Նանա Պատեկար
անգլ.՝ Nana Patekar | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1951[1] (75 տարեկան) |
| Ծննդավայր | Մուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան |
| Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հինդուիզմ |
| Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
| Ծնողներ | հայր՝ Դանկար Պատեկար, մայր՝ Սանգանա Պատեկար |
| Ամուսին(ներ) | Neelakanti Patekar? |
| Երեխա(ներ) | Մալհար Պատեկար |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նանա Պատեկար (մարաթհի` नाना पाटेकर, իրական անունը` Վիշվանաթհ Պատեկար, հունվարի 1, 1951[1], Մուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, երգիչ և գրող։ Արժանացել է չորս Filmfare Awards և երեք Ազգային կինոմրցանակների։ 2013 թվականին արժանացել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանա Պատեկարը ծնվել է տեքստիլային գործարարությամբ զբաղվող Դինկար Պատեկարի ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները։ Երբ սովորում էր դպրոցում, ընտանիքը տեղափոխվել է Մումբայ։ 1964 թվականին նրա հոր գործերը սկսեցին վատանալ և Նանա Պատեկարը ընտանիքին օգնելու նպատակով սկսեց աշխատել, միաժամանակ հասցնելով խաղալ դպրոցական թատրոնի ներկայացումներում։ Ավարտելով Մումբայի Sir J. J. Institute of Applied Art կիրառական արվեստների ինստիտուտը, նա սկսել է աշխատել գովազդային գործակալությունում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել էր իր ապագա կնոջ` Նիլկանթհիի հետ։ Նանա Պատեկարը աշխատանքից ազատ ժամերին խաղում էր թատրոնում։ Քանի որ կինն ավելի շատ էր վաստակում, ուստի նրա խորհրդով էլ Նանա Պատեկարը տեղափոխվեց թատրոն` մշտական աշխատանքի, որտեղ կարող էր դրսևորել իր տաղանդն ամբողջությամբ։
Կինոյում Նանա Պատեկարը սկսել է նկարահանվել 1970-ական թվականներից։ Սկզբում նկարահանվել է մարաթհի լեզվով ստեղծված ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է նաև թամիլերեն և կաննադա լեզուներով ֆիլմերում։ 1991 թվականին, առաջին անգամ որպես ռեժիսոր նկարահանել է «Զինվորի ճակատագիրը» կինոնկարը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ամուսնացել է Նիլկանթհի Պատեկարի հետ և ունեցել որդի։ Տարիներ անց նրանք ամուսնալուծվել են։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1978 | Մեկնում | Gaman | Վասու |
| 1984 | Իմ ձայնը | Aaj Ki Awaz | Ջագմոհանդաս |
| 1986 | Արդարադատություն իրականացնողը | Ankush | Ռավինդրա Կելկար «Ռավի» |
| 1988 | Սալամ, Բոմբեյ | Salaam Bombay! | Բաբա Գոլուբ |
| 1988 | Ռոբին Հուդի վերադարձը | Aaj Ka Robin Hood | Ռամդուլարե Ս. Ջադհավ |
| 1989 | Եղբայրները | Parinda | Աննա |
| 1991 | Զինվորի ճակատագիրը | Prahaar: The Final Attack | մայոր Չաուհան |
| 1992 | Ջենթլմենի երազանքները | Raju Ban Gaya Gentleman | Ջայ |
| 1996 | Երաժշտության աշխարհը | Khamoshi: The Musical | Ջոզեֆ |
| 1997 | Մուստաֆա | Ghulam—E—Musthafa | Մուստաֆա |
| 1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu | Բհաու |
| 2003 | Ուրվական | Bhoot | տեսուչ Լիյաքատ Քուրեշի |
| 2007 | Բարի գալուստ | Welcome | Ուդայ Շանկար Շետտի |
| 2007 | Լողավազան | The Pool | Նանա |
| 2010 | Դպրոց | Get Educated: Paathshaala | Ադիտյա Սահայ |
| 2012 | Կյանք - Լցված գավաթ | Kamaal Dhamaal Malamaal | Սամ, Կալլու |
| 2013 | Գրոհներ 26/11 | The Attacks of 26/11 | Ռաքեշ Մարիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138934592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Պատեկար» հոդվածին։ |
| ||||||||||||