Պատեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատեի ճակատամարտ
Պատեի ճակատամարտ
Թվականհունիսի 18 , 1429 թվական
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրՊատե
ԱրդյունքՖրանսիացիների ջախջախիչ հաղթանակ[1]։
Հակառակորդներ
Ֆրանսիա Անգլիա
Հրամանատարներ
Ժաննա դ՛Արկ, Էտյեն դե Վինոլ, Պոտոն դե ՍենտրայլՋոն Տալբոտ, Ջոն Ֆաստոլֆ
Կողմերի ուժեր
1500, հեծելազոր5000, նետաձիգ, հետևակ, հեծելազոր
Ռազմական կորուստներ
մոտ 1002500 սպանված, վիրավոր և գերի

Պատեի ճակատամարտ (ֆր.՝ Bataille de Patay, անգլ.՝ Battle of Patay), 1429 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած հակամարտություն Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ Ճակատամարտը դարձել է Հարյուրամյա պատերազմի եզրափակիչ փուլի առանցքային պահերից մեկը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1429 թվականի մայիսի 8-ին Ժաննա դ'Արկի բանակը իրականացրեց Օռլեանի պաշարումը՝ տապալելով անգլիացիների՝ դեպի հարավ ծրագրի առաջխաղացումը։ Կարլ VII-ի պալատականների կողմից Ժաննա դ'Արկին պատճառած խոչընդոտների պատճառով, աղջիկը միայն մեկ ամիս անց կարողացավ դուրս գալ մարտի դաշտ։ Այս անգամ ֆրանսիացիների նպատակը եղավ իրենց տիրապետության տակ վերցնել Լուարի անգլիական հենակետերը, որը հնարավորություն կտար հեշտ հսկելու հյուսիսում գտնվող անգլիական զորքերի տեղաշարժը և կասեցնելու նրանց ձեռնարկած հարձակումը։

Լուարի գործողությունները զարգանում էին արագորեն։ Հունիսի 12-ին ֆրանսիական բանակը գրոհով գրավվեց Ժարժոն[2], հունիսի 15-ին՝ Մյոն Սյուր Լուարը[3], հունիսի 16-ին՝ Մոժանսին։

Անգլիական բանակը ամենահմուտ զորավարների՝ Ջոն Տալբոտի և Ջոն Ֆաստոլֆի հրամանատարությամբ հանդես եկան Լուարում՝ ձգտելով կասեցնել ֆրանսիացիների հարձակումը։

Դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական բանակը շարժվում էր բավական զգուշորեն՝ ձգտելով ֆրանսիացիներին անակնկալի բերել, սակայն հակառակորդը կարողացավ բացահայտել նրանց. ֆրանսիացի հետախույզները լսեցին բարձրաձայն գոռացող անգլիացի զինվորի, ում կողքով եղջերու էր վազել։

Ֆրանսիացիները որոշեցին միանգամից հարձակվել՝ թույլ չտալով անգլիացիներին պատրաստվել ճակատամարտի։ Ֆրանսիացիների հիմնական զենքը ծանր հեծելազորն էր, չնայած այն բանի, որ նման մարտավարությամբ նրանք արդեն պարտություն էին կրել Կրեսի և Ազենկուրի մարտական գործողություններում։ Ավանգարդ բանակը ղեկավարել են Էտյեն դե Վինոլը, Լա Գիր մականվամբ և Պոտոն դե Սենտրայլը։ Ճակատամարտին մասնակցել են Ժաննա դ՛Արկը, Ժան II-ը, Ժան դե Դյունան և Արթուր III-ը։

Իսկ անգլիական բանակը ճակատամարտեց իրենց համար ավանդական մարտավարությամբ՝ առջևում նետաձիգերի ջոկատը, նրանց հետևում ավանգարդ ջոկատը՝ Տալբոտի ղեկավարությամբ, ավելի հետևում՝ Ֆաստոլֆի ջոկատը։ Անգլիացիները գրավեցին հին հռոմեական ճանապարհի վրա գտնվող Ժանվալ անվանումով բնակավայրը։ Ժամանակի սղության պատճառով անգլիացիները չհասցրեցին լիովին ընդլայնել իրենց նետաձիգերի և ավանգարդ ջոկատները, ինչն էլ դարձավ նրանց ջախջախիչ պարտության պատճառը։

Ճակատամարտը և նրա հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարվածով Ֆրանսիական ավանգարդ ջոկատին հաջողվեց տապալել հակառակորդի նետաձիգերին՝ օգտվելով նրանց շարքերի անկանոնությունից, և կարողացան հարձակվել միանգամից երեք ուղղություններով։ Շատ կարճ պայքարից հետո Տալբոտի անգլիական ավանգարդ ջոկատը տապալվեց, իսկ ինքը՝ Տալբոտը, գերի ընկավ։ Ֆաստոլֆի զորքը ավանգարդ ջոկատի պարտությունից հետո խուճապի մեջ ընկավ և փախուստի դիմեց[4]։

Անգլիացիները լիովին ջախջախվեցին։ Զինվորների կեսից ավելին սպանվեցին, վիրավորվեցին կամ գերի ընկան։ Ֆրանսիացիների կորուստը չգերազանցեց 100 մարդը։ Պատեի ճակատամարտը նմանվել է Ազենկուրի ճակատամարտին։

Տալբոտը գերի ընկավ և գերության մեջ մնաց մինչև 1433 թվականը։ Ֆաստոլֆը իր մի շարք զինվորների հետ փախավ մարտի դաշտից։ Հետագայում Անգլիայում նրան համարեցին վախկոտ և Պատեի ճակատամարտի պարտության գլխավոր մեղավոր։ Հնարավոր է, որ հենց ինքն էլ եղել է Շեքսպիրի գրական հերոսի նախատիպը՝ վախկոտ պարծենկոտ Ֆալստաֆը։

Ճակատամարտի բարոյական հաղթանակը առավել էր ռազմականից։ Ճակատամարտի ելքը բարձրացրեց ֆրանսիացիների հայրենասիրական և մարտական ոգին և հույս անթնացրեց հաղթանակի։ Անգլիացիները և իրենց դաշնակիցները այնպես էին վախեցել, որ հաջորդ՝ Ռեյմս քաղաքի մարտական գործողություններում, թույլ տվեցին ֆրանսիացիների առաջ շարժվել։ Պատեի ճակատամարտը, Օռլեանի պաշարումը և Կարլ VIIՌեյմսում մղած ճակատամարտը եղել են Հարյուրամյա պատերազմի շրջադարձային դեպքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leveel, 2002, էջ 80
  2. Barker, 2012, էջ 120
  3. Green, 2014, էջ 177
  4. Barker, 2012, էջ 122

Սկզբնաղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]