Պատանի գայլը (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատանի գայլը սերիալի առաջին եթերաշրջանի DVD կազմ
ԺանրԹրիլլեր, մարտաֆիլմ, մելոդրամա, դրամա, ֆենթեզի
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆֆ Դևիս
Գլխավոր
դերերում
Դիլան Օ'Բրայեն, Թայլեր Հեքլին, Թայլեր Փոուզի, Հոլլանդ Ռոդեն
ՊրոդյուսերՋեֆֆ Դևիս,
Մարտի Ադելսթեին,
Ջոզեֆ Ջենիեր
և ուրիշներ
Սերիաների քանակ12
ՀեռուստաալիքMTV
ԴիստրիբյուտորITunes
Հաջորդ2-րդ եթերաշրջան

Պատանի գայլը սերիալի առաջին եթերաշրջան, ամերիկյան միստիկ-դրամա, որը մշակվել է Ջեֆֆ Դևիսի կողմից, և որը հիմնված է 1985 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի վրա։ Եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել MTV ցանցում 2011 թվականի հունիսի 5-ին և ավարտվել է 2011 թվականի օգոստոսի 15-ին։ Եթերաշրջանը բաղկացած է 12 սերիաներից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթթ ՄաքՔոլը միջին վիճակագրական անչափահաս է, որը տառապում է ասթմայով և Բեյքոն Հիլլսում ապրում է իր միայնակ մոր հետ միասին։ Մի գիշեր նա և նրա լավագույն ընկերը՝ Սթայլզ Սթիլինսկին՝ տեղական շերիֆի որդին, իմանում են, որ ոստիկանությունը կիսատ դիակ է հայտնաբերել անտառում։ Երկու ընկերները փորձում են գտնել դիակի մյուս կեսը, սակայն Սքոթթը հարձակման է ենթարկվում մարդագայլի կողմից, որը կծում է նրան[2]։ Շուտով նրա մոտ սկսում են զարգանալ մարդագայլերին բնորոշ գերբնական ունակություններ, ինչպիսիք են արագ վազքը և ուժեղ զգայարանները, որոնք նրան թույլ են տալիս դառնալ Բեյքոն Հիլլսի ավագ դպրոցի լաքրոսի թիմի ավագ։ Նա հարգանք է ձեռք բերում Լիդիա Մարթինի մոտ, իսկ վերջինիս սիրած տղան՝ Ջեքսոն Ուիթմորին[3], որը նաև Սքոթթի խաղընկերն էր, սկսում է նախանձել նրան։ Սքոթթը սիրային հարաբերությունների մեջ է մտնում նաև դպրոց նոր եկած մի աղջկա՝ Էլլիսոն Արջենթի հետ, սակայն պարզվում է, որ նրա հայրը՝ Քրիս Արջենթը, մարդագայլերի որսորդ է։

Սքոթթը և Սթայլզը հանդիպում են բետա մարդագայլ Դերեք Հեյլին, որի ընտանիքը մահացել էր անհասկանալի հրդեհի ժամանակ, որը տեղի էր ունեցել նրանց տանը 6 տարի առաջ։ Նրանք հայտնաբերում են անհետացած դիակի երկրորդ կեսը և պարզում, որ դա Դերեքի քույրը՝ Լաուրա Հեյլն է։ Սքոթթն իմանում է, որ ալֆան՝ գայլերի մեջ ամենաուժեղը, սպանություններ է կատարում, և որ հենց նա է կծել իրեն՝ Սքոթթին։ Հասկանալով իր նոր կյանքի հետևանքները և վտանգավորությունը՝ Սքոթթը ստիպած է լինում պաշտպանել իր հասակակիցներին և սիրելիներին՝ այդ թվում նաև Էլիսոնին, որը չգիտեր իր ընտանիքի՝ մարդագայլերի որսորդ լինելու մասին։

Էլիսոնի՝ մարդագայլերի դաժան որսորդ հորաքույրը՝ Քեյթ Արջենթը, ժամանում է Բեյքոն Հիլլս։ Դերեքը կասկածում է, որ Սքոթթի խորհրդավոր վերակացուն՝ անասնաբույժ Ալան Դիթոն է ալֆան, սակայն երբ պարզ է դառնում, որ նա ալֆա չէ, Ալանը հայտնում է, որ ինքը քաջատեղյակ է գերբնական աշխարհին, և դառնում է Սքոթթի դաշնակիցը։ Իմանալով, որ Սքոթթը մարդագայլ է՝ Ջեքսոնը պլանավորում է անձամբ դառնալ մարդագայլ՝ ի հակադրություն լաքրոսում Սքոթթի հաջողություններին։ Պարզ է դառնում, որ ալֆան Դերեքի քեռին՝ Փիթեր Հեյլն է, որը հրդեհից միակ փրկվածն էր։ Քեյթը հայտնում է Դերեքին, որ հրդեհի հեղինակը եղել է ինքը։ Նա նաև Էլիսոնին է պատմում մարդագայլերի մասին։

Քրիս Արջենթը պարզում է, որ Սքոթթը մարդագայլ է, սակայն հասկանում է, որ նա անմեղ է։ Փիթերը կծում է Լիդիային, որը դառնում է կատատոնիկ, իսկ հետո պարզվում է, որ նա կծոցից իմունիտետ լինում։ Էլիսոնը պարզում է, որ Սքոթթը մարդագայլ է, սակայն դա չի ազդում նրա և Սքոթթի սիրային հարաբերությունների վրա։ Սքոթթը պարզում է, որ Փիթերը սպանել է իր քրոջ աղջկան՝ Լաուրային, որպեսզի դառնա մարդագայլ։ Էլիսոնը տեսնում է, որ Քեյթը դաժան և անգութ է։ Ի վերջո Փիթերը վրեժ է լուծում Քեյթից և սպանում է նրան, քանի որ հենց նա էր հրդեհել իր ընտանիքին և սպանել բոլորին։ Այնուամենայնիվ, Դերեքը սպանում է Փիթերին և դառնում ալֆա։ Ի վերջո Ջեքսոնը պահանջում է կծել իրեն, ինչն էլ անում է Դերեքը։

Եթերաշրջանի ընթացքում երևում են նաև Ադրիան Հարիսսը, մարզիչ Բոբբի Ֆինստոկը, Դեննի Մահիլանին, Դեննի Մահիլանին, Մելլիսա ՄաքՔոլը և Վիկտորիս Արջենթը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրվող (ներ) Արդյունք
2011[9] Teen Choice Awards Լավագույն Նոր Հայտնիություն Թայլեր Փոուզի Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ Պատանի գայլը Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի Քրիսթալ Ռիդ Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան Թայլեր Փոուզի Առաջադրված
Լավագույն Դերասանուհի։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ Քրիսթալ Ռիդ Առաջադրված
Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ Պատանի գայլը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MTV Builds Slate of Scripted Programming with 2011 Premieres of Original Series "Teen Wolf" and "Skins"». The Futon Critic. 2010 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. 1-ին սերիա
  3. 2-րդ սերիա
  4. «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  5. «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  6. «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  7. «Derek Hale». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  8. 8,0 8,1 «Jackson Whittemore». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  9. Clarissa (2011 թ․ օգոստոսի 7). «Teen Choice Awards 2011 Winners». TV Over Mind. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]