում` Տամպայում և հարակից շրջաններում 2003 թվականին։ Այն բաշխվել է Lionsgate Entertainment Corporation-ին Հյուսիսային Ամերիկայում, չնայած որ Artisan Entertainment-ը, որը ստեղծել է ֆիլմը 1989 թվականին, ֆինանսավորում էր ֆիլմը Lionsgate-ի հետ միասին, այն ժամանակ, երբ Columbia Pictures-ը տարածում էր ֆիլմը արտասահմանյան երկրներում։ Ֆիլմի ռեժիսոր-սցենարիստը դարձել է Ջոնաթան Հեսլին, չնայած նրա` Marvel Studios-ի հետ ունեցած վաղ վիճաբանություններին` կապված նրա ռեժիսորական դեբյուտի հետ։

Ֆիլմը թողարկվել է 2004 թավականի ապրիլի 16-ին և առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հավաքել է 13,834,527 դոլլար։ Հետագայում Marvel Comics-ը և Lionsgate-ը սկսել են ֆիլմի շարունակության հետ աշխատանքներ` «Պատժիչ 2» անվանումով, որն այդպես էլ չի թողարկվել, քանի որ Թոմաս Ջեյնը և Ջոնաթան Հեսլին հեռացել են նախագծից ստուդիայի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ 2008 թվականին թողարկվում է «Պատժիչը։ Պատերազմի տարածք»[3] ֆիլմը։ Այն վերջին ֆիլմն էր` ստեղծված Artisan Entertainment-ի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելտա ջոկատի նախկին օպերաշխատող Ֆրենկ Կասլը միանում է ՀԴԲ-ին` որպես գաղտնի գործակալ։ Մի ռազմական գործողության ժամանակ Կասլը դառնում է Բոբբի Սեյնթի` հայտնի կրիմինալ ղեկավար Գովարդ Սենթի որդու մահվան պատճառ։ Սեյնթը հրամայում է սպանել Կասլին և նրա ընտանիքին։ Սեյնթի գանգստերները սպանում են Կասլի ողջ ընտանիքին, բայց Ֆրենկին հաջողվում է ողջ մնալ։ Տեղի ճգնավորի շնորհիվ, Ֆրենկը վերադառնում է կյանքի` վրեժխնդիր լինելու աներկբա մտադրությամբ։

Կասլը հաստատվում է հին տանը` երեք տարօրինակ հարևաններով։ րենկը մանրազնին կերպով ուսումնասիրում է Սեյնթի կյանքը և հարմար առիթներին խանգարում է նրա գործունեությանը։ Զայրացած Սեյնթը մի քանի մարդասպանների է ուղարկում, բայց Ֆրենկին հաջողվում է հաղթահարել նրանց բոլորին։

Վերջում Ֆրենկը ... Գովարդ Սեյնթի կնոջն և լավագույն ընկերոջը։ Հավատալով, որ նրանք քնել են միասին, Սեյնթը սպանում է երկուսին էլ։ Դրանից հետո Կասլը սպանում է Սեյնթի վերջին տղային, և ապա ոչնչացնում է Սեյնթի բոլոր մարդկանց և նրան պատմում է, որ նրա կինն ու ընկերն անմեղ են։ Դրանից հետո նա Սեյնթին կապում է մեքենային և պայթեցնում այն։

Ֆրենկ Կասլը որոշում է, որ չի կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի հետ կատարվի նույնը, ինչ իր հետ։ Նա դառնում է Պատժիչ և խոստանում է պայքարել հանցագործությունների դեմ մինչև իր մահը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմաս Ջեյն Ֆրենկ Կասլ/ Պատժիչ
Ջոն Տրավոլտա Գովարդ Սեյնթ
Ուիլ Պատոն Քվենթին Գլասս
Ռեբեկա Ռոմեյն Ջոան
Բեն Ֆոսթեր Դեյվ
Ջոն Պինետտ Բամպո
Սամանտա Մատիս Մարիա Էլիզաբեթ-Կասլ
Մարկուս Ջոնս Ուիլ Կասլ
Ռասսել Էնդրյուս Ջիմմի Ուիկս
Ջեյմ Կարպինելլո Բոբբի Սեյնթ/Ջոն Սեյնթ
Լաուրա Հարինգ Լիվիա Սեյնթ
Էդդի Ջեմիսոն Միկկի Դյուկա
Քևին Նեշ Ռուս
Մարկ Քոլլի Հարրի Թորնթոն
Ռոյ Շայդեր Ֆրենկ Կասլ ավագ
Թոմ Նովիկի Լինքոլն

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Հենսլին և Ավի Արադը իրենց հարցազրույցում խոստովանել են, որ Թոմաս Ջեյնը եղել է առաջին և միակ դերասանը, ով կարող `էր կատարել գլխավոր դերը։ Ջեյնը նախապես երկու անգամ հրաժարվել է առաջարկից, քանի որ իրեն չէր տեսնում սուպերհերոսի դերում[4]։ Ջեյնն ասել է, որ հետաքրքրվել է այս կերպարով, երբ Արադը նրան ուղարկել է Պատժիչի նկարը` ստեղծված Թոմ Բրեդսթրիթի կողմից։ Իմանալով ավելին Պատժիչի մասին, նա համաձայնվել է։ Ջեյնը շարունակել է կարդալ կոմիքսներ Պատժիչի մասին, որոնց շնորհիվ կարողացել է հասկանալ գլխավոր հերոսի խառնվածքը և դառնալ նրա երկրպագուն։ Վեց-յոթ ամսվա ընթացքում Ջեյնը վերապատրաստվել է SEAL-ի հետ և ձեռք է բերել ավելի քան քսան ֆունտ մկանային զանգված[5]։

Սկզբնապես «Պատժիչը» պետք է դառնար տրոլոգիայի առաջին ֆիլմը, բայց մինչև նկարահանումները Հենսլեյգը իր տրամադրության տակ ուներ իր ցանկացածից շատ քիչ բյուջե,ինչն էլ խանգարեց նրա պլաններին։ Հենսլեյգը գիտեր, որ մարտաֆիլմերի մեծամասնությունն ուներ գրեթե 64 միլիոն դոլլարի չափով բյուջե, քանզի նա ուներ ընդամենը 15 միլիոն։ Բացի այդ, նկարահանումների համար նրան տվել էին 50 օր, ինչը կիսով չափ ավելի քիչ էր, քան ֆիլմերի մեծամասնությանը։ Այս խնդիրների պատճառով սցենարի մեծ մասը ստիպված էին վերաշարադրել։ Համաձայն DVD-ի մեկնաբանության, ֆիլմի առաջին տեսարանը պետք է լիներ Քուվեյթի մարտը ծովածոցի պատերազմի ժամանակ, և սյուժեի գծերից մեկի ընթացքում Ֆրանկի լավագույն ընկերոջ դավաճանության բացահայտումը, որը նրան հանձնեց Սենթին։

«Պատժիչը» նկարահանվել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Նախապատրաստական աշխատանքների փուլում Հենսլին և օպերատոր Քոնրադ Հոլլը դիտել են 1970-ականն թվականների մի շարք մարտաֆիլմեր, կրիմինալ դրամաներ և վեստերններ։ Այս ֆիլմերն օգնել են ստեղծողներին հասկանալ, ինչ ոճով պետք է նկարել «Պատժիչը»։

Սյուժեն հիմնված է Պատժիչի մասին 2 կոմիքսների վրա` Welcome Back, Frank և The Punisher. Year One: Ասելով, թե որ սկզբնաղբյուրի տեղեկատվության վրա է նա հիմնվել, Հենսլին ասել է.

Aquote1.png «Կային երկուսը, մասնավորապես մեկը։ Առաջինը Punisher: Year One-նն էր։ Այն հավաքածու էր չորս խնդիրներով` թողարկված 1994-1995

թվականներին։ Այն իսկապես ունի հրաշալի շապիկ և ես այն խորհուրդ եմ տալիս։ Ես վերցրի սյուժեի միայն երկու հատված։ Սյուժեն շատ դժվար ճանապարհ էր և նման էր «Քամուց քշվածները» չորսժամյա մարտաֆիլմին։ Այդ իսկ պատճառով ես վերցրի Գարտ էննիսի Welcome Back, Frank-ի սյուժեն։ Այդտեղից էլ ես վերցրի բազմասենյականոց բնակարանը, Դեյվ, Ջոան, պարոն Բումպո,

Ռուս կերպարները:Ռուսի հայտնվելը, հավանաբար, մեր ստանդարտ մասերից ամենադժվարն ու թանկն արժեցավ»:
[6]
Aquote2.png

Նկարահանումների ընթացքում Lionsgate-ը ձեռք է բերել Artisan-ն։ Հենսլին իր հարցազրույցում հայտարարեց, որ չնայած նրան, որ ֆիլմը թողարկվում է որպես Lionsgate-ի նախագիծ, այն չունի նրա հետ ոչ մի ընդհանրություն։ Նա այն բացատրեց նրանով, որ Lionsgate-ը չի ունեցել մասնակցություն ֆիլմի ստեղծմանը և որ այն չի հանդիսանում Artisan.-ի մաս։

Վաղ սցենարի մեջ ներգրավված է եղել Պատժիչի գործընկեր Միկրոչիպը (Փազլի հետ միասին), սակայն հանվել է ֆիլմից` ռեժիսորի կողմից այդ կերպարի նկատմամբ տածած հակակրանքի պատճառով[7]։

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Պատժիչի դուրս գալը Դ. Ա. Սթերնը գրել է ֆիլմի նորարարությունների մասին, որը հեռարձակվել է 2004 թվականի մարտին[8]։ Պատժիչը ցուցադրվել է 2649 կինոթատրոններում 2004 թվականի ապրիլի 16-ին և մեկ շաբաթվա ընթացքում հավաքել 13,834,527 դոլար` գրավելով վարձությում երկրորդ տեղը։ Ընդհանուր առմամբ ֆիլմը հավաքել է 54,700,105 դոլար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, լույս տեսնելով, ստացել է մեծ բավականաչափ բացասական արձագանքներ կինոքննադատների կողմից և միայն 29% վարկանիշ[9]։ Rotten Tomatoes-ում, 167 արձագանքների հիման վրա, ֆիլմն ուներ միջին վարկանիշ 4.5/10: Ռոջեր Էբերթը ֆիլմին տվել է 2 աստղ, հայտարարելով, որ «Պատժիչը այնքան մռայլ և տրտմալի է, որ դուք հարց եք տալիս, արդյոք հերոսը գոհունակություն է ստանում իր նվաճումներից»[10]։ Մի քանի գրախոսներ կանգնեցին ֆիլմի պաշտպանության կողմը, հայտարարելով, որ, համեմատած կոմիքսների վրա հիմնված ֆիլմերի մեծամասնության, Պատժիչը նման է 60-ականների և 70-ականների հին մարտաֆիլմերին[11][12]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատժիչը հրապարակվել է DVD-ով 2004 թվականի սեպտեմբերի 7-ին։ Առաջին հինգ օրերի ընթացքում վաճառվել է ավելի քան 1.8 մլն կրկնօրինակ[13] և 10.8 մլն կրկնօրինակ առաջին շաբաթվա ընթացքում, ինչը ֆիլմը մեկ շաբաթվա ընթացքում դարձրեց ավենալավ վաճառվող DVD-ն[14]։

DVD-ի ընդլայնված վերսիան հրապարակվել է 2006 թվականի նոյեմբերի 21-ին և ներառում էր իր մեջ 17 րոպեանոց ջնջված տեսարաններ, մասնավորապես Կասլի ընկերոջ` Ջիմմի Ուիքսի մասնակցությամբ, ով մատնել էր Ֆրենկ Սեյնթին։ Որպես վրեժ, Կասլը ստիպում է Ուիքսին ինքնասպան լինել։ Բացի դրանից, ընդլայնված տարբերակը ներառում է սև ու սպիտակ անիմացիոն տեսարաններ` պատմող Քուվեյթի ճակատամարտի մասին, որը, ինչպես ծրագրված էր, պետք է լիներ ֆիլմի սկզբում։ Տեսարանները մասամբ հիմնված էին Թիմ Բրեդսթրիթի նախագծերի վրա։ Ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հունիսի 27-ին Blu-ray-ում[15]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատժիչի սաունդթրեքի հեղինակը իտալացի կոմպոզիտոր Կարլո Սիլիոտտոն է։ Ռեժիսոր Ջոնաթան Հենսլին ցանկանում էր, որ ֆիլմի երգը լինի էմոցիոնալ, այդ իսկ պատճառով, ուսումնասիրելով Սիլիոտտոյի աշխատանքները, ընտրեց հենց նրան։ Սիլոտտոն նկարագրել է Պատժիչին նկարագրել է որպես ողբերգական կերպար. « Այս մարդը [Ֆրենկ Կասլ] նա է, ով ունի սպանված ընտանիք։ Նա անցնում է կոտորածի միջով և դառնում է Պատժիչ։ Բայց նա տխուր մարդ է. նա խմում է, ունի վատ հիշողություններ, որոնք միշտ գալիս են նրա մոտ։ Ֆիլմում սա շատ է և ժամանակ առ ժամանակ նա նման է դասական կատակերգության ժամանակակից տարբերակին, ինչպես Օթելլոն[16][17]»:

Կարլո Սիլիոտտոյի բոլոր երգերի բառերը և երաժշտությունը։

Անվանումը Տևողությունը
1. «The Punisher» 0:56
2. «Otto Krieg» 3:14
3. «Unusual Resurrection» 1:40
4. «Moving» 3:09
5. «I Can't Believe I'm Home» 1:23
6. «His Whole Family» 1:27
7. «The Massacre» 5:45
8. «Death and Resurrection of Frank Castle» 1:47
9. «God's Gonna Sit This One Out» 3:57
10. «Ice Lolly and Meat» 1:28
11. «You're Gonna Help Me» 1:24
12. «Entering the Fort» 1:58
13. «About Your Family / Setting a Trap» 3:11
14. «A Bomb for John Saint» 1:08
15. «Good Memories Can Save Your Life» 1:13
16. «The Thugs» 1:30
17. «The Torture» 3:12
18. «Elevator and Headache» 1:07
19. «A New Family / Joan's Suffering» 3:34
20. «Quentin's Glass Home» 1:32
21. «Killing a Best Friend» 1:43
22. «You Don't Understand... End of a Dark Lady» 2:34
23. «She Took the Train / Punishment» 1:47
24. «The Arrow» 1:48
25. «Both of Them» 1:32
26. «The Skull» 2:34
27. «Castle's Loneliness» 1:35
28. «Call Me ‘The Punisher’» 2:23
29. «Jealous One» (Исполняет Д.С. Лоадер) 3:52
30. «La donna è mobile» (Исполняет Питер Дворски) 2:06
67:41

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ

  • Prism Awards
    • Ամենալավ հնարքը կրակով (Մարկ Չադվիք)

Նոմինացիաներ

  • World Stunt Awards (Taurus Award)
    • Ամենալավ հնարքը` կատարված կին կասկադյորի կողմից
    • Հնարքների լավագույն հավակարգողը
    • Լավագույն աշխատանքը մեքենայով

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lions Gate Entertainment-ը հրապարակեց իր մտադրությունների մասին` շարունակելու ֆիլմը Պատժիչը 2 անվանումով։ Ավի Արադը, Marvel Studios-ի ղեկավարը և գլխավոր գործադիր տնօրենը, հետաքրքրություն ցուցաբերեց արտոնությունների զարգացման վերաբերյալ, ասելով, որ երկրորդ ֆիլմը «կլինի Marvel-ին պատկանող հինգերորդ նախագիծը»[18]։ Մարտին, առաջին ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Հենսլին ասել է, որ ուրախ կլինի կրկին աշխատել Թոմաս Ջեյնի հետ Պատժիչը 2-ում։ Ապրիլին Ջեյնն ասել է, որ նոր ֆիլմի չարագործը պետք է լինի Պազլը[19]։ Նախագիծը, սակայն, հետաձգվեց երեք տարով։ 2006 թվականին գրվել է ֆիլմի նախնական սցենարը։ Ջոն Դալը նույնպես պլանավորել էր մասնակցել ֆիլմի ստեղծմանը, սակայն սցենարի որակի հետ կապված խնդիրների պատճառով սդուդիան հրաժարվեց նախագծի վրա մեծ գումարներ ծախսել[20][21]։ 2007 թվականի մայիսի 5-ի հայտարարության[22] և 2 աուդիո-հարցազրույցների մեջ Թոմաս Ջեյնը հայտարարեց, որ լքում է նախագիծը ստեղծագործական և բյուջեի կրճատման հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Կուրտ Սաթթերի նոր սցենարը կարդալուց հետո Ջեյնն հայտարարել է. «Այն, ինչ ես հաստատ չեմ անի, ամիսներով քրտինք թափելն է մի ֆիլմի վրա, որին չեմ հավատում։ Ես միշտ սիրել եմ Marvel-ի մարդկանց, և մաղթում եմ նրանց ամենալավը։ Միևնույն ժամանակ, ես փնտրելու եմ ֆիլմ, որը մի հրաշալի օր կկարողանա կանգնել բոլոր այն ֆիլմերի կողքին, որոնց երկրպագուները ինձ խնդրում էին դիտել»:

[23][24]

2007 թվականի սեպտեմբերին Marvel Studios-ը հայտարարեց, որ նոր ռեժիսոր դառնալու է Լեքսի Ալեքսանդրը[25] և որ Թոմաս Ջեյնին կփոխարինի դերասան Ռեյ Սթիվենսոնը[26]։ Պատժիչ 2-ը վերանվանվեց Պատժիչը։ Պատերազմի տարածքը[27]. Этот фильм стал перезагрузкой фильма 2004 года и был выпущен в 2008 году[28]: Այս ֆիլմը դարձավ 2004 թվականի ֆիլմի թարմացումը և թողարկվեց 2008 թվականին։ Դա արդեն ֆիլմի երկրորդ թարմացումն էր 1989 թվականի Պատժիչը ֆիլմի ժամանակներից[29]։

2012 թվականի հուլիսին Թոմաս Ջեյնը կատարեց Ֆրենկ Կասլի դերը Պատժիչը։ Կեղտոտ սպիտակեղեն ֆան-ֆիլմում, որի պրեմիերան կայացել է San Diego Comic-Con International-ում։ Այս 10 րոպեանոց ֆիլմում խաղացել է նաև Ռոն Փերլմանը[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film4642_the-punisher.html
  2. 2,0 2,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=punisher.htm
  3. Gilchrist Todd (դեկտեմբերի 6, 2007)։ «Interview: Lexi Alexander»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-09-ին։ Վերցված է 2008-12-01։ «[Alexander:] I would say it's a complete reboot because the first one—neither of them—are relevant to us at all.» 
  4. «Capital Punishment: The Punisher's Tom Jane tells Slasherama about his "balls-to-the-wall, punk rock action movie"...»։ Slasherama 
  5. Lewis Beale (2004-01-20)։ «Thomas Jane Talks Punisher Training»։ Comic Book Movie 
  6. «Writer/Director Jonathan Hensleigh on The Punisher»։ Superhero Hype!։ 2003-09-28։ Վերցված է 2009-01- 04 
  7. Dave Richards (2004-03-23)։ «Behind the scenes with "Punisher" writer Michael France»։ Comic Book Resources։ Վերցված է 2009-01-04 
  8. «D.A. Stern Handling 'Punisher' Novelization»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-24-ին 
  9. «The Punisher Movie Reviews, Pictures - Rotten Tomatoes»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2009-01-05 
  10. Roger Ebert (ապրիլի 16, 2004)։ «The Punisher :: rogerebert.com :: Reviews»։ Chicago Sun-Times։ Վերցված է դեկտեմբերի 30, 2008 
  11. Dean Kish։ «Movie-List - Reviews - The Punisher»։ Movie-List։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-03-ին։ Վերցված է 2009-01-05 
  12. Chuck O'Leary։ «The Punisher - Extended Cut (2004/DVD-Video Set)»։ Movie-List։ Վերցված է 2009-01-05 
  13. Brett Sporich (2004-09-16)։ «Man On Fire, 'punisher' Top Retail Sales»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-07-ին։ Վերցված է 2009-01-05 
  14. «Top 10 DVD Sales»։ Clrpc.com։ 2004-09-11։ Վերցված է 2009-01-05 
  15. «The Punisher (Blu-ray)»։ Bluray.com։ Վերցված է 2008-12-31 
  16. Dan Goldwasser (2004-05-10)։ «SoundtrackNet : Interview - Carlo Siliotto - Music for Punishment»։ SoundtrackNet։ Վերցված է 2009-01-05 
  17. «SoundtrackNet: The Punisher Soundtrack»։ SoundtrackNet 
  18. Morris Clint (27 февраля 2004)։ «Lions Gate starting on The Punisher 2»։ Moviehole.net։ Արխիվացված է օրիգինալից 2005-05-08-ին։ Վերցված է 2006-08-31 
  19. Keck William (13 апреля 2004)։ «Rebecca is quiet at 'Punisher' premiere»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2006-09-01 
  20. Jessica Barnes (2007-06-15)։ «John Dahl Says 'Punisher 2' Script Not That Good»։ Cinematical։ Վերցված է 2009-01-05 
  21. Frosty (2007-06-11)։ «John Dahl is not directing Punisher 2»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-15-ին։ Վերցված է 2009-01-05 
  22. Quint (2007-05-15)։ «AICN Exclusive: Thomas Jane dropping out of Punisher 2?!? - Ain't It Cool News: The best in movie, TV, DVD, and comic book news»։ Ain't It Cool News։ Վերցված է 2009-01-05 
  23. «Thomas Jane Pull out of Punisher 2»։ Superhero Hype!։ 2007-05-15 
  24. «AICN Exclusive: Thomas Jane dropping out of PUNISHER 2?!?»։ Ain't It Cool News։ 15 Мая 2007 
  25. Ryan McLelland (2006-06-12)։ «Punisher 2 Lands A Director»։ LatinoReview.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-08-ին։ Վերցված է 2007-09-12 
  26. Exclusive Scoop: We Know Who The New Punisher Is! — Movie News — Latest Movie Reviews and trailers
  27. «Official Sequel Title Now 'Punisher: War Zone'»։ JustPressPlay.net։ 2007-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին։ Վերցված է 2007-08-28 
  28. «Punisher Will Enter War Zone 3 Months Later»։ Superhero Hype!։ 2008-04-03։ Վերցված է 2008-12-14 
  29. Michael Fleming (2007-08-01)։ «'Punisher' gets Lionsgate overhaul»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-26-ին։ Վերցված է 2008-12-14 
  30. Bettinger, Brendan (16 июля 2012)։ «Watch DIRTY LAUNDRY, the PUNISHER Short Film Thomas Jane Brought to Comic-Con; Plus 10 Images and a New PUNISHER Logo»։ Collider.com։ Վերցված է հուլիսի 17, 2012