Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս
Fragments of a Lost Homeland: Remembering Armenia
ՀեղինակԱրմեն Ցոլակ Մարսուբյան
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր358
Հրատարակման տարեթիվ2015

Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս, (անգլ.՝ Fragments of a Lost Homeland: Remembering Armenia), Արմեն Մարսուբյանին ժառանգություն հասած հուշագրությունները ներկայացնող գիրք Հայոց ցեղասպանության մասին։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ցոլակ Մարսուբյանը ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր է, փիլիսոփայության բաժնի ղեկավար և 21-րդ դարի սկզբի Սեբաստիայի (այժմ՝ Սիվաս) մարզի Մարզվան (այժմ՝ Մերզիֆոն) քաղաքի հայտնի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի (1872-1935)[1] թոռը։ Ցոլակ Դիլդիլյանը շնորհիվ իր և եղբայրների միջոցով հիմնված լուսանկարչատների մեծ գործունեություն է ծավալել Սիվասի մարզում լուսանկարչության ասպարեզում։

Արմեն Մարսուբյանին ժառանգություն է հասել պապի, նրա եղբայրների, քույրերի անտիպ հուշագրությունները, մեծ թվով լուսանկարներ, որոնց մի փոքր մասը հեղինակը օգտագործել է գրքում։ Մարսուբյանն աշխարհի տարբեր երկրներում ցուցահանդեսներ է կազմակերպել այս լուսանկարներից, այդ թվում և Թուրքիայում[2], որի հիմնական նպատակն է պատմել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անատոլիայում ապրող հայերի պատմությունը։

Մարսուբյանը ճամփորդել է Թուրքիայում, այցելել իր նախնիների ապրած վայրերը, աշխատել է վերապրել նրանց կյանքը, ընկալել այն ինչ տեղի է ունեցել և կապ հաստատել այն բոլորի հետ, որոնք մի ժամանակ մասն են եղել իր ծնողների կյանքի։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պատմում է հեղինակի մայրական՝ Դիլդիլյան գերդաստանի մասին, սկսում է գերդաստանի հիմնադիր՝ Մուրադենց Կարապետից 1780-ականներից և վերջանում 1922 թվականին, երբ Դիլդիլյանների վերջին անդամները թողնում են Արևմտյան Հայաստանը և մեկնում Հունաստան։ Գիրքը կենտրոնանում է Կարապետի թոռան զավակների՝ Ցոլակի, Արամի, Հայկանուշի և նրանց ընտանիքների վրա, ովքեր անցնում են 1915-1922 թվականների ջարդերի ու տեղահանումների միջով։

Գրքի կենտրոնական դեմքն Արամ Դիլդիլյանն է, ով լինելով հաշմանդամ, (այդ ժամանակ բացասական բնույթ ուներ թուրքական հասարակությունում և սահմանափակումներ էր ստեղծում հաշմանդամների համար) տոկուն, ձեռներեց և գործունյա անձնավորություն է եղել, և տարբեր մանրամասներ է ներառել իր հուշերի պատմության մեջ, որոնցից մենք տեղեկանում ենք Մարզվանում, Սեբաստիայում, Սամսունի, Ամասիայում և այլ մարզերում հայերի կյանքի մասին։ Արամը ուներ լուսանկարչատուն և զբաղվում էր բարեգործական աշխատանքներով։

1915 թվականի դեպքերի ժամանակ Դիլդիլյան գերդաստանի մի մասն այլ մարզվանցիների հետ միասին, ընդունում է իսլամը՝ վճարելով «փրկագին» կաշառքը զերծ մնում տեղահանումներից, թեև նրանց փրկությունն այդ տեղահանություններից կապված էր նրանց լուսանկարչատան և այն հանգամանքի հետ, որ Ցոլակ Դիլդիլյանը զորքի պաշտոնական լուսանկարիչն էր։ Դիլդիլյանների տանը բազմաթիվ հայ փախստականներ են հանգրվանում և փրկվում մահից։ Արամի և Մարիցայի հուշերը ոչ միայն պատմում են այդ օրերի դժվարին և ծանր պայմանների մասին, այլ նաև որոշակի պատկերացում են տալիս ընթերցողին ընթացող տեղահանությունների և բռնությունների մասին, պատմում են այդ արվեստասեր ընտանիքի այն անդամների մասին, որոնք զոհ գնացին այդ կազմակերպված ցեղասպանությանը։

1918 թվականին Արամը ամերիկյան «Մերձավոր արևելքի օգնությունն» կազմակերպության աջակցությամբ ձեռնամուխ է լինում հայ որբերի խնամքի գործին և մեծ թվով մանուկներ ու պատանիներ են փրկվում կորուստից[3]։

Թուրք-հունական պատերազմի ժամանակ դարձյալ վատանում է հայերի, ինչպես նաև հույների վիճակը։ Վերսկսում են հալածանքները և բռնությունները։ Ցոլակ Դիլդիլյանը հունական մի հին ու անապահով նավով իր մնացած հարազատների հետ հասնում է Հունաստան։ Հեղինակն այս դժվարին ու երկարատև ճամփորդությամբ էլ ավարտում է գիրքը[4][5]։

Մեջբերումներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին, ինչքան մօտենում էինք Մեծ Եղեռնի հարիւրամեակին, այնքան աւելի յաճախակի էինք հանդիպում օտար լեզուներով հրատարակւած Հայոց Ցեղասպանութեան մասին գրքերի, որոնք ընդգրկում էին գեղարւեստական կամ պատմա-փաստագրական բովանդակութիւն։ Երևի դրանց ամենավերջիններից է Արմէն Ցոլակ Մարսուբյանի վերոնշեալ գիրքը՝ անգլերէն լեզւով, որը ո՛չ գեղարւեստական վէպ է, և ո՛չ էլ փաստագրական։
- Վարուժ Սուրենյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԴԻԼԴԻԼՅԱՆ, ՑՈԼԱԿ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». lusarvest.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Արմեն Մարսուբյանի ցուցահանդեսները՝ Թուրքիայում(չաշխատող հղում)
  3. Marsoobian to Present ‘Fragments of a Lost Homeland’ in NAASR Lecture
  4. Վարուժ Սուրենյան, Մի ընտանեկան պատմություն
  5. Fragments of a Lost Homeland: Remembering Armenia, Armen T. Marsoobian