Պատանի գայլը (երրորդ եթերաշրջան)
Պատանի գայլը Teen Wolf | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Թայլեր Հեքլին, Դիլան Օ'Բրայեն, Քրիսթալ Ռիդ, Հոլլանդ Ռոդեն, Թայլեր Փոուզի |
Սերիաների քանակ | 24 |
Հեռուստաալիք | MTV |
Նախորդ | Պատանի գայլը (երկրորդ եթերաշրջան) |
Հաջորդ | Պատանի գայլը (չորրորդ եթերաշրջան) |
Պատանի գայլը, ֆիլմի չորրորդ եթերաշրջանը նկարահանվել է սկսած 2012 թվականի հուլիսի 12-ից[1], իսկ պրեմիերան եղել է 2013 թվականի հունիսի 3-ին[2]։ Եթերաշրջանը կազմված է 2 մասից՝ 10-10 էպիզոդ։ 3-րդ եթերաշրջանի փակումը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 24-ին։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեքսոն Ուիթմորը (Քոլթոն Հեյնս) մեկնել է Լոնդոն։ Նոր ուսուցչուհի Ջենիֆեր Բլեյքը (Հեյլի Ուեբբ) Բեյքոն Հիլզի ավագ դպրոցում գրավում է Դերեքի (Թայլեր Փոուզի) ուշադրությունը։ Այդ նույն ժամանակ Ալֆայի խումբը գտնում է թաքստոց նախկին բանկում։ Հերոսները իմանում են, որ Էրիկան մահացել է, իսկ Դերեքի քույրը՝ Քորա Հեյլը (Ադելաիդա Քեյն) գերի է Ալֆայի խմբի մոտ, իսկ հերոսները պետք է ազատեն նրան։ Սքոթ ՄաքՔոլը (Թայլեր Հեքլին), Էլիսոն Արջենթը (Քրիսթալ Ռիդ), Դերեք Հեյլը (Թայլեր Փոուզի), Սթայլզ Սթիլինսկին (Դիլան Օ'Բրայեն), Լիդիա Մարտինը (Հոլլանդ Ռոդեն) և այլք հայտնվում են նոր թշնամու առջև. Ալֆայի թիմի, ով եկել է Բեյքոն Հիլզ և առևանգել է Վերնոն Բոյդին (Սինքուա Ուոլս)։ Սրա հետ մեկտեղ կա նաև մեկ այլ չարագործ՝ Դրուիդ, ով սպանում է անմեղներին՝ վերցնելով նրանց ուժը և ցանկանում է գնալ Ալֆայի թիմի դեմ։
Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն ժամանակ, երբ Սքոթն ամբողջ ուժով փորձում է գտնել իր տեղը, որպես Ալֆա, նա, Էլիսոնը և Սթայլզը սկսում են իրենց տարօրինակ զգալ։ Շուտով նրանք իմանում են, որ իրենց հարցերի պատասխանները կարող են ստանալ դպրոցում նորեկ Կիրա Յուկիմուրայից (Արդեն Չո), աղջիկ, ով ունի զարմանալի հզորություն։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թայլեր Հեքլին - Սքոթթ ՄաքՔոլ (24 էպիզոդ)
- Դիլան Օ'Բրայեն - Սթայլզ Ստիլինսկի (24 էպիզոդ)
- Քրիսթալ Ռիդ - Էլլիսոն Արջենթ (24 էպիզոդ)
- Հոլլանդ Ռոդեն - Լիդիա Մարթին (24 էպիզոդ)
- Թայլեր Հեքլին - Դերեք Հեյլ (24 էպիզոդ)
Մրցանակներ և նոմինացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ասոցացիա | Կատեգորիա | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն երիտասարդության ֆիլմ | Պատանի գայլը | Հաղթանակ |
Երիտասարդ Հոլիվուդ Մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանական կազմ | Թայլեր Փոուզի Քրիսթալ Ռիդ Դիլան Օ'Բրայեն Թայլեր Հեքլին Հոլլանդ Ռոդեն |
Հաղթանակ | |
Teen Choice Awards | Ամառային TV-աստղի ընտրություն – Տղամարդկանց | Թայլեր Փոուզի | Հաղթանակ | |
Ամառային TV-Show | Պատանի Գայլը | Առաջադրված | ||
2014 | Սատուրն մրցանակաբաշխություն | Լավագույն երիտասարդության հետ կապված ֆիլմ | Հաղթանակ | |
Teen Choice Awards | Choice TV: Գիտական ֆանտաստիկա/Ֆանտազիական ֆիլմ | Առաջադրված | ||
Choice TV: Դերասան-գիտական ֆանտաստիկա/Ֆանտազիական | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
Choice TV: Չարագործ | Դիլան Օ'Բրայեն | Հաղթանակ | ||
Choice Scene Stealer: Male | Թայլեր Հեքլին | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Patten Dominic (հուլիսի 12, 2012)։ «'Teen Wolf' Renewed For Season 3 by MTV»։ Deadline։ Վերցված է հոկտեմբերի 7, 2012
- ↑ Swift Andy (փետրվարի 19, 2013)։ «'Teen Wolf' Season 3 Premiere Date Revealed»։ Hollywood Life։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է փետրվարի 20, 2013