Պատերազմների թանգարան (Աթենք)
Աթենքի ռազմական թանգարան հուն․՝ Πολεμικό Μουσείο | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | ![]() |
Վայր | Վասիլիսիս Սոֆիաս պողոտա |
Հասցե | Βασιλίσσης Σοφίας & Ριζάρη 2 և via Vasilissis Sofias106 75 |
Հիմնադրված է | 1975 թվական |
Կայք | Պաշտոնական կայք |
![]() | |
![]() |
Աթենքի ռազմական թանգարան (հուն․՝ Πολεμικό Μουσείο), ռազմական թանգարան, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[1][2]:
Հիմնադրվել է 1975 թվականին՝ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հովանու ներքո: Այն նվիրված է պատերազմական արվեստին և տեխնիկային՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում այս հողակտորը գտնվում էր Սոֆիա թագուհու պողոտայի և Ռիզարի փողոցի խաչմերուկում՝ Աթենքի կենտրոնական հատվածում՝ ազգային պատկերասրահի հարևանությամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի շենքն եղել ռազմական կայանք հունական կայազորայինների համար: Երկրորդ աշխարհամարտի ավարտին թանգարանի տարածքն ու շրջակայքը ամայի տարածք էին:
Թանգարանի ստեղծման գաղափարն առաջ է եկել 1964 թվականին: Նպատակն էր հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց հիշատակներին, ովքեր կռվել են Հունաստանի ազատության և անկախության համար: Բացման արարողությունը տեղի է ունեցել 1975 թվականի հուլիսի 18-ին՝ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ցացոսի և պաշտպանության նախարար Էվանգելոս Ավերոթ-Տոսիցասի կողմից:
Այդ ժամանակից ի վեր թանգարանի շենքը համարվում է Աթենքի գլխավոր շինություններից մեկը: Այն իրենից ներկայացնում է թանգարանային դահլիճներ, դասախոսությունների համար նախատեսված դասախոսությունների սրահ, կոնֆերանս դահլիճ և գրադարան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պատերազմների թանգարան (Աթենք) կատեգորիայում։ |
|