Jump to content

Պատահական մեծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատահական մեծություն հավանականությունների տեսության մեջ, մեծություն, որը, դիպվածից կախված, ընդունում է այս կամ այն արժեքները՝ որոշակի հավանականություններով։ Օրինակ, զառի վրա՝ այն նետելուց հետո, դուրս եկող թիվը պատահական մեծություն է, որն ընդունում է 1, 2, 3, 4, 5, 6 արժեքները՝ յուրաքանչյուրը 1/6 հավանականությամբ։ Եթե պատահական մեծության ընդունած արժեքները անվերջ կամ վերջավոր հաջորդականություն են կազմում, ապա նրա հավանականությունների բաշխումը կարելի է տալ

աղյուսակով, որտեղ արժեքները պատահական մեծության ընդունած արժեքներն են, իսկ թվերը՝ համապատասխան հավանականությունները․ այս տիպի պատահական մեծություն անվանում են ընդհատ (դիսկրետ)։ Եթե պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է մի այնպիսի ֆունկցիայով, որ , իսկ թիվը ցույց է տալիս -ի ընդունած արժեքները՝ միջակայքին պատկանելու հավանականությունը, ապա պատահական մեծությունը անվանում են անընդհատ։

Հավանականությունների տեսության մեջ կարևոր դեր են խաղում գաուսյան պատահական մեծությունները (տես Գաուսի բաշխում)։ Պատահական մեծության կարևոր բնութագրիչներից են պատահական մեծության մաթեմատիկական սպասումը, դիսպերսիան ևն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատահական մեծություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 144