Jump to content

Պատգարակներով ցանկապատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատգարակներով ցանկապատեր Չափհամ զբոսայգում

Պատգարակներով ցանկապատեր, բազրիքներ կամ ցանկապատեր Լոնդոնի որոշ շենքերի տարածքում։ Ցանկապատերը պատրաստվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայում՝ ութ ամիս շարունակ տևած Միացյալ Թագավորության գերմանական ռմբակոծությունից հետո մնացած բժշկական պատգարակներից: Պատգարակները սկզբնական հատուկ նպատակային ձև են ունեցել և բազմաթիվ առավելություններ պատերազմի ժամանակ օգտագործելու համար, և երբ պատերազմից հետո դրանք անհարկի ավելցուկ են դառել, դրանց դիզայնը և պողպատե կառուցվածքը նպաստել են շատ հեշտ ցանկապատերի վերափոխելու: The Stretcher Railing Society կազմակերպությունը նպաստում է դրանց պահպանմանը:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի սեպտեմբերից մինչև 1941 թվականի մայիսը Մեծ Բրիտանիայի գերմանական օդային ռմբակոծության՝ Բլիցի ժամանակ, ավելի քան 600,000 պողպատե պատգարակներ են շահագործման հանձնվել օդային ռմբակոծության նախազգուշական միջոցների (ARP) սպաների կողմից[1]: Պատգարակները հիմնականում արտադրվել են Հարթֆորդշիրի և Արևմտյան Միդլենդսի արտադրամասերում: Դրանց արտադրության մասշտաբները կառավարության կողմից մեկնաբանվել են որպես պատերազմի ժամանակ մեծ զոհերի ակնկալիք[2]։

Ցանկակապատերի ոլորված մասերը ծառայել են որպես պատգարակի ոտքեր

Պատգարակները պատրաստված էին պարզ դիզայնով և մեկ նյութից[2]։ Դիզայնն ուներ ոլորված հատվածներ երկու ծայրերում, որոնք պատգարակը գետնից բարձր էին պահում և թույլ էին տալիս բժշկական անձնակազմին հեշտությամբ վերցնել պատգարակը[2]: Պարզ ամբողջովին մետաղական դիզայնը թույլ է տվել պատգարակների զանգվածային արտադրությունը պատերազմի ժամանակ, ինչպես նաև հեշտ մաքրել քիմիական հարձակման դեպքում: Պատգարակի մահճակալի հատվածը հյուսված մետաղյա ցանց էր[1]։ Մետաղ էր ընտրվել է, քանի որ մետաղե պատգարակը ավելի հեշտ է մաքրվում և ախտահանվում, քան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված փայտից և գործվածքից պատրաստված պատգարակները[2]։

Պատերազմի ավարտից հետո Լոնդոնի շրջանային խորհուրդն օգտագործել է այն ժամանակվա ավելցուկային պատգարակները՝ որպես ցանկապատեր: Սրանք օգտագործվել են բնակարանային տարածքների ցանկապատերը փոխարինելու համար, որոնք պատերազմի ժամանակ հանվել էին որպես մետաղի ջարդոն։ Պատգարակները վերածվել են ցանկապատերի՝ պարզապես դրանք կախելով ուղղահայաց հենարաններից[1]։ Այդ ժամանակվանից բազրիքների մի մասը անսարք վիճակում է հայտնվել՝ լայնածավալ ժանգոտման պատճառով[3]:

Այս վատթարացումը հանգեցրել է որոշ ճաղերի հեռացմանը, առաջին դեպքը նշվել է Արևելյան Դուլվիչում: Բադմինթոն Հաուսի մոտակա կալվածքում վանդակապատերը պահպանվել են, և դրանց տերերը պարտավորվել են պահպանել և խնամել դրանք[3]: The Stretcher Railing Society կազմակերպությունը ստեղծվել է ֆինանսավորում ստանալու և տեղական խորհուրդներին և պահպանության մարմիններին օգնելու՝ իրականացնելու բարդ վերականգնումները, որոնք անհրաժեշտ են որոշ քայքայվող ճաղերի համար[2][3]։ 2017 թվականին Stretcher Railing Society-ը ստեղծել է պատգարակներով ցանկապատերի տեղակայման քարտեզ[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Calls to protect fences throughout south London, once used as stretchers in WW2». Southwark News. 3 August 2017.
  • «Council pledges to protect railings made from World War II stretchers». Southwark News. 9 November 2017.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Kohlstedt, Kurt (1 December 2017). «The Stretcher Railing Society: Preserving WWII Artifacts Hidden in Plain Sight». 99% Invisible. Արխիվացված օրիգինալից 17 December 2024-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bird, Steve (15 August 2017). «Campaign to save World War II stretchers today serving the capital as railings». The Telegraph.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «The fight to save a hidden part of Britain's war history». CBC Radio. 10 November 2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատգարակներով ցանկապատեր» հոդվածին։