Պատանեկության ափը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատանեկության ափը
ռուս.՝ Берег юности
Երկիր ԽՍՀՄ
Թվական1969
ՌեժիսորԼև Ցուցուլկովսկի
Սցենարի հեղինակԳեորգի Խոլոպով
ՕպերատորԵվգենի Մեզենցև և Լև Կոլգանով
ԵրաժշտությունVladislav Uspensky?
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն81 րոպե

«Պատանեկության ափը» (ռուս.՝ «Берег юности»), 1969 թվականի խորհրդային ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Լև Ցուցուլկովսկին Գեորգի Խոլոպովի «Գրենադա» վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը գրեթե ավարտվել է, բայց կյանքը դեռ դժվար է, թույլ է Խորհրդային իշխանությունը և ուժեղ են «նէպմանները», բայց նրանց դեմ պայքարում են առաջին պիոներները...

Ֆիլմի գլխավոր հերոսները բաքվեցի տղաներ են, տարբեր ազգությունների տղաներ, որոնք աստիճանաբար ճանաչում են պրոլետարական համերաշխության էությունը և դառնում նավթային մայրաքաղաքի առաջին պիոներները։

— «Вожатый» ամսագիր, 1981

Պատերազմի ժամանակ կարմիրբանակային հոր զոհվելուց հետո Գարեգինը մոր հետ հայտնվում է Բաքվում՝ նավթարդյունահանման աճող կենտրոնում։ Նրանք բնակություն են հաստատում մի փոքր բակում, որտեղ ապրում է իսկական ինտերնացիոնալ՝ 23 ազգությունների 40 բնակիչ՝ ադրբեջանցիներից մինչև ճապոնացիներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, բայց լավ հասկանում են միմյանց, և միշտ պատրաստ են օգնության հասնել դժվարության ժամանակ։

Այստեղ Գարեգինը իմանում է, թե ինչ է պրոլետարական երեխաների իսկական ընկերությունը․ ռուս տղա Վիկտորը, ուկրաինացի Սաշկոն, լեհ աղջիկ Լարիսան դառնում են նրա առաջին ընկերները։ Նրա նոր ընկերները ձգտում են օգնել նրան, երբ հիվանդանում է մայրը։

Եվ նրանք միասին պայքարում են Վովկայի՝ նէպմանի որդու դեմ, որը թունավորված է հարստությամբ և կարծում է, որ իրեն ամեն ինչ կարելի է։

Անգլիացի հանքափորների երեխաների համար գումար հավաքելու նպատակով ընկերները «պայքարի» մեջ են մտնում նէպմանների դեմ, և գնում են ռիսկային ու վտանգավոր գործողության՝ իրիս կոնֆետների առևտուր անելով «Սերյոգա-ինտելիգենտի» ավազակախմբի տարածքում... Եվ հաղթանակը, ի վերջո, քաղաքում առաջին պիոներական ջոկատում ընդգրկված տղաներինն է, չնայած սկզբում Գարենիգը ծեծվում է, և Վովկան տոնում է հաղթանակ։

Կարելի՞ է մոռանալ սվետլովյան «Գրենադան»։ Եվ մինչ հնչեղ մանկական ձայները երգում են այս երգը, ֆիլմը մեզ տեղափոխում է այն ժամանակ, երբ այն առաջին անգամ հնչեց Բաքվի նեղլիկ բակում, և այն լուռ լսում էր վիրավոր տղա Գարեգինը…

Советский экран, 1970

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ Ղազարյան – Գարեգին
  • Տանյա Չերեդնիկովա – Լարիսկա
  • Միշա Իլյին – Վիկտոր
  • Կոլյա Անանև – Սաշկո
  • Տանյա Լապինա – Զոյկա
  • Էլվիրա Ուզունյան – մայր
  • Դարի Ամիրբեկյան – պապ
  • Արուս Ազնավուրյան – տատ
  • Ելենա Ֆլորինսկայա – Փարիզուհի
  • Վլադիմիր Տրուխանով – Մարմելադ
  • Գենադի Յուխտին – Պավլով
  • Վյաչեսլավ Զախարով – Ֆեդյա
  • Իգոր Գորբաչով – նէպման

Էպիզոդներում՝ Ա. Ներսեսյան, Լեոնիդ Ենգիբարով (ծաղրածու), Ա. Փաշայան, Պ. Կրիմով, Ս. Կոկովկին, Կ. Ադաշևսկի, Հ. Լեբզակ, Մ. Մանուկյան, Ռ. Զելյոնայա (տատիկ), Ի. Դմիտրիև և այլք։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Спутник кинозрителя» (1970 թվականի օգոստոս) հանդեսը գլխավոր հերոսի դերի կատարումն առանձնացրել է որպես «արտահայտիչ» և նշել, որ «ֆիլմում շատ են այն տարիները բնութագրող վառ, թարմ դետալները», և չնայած մի շարք դրվագների միամտությանը, ֆիլմը հուզմունքով և հետաքրքրությամբ է դիտվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Берег юности // Советские художественные фильмы: аннотированный каталог. 1968—1969, Том 2 / С. В. Сковородникова. — М.: Нива России, 1995. — 302 с. — стр. 149
  • Берег юности // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 37