Պատերազմի ազգային թանգարան (Մալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմի ազգային թանգարան
Տեսակռազմական թանգարան, ազգային թանգարան, թանգարան և տեսարժան վայր
Երկիր Մալթա[1]
ՏեղագրությունՎալետա
ՎայրFort Saint Elmo?
ՀասցեMediterranean Street, Valletta VLT 1741, Malta[2]VLT 1741[2]
Հիմնադրվել է1975
Կայքheritagemalta.org/museums-sites/national-war-museum/(անգլ.) և heritagemalta.org/national-war-museum/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատերազմի ազգային թանգարան (անգլ.՝ The National War Museum), գտնվում է Մալթայի Վալետա քաղաքի Սուրբ Էլմո ամրոցում։ Մալթայի ամենահայտնի թանգարաններից մեկն է։ 1975-2014 թվականներին թանգարանի հավաքածուն հիմնականում կենտրոնացած է եղել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների վրա[3]։ Այն վերակառուցվել է 2015 թվականին, և դրա հավաքածուները ներառում են ցուցանմուշներ սկսած Բրոնզի դարից մինչև 2004 թվականը[4]։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Ներքին Սուրբ Էլմոյի Օլդ Դրիլ սրահում։ Շենքը սկզբնապես եղել է պայթուցիկ նյութերի խանութ, որը դարձել է զինանոց շուրջ 1853 թվականը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում հակաօդային պաշտպանության խմբերը մարզվել են այստեղ[3]։

Ներքին Սուրբ Էլմոն Սուրբ Էլմո ամրոցի մի մասն է, որը կառուցվել է 18-19 դարերում։ Այն կառուցվել է սկզբնական ամրոցից և արտաքին պաշտպանական պատերից հետո և ամրոցի ամենաավերված մասն է։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի վերանորոգումից հետո թանգարանում առկա են ցուցանմուշներ` կապված Մալթայի ռազմական պատմության հետ, սկսած Բրոնզի դարից մինչև Մալթայի մուտքը Եվրոպական միություն 2004 թվականին։

Թանգարանի ամենակարևոր հավաքածուն կապված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետ։ Կան տարբեր լուսանկարչական պանելներ, որոնք ցույց են տալիս կյանքը Մալթայում պատերազմի ընթացքում, հատկապես` քաղաքացիական կյանքի տառապանքները և վնասները օդային ռմբակոծությունից։ Կարևոր ցուցանմուշներից մեկը N 5520 Gloster Gladiator-ի կմախքն է, որը միակն է, որ փրկվել է Հալ Ֆար Մարտական Թռիչքի ժամանակ։ Թանգարանում նաև առկա է «Հասկի վիլիս» ջիպը, որն օգտագործվել է Դուայթ Էյզենհաուերի կողմից, մինչև Սիցիլիայի ներխուժումը, ինչպես նաև Ռուզվելտի կողմից, երբ վերջինս այցելել է Մալթա։ Ջորջ խաչը, որը հանձնվել է Մալթային Ջորջ VI թագավորի օրոք 1942 թվականի ապրիլին, նույնպես ցուցադրված է թանգարանում։ Հավաքածուն նաև պարունակում է վթարված օդանավի մնացորդներ, Գերմանական հափշտակված ավտոմատ զենքեր, տորպետ, խրամատի ականանետեր և այլ զենքեր[5][6]։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հանրության համար փակվել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, Սուրբ Էլմո ամրոցի վերակառուցման ժամանակ[7][8]։ Այն վերանորոգվել և վերաբացվել է 2015 թվականին` ունենալով ավելի ընդարձակ հավաքածու, քան սկզբնական թանգարանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Museums of the World
  2. 2,0 2,1 https://heritagemalta.org/national-war-museum/
  3. 3,0 3,1 «National War Museum». euromuse.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Fort St Elmo - The National War Museum» (PDF). Heritage Malta. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «The National War Museum (in Valletta)». topsightseeing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Malta National War Museum». malta.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «New Military History Museum to open at Fort St Elmo». Times of Malta. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Updated - Upper Fort St Elmo restoration nears completion». Times of Malta. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «Fort St. Elmo Opening». Valletta 2018. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.