Պատանդների պահում Սուրովիկինոյի № 19 ուղղիչ գաղութում
Պատանդների պահում Սուրովիկինոյի № 19 ուղղիչ գաղութում | |
---|---|
Տեսակ | prison riot?, պատանդների գերեվարում, ահաբեկչական ակտ և կանխամտածված սպանություն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Surovikino? |
Տեղադրանք | Surovikino? |
Տարեթիվ | օգոստոսի 23, 2024 |
Զենք | սառը զենք, shiv? և մուրճ |
Զոհվածներ | 12 մարդ[1] |
Վիրավորներ | 8 |
2024 թվականի օգոստոսի 23-ին Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի № 19 ուղղիչ գաղութում չորս իսլամիստ կալանավորներ դանակներով հարձակվել են գաղութի աշխատակիցների և այլ կալանավորների վրա՝ նրանց մի մասին պատանդ վերցնելով։ Բոլոր 4 ապստամբները սպանվել են մի քանի ժամ անց՝ պատանդներին ազատելու գործողության ընթացքում։ Բացի ահաբեկիչնեից զոհվել է ևս 4 մարդ։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի օգոստոսի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում, կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ մի քանի բանտարկյալներ գրավել են Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի № 19 ուղղիչ գաղութը և պատանդ վերցրել աշխատակիցներին, այդ թվում՝ գաղութի պետ Անդրեյ Դևյատովին[2]։ Ահաբեկիչների հայտարարությունների համաձայն՝ նրանք «Իսլամական պետության» կողմնակիցներ էին և վրեժ էին լուծում «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով ձերբակալվածների համար[3][4]:
Երեք աշխատակից սպանվել է, ևս մեկը նույն օրը մահացել է հիվանդանոցում[5]։ Գաղութի պետ Դեվյատովը ծանր վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում:
Ժամը 16:00-ից մինչեւ 16:30-ն իրականացվել է պատասխան գրոհը, որի ընթացքում ահաբեկիչները սպանվել են[5][6]։ Նրանցից մեկը փորձել է պայթեցնել իրեն «մահապարտի ժիլետով», սակայն համակարգը չի աշխատել[7]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղութի վրա հարձակման փաստով Ռուսաստանի Քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասով («պատանդ վերցնելը»)[8] և 321-րդ հոդվածի 3-րդ մասով («հասարակությունից մեկուսացում ապահովող հաստատությունների գործունեության անկազմակերպում»)։
2024 թվականի հունիսի 16-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած նմանատիպ միջադեպից հետո ուղղիչ գաղութների պետերը հայտարարել են, որ միշտ պատրաստ են նման դեպքերի, և նոր նախազգուշական միջոցներ պետք չէ ձեռնարկել[9]։
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Հինշտեյնը բողոքել է ուղղիչ գաղութի կոռուպցիայի դեմ, որտեղ աշխատակիցները դանակներ և հեռախոսներ էին վաճառում գրոհայիններին՝ չնայած նման գործողություններից աճող սպառնալիքին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.vedomosti.ru/society/articles/2024/08/23/1057698-chem-zakonchilsya-zahvat-zalozhnikov
- ↑ Последние новости о захвате колонии ИК-19 в Волгоградской области 23 августа 2024.
- ↑ «Вербовка на войну, взятки, вскрытые вены. Что известно про ИК-19 в Волгоградской области, где погибли восемь человек». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-23. Վերցված է 2024-08-24-ին.
- ↑ «Захват заложников в колонии в Волгоградской области. Заключенные говорят на видео, что связаны с ИГИЛ и мстят «за братьев-мусульман», задержанных по делу о теракте в «Крокус Сити Холле»». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ 5,0 5,1 Всех захватчиков волгоградской колонии ликвидировали в ходе штурма.
- ↑ «Захватившие заложников в ИК-19 ликвидированы спецназом в ходе штурма». www.mk.ru (ռուսերեն). 2024-08-23. Վերցված է 2024-08-23-ին.
- ↑ Один из заключённых, взявших заложников, пытался подорвать себя с помощью «жилета смертника». Но система не сработала. Спецназ успел его ликвидировать.
- ↑ 14:49, 23 августа 2024 // Силовые структуры // В волгоградской колонии захвачены заложники. Бунтовщики присягнули «Исламскому государству»
- ↑ «У нас не проходной двор: СИЗО Волгограда всегда работают в штатном режиме после ЧП в Ростове». Новости Волгограда (ռուսերեն). 2024-06-17. Վերցված է 2024-08-23-ին.
- ↑ ««Откуда у заключенных ножи и телефоны?» Депутат Госдумы прокомментировал бунт в колонии под Волгоградом». Volgograd 1 (ռուսերեն). 2024-07-23. Վերցված է 2024-08-23-ին.