Պատանին մրգի զամբյուղով
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Կարավաջո[1] |
| տարի | մոտ 1590[1] |
| բարձրություն | 70 սանտիմետր[1] |
| լայնություն | 67 սանտիմետր[1] |
| ուղղություն | Italian Baroque painting? |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Բորգեզե պատկերասրահ[1] |
| հավաքածու | Բորգեզե պատկերասրահ և Բորգեզե ժողովածու |
| սեփականատեր | Ջուզեպպե Չեզարի[1], Առաքելական պալատ[1] և Շիպիոնե Բորգեզե |
| հիմնական թեմա | Մարիո Միննիտի |
պատկերված են
| |
| https://www.arteworld.it/fanciullo-con-canestro-di-frutta-caravaggio-analisi/, https://www.collezionegalleriaborghese.it/en/opere/boy-with-basket-of-fruit կայք | |
Ծանոթագրություններ | |
Պատանին մրգի զամբյուղով, կտավ, որը վերագրվում է բարոկկոյի իտալացի վարպետ Միքելանջելո Կարավաջոյին և թվագրվում է մոտավորապես 1593 թվականով։ Ներկայումս գտնվում է Հռոմում՝ Բորգեզե պատկերասրահում։
Նկարը ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ Կարավաջոն հարազատ Միլանից նոր էր եկել Հռոմ և պայքարում էր հռոմեական մշակույթում սեփական ուղին հարթեու համար։
Նկարի բնորդը եղել է Կարավաջոյի ընկերը՝ սիսցիլիացի նկարիչ Մարիո Միննիտին, մոտ 16 տարեկան հասակում։ Նկարը գտնվել է դ’Արպինոյի ասպետ Ջուզեպպե Չեզարիի հավաքածուում, որը 1607 թվականին զավթել էր կարդինալ Շիպիոնե Բորգեզեն։ Ուստի աշխատանքը կարող է թվագրվել այն ժամանակաշրջանով, երբ Կարավաջոն աշխատել է դ’Արպինոյի արվեստանոցում, որը Միննիտիի հետ լքել են 1594 թվականին, որպեսզի հարթեն սեփական ուղին և վաճառեն իրենց գործերը Կոստանտինոյի միջնորդությամբ։ Նկարը, բնականաբար չէր կարող ստեղծվել 1593 թվականից առաջ՝ մինչ Միննիտիի Հռոմ ժամանելը։ Արվեստագետները կարծում են, որ այս նկարը նախորդել է առավել բարդ աշխատանքների, որնց բնորդել է Միննիտին, ինչպիսիք են «Գուշակուհին», «Խաղանենգները» (1594)։ Վերջինս գրավում է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեի ուշադրությունը, որը դառնում է Կարավաջոյի առաջին լուրջ հովանավորը։ Իսկ մրգերի զամբյուղով նկարում Վիտորիո Սգարբին գտնում է որոշ ընդհանրություններ Մուրիլյան դիմանկարի հետ, ինչը կարելի էր վերագրել դ’Արպինոյի արվեստանոցի նկարիչներին[2]։
Մի դեպքում նկարն իրենից ներկայացնում է ժանրային ստեղծագործություն, որը կոչված է ի ցույց դնելու նկարչի՝ ամեն մանրուք պատկերելու վարպետությունը․ տղայի մաշկի գույնը, դեղձի կեղև, զգեստի խալքերը, զամբյուղի հյուսքերը։ Այս մրգերն անկրկնելի են։ Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարանի այգեգործությոան և լանդշաֆտային ճարտարապետության բաժնի պրոֆեսորր Ժյուլ Յանիկը նկարն ուսումնասիրել է այգեգործի տեսանկայունից[3]։
Ուսումնասիրությունն ապացուցում է, որ Կարավաջոն ռեալիստ է եղել։ Պատկերելով այն ամենն, ինչ կար զամբյուղում, նկարիչը չի մատնանշում ոչ մրգերի հասունությունը, ոչ դասավորությունը, և, այնուամենայինիվ, կարծես հրաշքով, նկարը առինքնում է դիտողին՝ որպես գեղեցիկ և անկրկնելի պատկեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Caravaggio». hort.purdue.edu. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- «Velcro Hooks - A Love Song For T.S. Eliot» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պատանին մրգի զամբյուղով կատեգորիայում։ |
