Խաչքար (Պավղոս և Քաղաք կազմողներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչքար
(Պավղոս և Քաղաք կազմողներ)
Պավղոս և Քաղաք կազմողների կերտած խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՏավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ-արևմուտք։
Սկզբնական տեղադրությունԴեղձուտի վանքում։
Ներկա տեղադրությունԴեղձուտի վանքում։
Ներկա վիճակՋարդված է։
Ժառանգության կարգավիճակԱյո
ՆվիրվածՎանքի կառուցմանը։
ԽաչագործՊավղոս և Քաղաք կազմող
ՊատվիրողԱռաքել վարդապետ
Ճարտարապետական ոճԱվանդական խաչքար
Ստեղծման տարեթիվ1274 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԲացակայում է
ԱրձանագրությունԱռկա է։
Քարտեզ
Քարտեզ
 Deghdznut Monastery (khatchkars) Վիքիպահեստում

Պավղոս և Քաղաք կազմողների կերտած խաչքարը գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ-արևմուտք, անտառում գտնվող «Դեղձնուտ» գյուղատեղիի համանուն վանքի գլխավոր եկեղեցու մուտքի մոտ[1], որը Պավղոս և Քաղաք վարպետները կանգնեցրել են 1274 թվականին։ Ներկայումս այս խաչքարը մասնատվել է բեկորների պատվանդանից ընկնելուց հետո։ Պավղոս և քաղաք կազմողների այս գեղեցիկ խաչքարը միայնակ չի եղել, ժամանակին նրանք զույգ են եղել՝ կանգնեցված եկեղեցու մուտքի երկու կողքերին, որպես նրան ճարտարապետորեն զարդարող անբաժան մասեր[2]։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.8/8.3.1.1)[3]։

Պավղոս և Քաղաք կազմողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավղոս և Քաղաք վարպետները ապրել և կերտել են 13-րդ դարում։ Շատ քիչ տեղեկատվություն կա նրանց մասին։ Մեծ դեր են ունեցել Դեղձնուտի վանքի ձևավորման գործում։ Նրանք չեն սահմանափակվել խաչքար կերտելով, այլ նրանք ավելի ընդարձակ մասնակցություն են ունեցել վանքի կառուցման գործում։ Օրինակ՝ վանքի մուտքի և այլ մասերի զարդաքանդակների կերտման։ Ենթադրվում է որ հենց իրենք են եղել Դեղձնուտի վանքի կառուցող վարդպետ-ճարտարապետները, որը և նրանց իրավունք է տվել շինարարական միակ արձանագրության մեջ, վանքի հովանավորների և հիմնադրի անվան հետ հիշատակել իրենց անունները՝ խաչքար-հիշատակարանի տեսանելի հատվածում։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը վաղուց ի վեր ընկած է պատվանդանից և կոտրտված բազմաթիվ մասերի։ Արձանագրության մեծ մասը հնարավոր է լինում լրացնել մնացածի բովանդակության և անձնանուների պատմականության շնորհիվ։ Այս մեծ խաչքարը կանգնեցված է եղել վանքի շինության ժամանակ և կրում է վանքի հիմնադրման ու շինությանը նվիրված ընդարձակ հիշատակարան արձանագրություն։ Խաչքարը շատ մեծ է, պարզ և գրեթե անզարդ, բայց մեծ ճաշակով և ազդեցիկ։ Կենտրոնում խաչի ձևով մեծ տարածություն է փորված, որի մեջ բուն խաչն է տեղավորված. ինչպես ճակատին, այնպես էլ խաչի հորիզոնական թևերի տակ թողնված է լայն ու բարձր հարթություն, որի վրա արձանագրությունն է փորագրված, իսկ այդ նույն թևերի վերևներում՝ լայն ու բարձր հարթությունների վրա տեղավորված են փոքր խաչեր և կազմողների ստորագրությունները, ապա խաչաձև տարածության ներքին, թեք եզրերի շրջանակավորված տարածության վրա գրված է կրոնական իմաստով արձանագրություն։ Խաչքարի հարավային նեղ կողին ևս կա վերից վար գրված արձանագրություն, որը հավանաբար եղել է նախորդի շարունակությունը։ Չի պահպանվել ճակատի հարավային մասի, նույն կողմի միջին և ստորին մասի փոքր բեկորները։ Արձանագրության վերևի մի քանի տողն այժմ կորած քարի վրա է եղել։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի վրայի արձանագրությունները պարզաբանումներ են տալիս ոչ միայն խաչքարի կանգնեցման ժամանակի հետ կապված, այլ նաև վանքի հիմնադրման, հիմնադիրների և ժամանակի խնդիրների վերաբերյալ։ Վանքի հիմնադրման տեղեկությունները լրացվում են երկու արձանագրությունների անուններով։ Այսպես՝ ամիրսպասալար Աթաբակ Սադունը վիմական արձանագրությունների մեջ հիշատակվում է 1260-1280 թվականներին, իսկ Հաղպատի առաջնորդ տեր Հովհաննես Դ-ն նստել է 1257 թվականին և նրա մասին հիշատակությունները ևս հասնում են մինչև 1280 թվական։ Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձնուտի վանքի այլ արձանագրությունների մեջ 1275 և 1292 թվականներին։ Առաքել վարդապետի տապանաքարը գտնվում է վանքի նախագավթում, սակայն գավթի մասնակի փլուզումից թափված քարերից ամբողջությամբ կոտրվել է, սակայն երկու տողանոց արձանագրությունը ամբողջովին ընթեռնելի է, բայց նրանում մահվան տարեթիվը չի նշվում։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷԻՆ ԱՅ. ԶԱԻՐՈՒԹԲ. ՅԱՇԽ[ԱՐՀԱԿԱԼՈՒԹԵ ՀՈՒԼԱՂՈՒ ՂԱՆԻՆ]/ ԵՒ ՅԻՇԽԱՆՈՒԹԵ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ԱԹԱԲԱ[Կ ՍԱԴՈՒՆԻՆ ԵՍ Ա]ՌԱՔԵԱԼՍ, ՆՈՒՍԱՏ ՍՊԱՍԱԻՈՐ ԲԱՆԻՆ [ԱՅ ՅԵՐԿՐ]/ԷՆ ԿԻԼԻԿԻՔՙ Ի ԳԱՒԱՌ ԷՆ ՏԱՐՍՈՆԻ, ԿԱՄ[ԱԻՆ]/ .... ՊԱՐՈՆԻՆ/ ԵՒ ԶԱՒԱԿԱՑՆ Ն/ՈՐԱ ՈՐ ԵՂԵՒ Ձ/ԵՌՆՏՈՒ ԵՒ ՄԽԻԹ/ԱՐ ԿԵՆԱՑ ՄԵՐՈՑ/ՙ ԱՐՔԻՊԻՍԿՈՊՈ/ՍՈՒԹԵ ՀԱՂԲԱՏ/Ա ՏՐ. ՅՈՎԱՆԵՍ[Ի]/, ՈՐ Է ՀԵԶ ԵՒ ԶԳԱՒԻԹՍ, ԵՒ ԿԱՆ/ԳՆԵՑԱՔ ԶՍԲ. ՆՇ/ԱՆՍ ԱԾԸՆԿԱԼ Ի/ՆԵՂ ԺԱՄԱՆԱԿԻ, Ի ԴԱ/ՌՆ ԱՇԽԱՏՈՒԹԲ/ [ԲԱՐ Է]ԽԱՒՍ ՄԵԶ/ [ԵՒ] ԾՆՈՂԱՑ Մ[ԵՐՈՑ]/: ԲԱՐՁՈՂ Է ՅԻ ՔԱՒԻՉ ԱՄԻՆ ՄԵՂԱՒՈՐԻ ՄԵԶ ԲԱՐԷԽ[ԱԻՍ]:/ԱՒՐՀՆԵԱԼ Է ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՒ ԱՄԵՆԱՒՐՀՆ/Ե(Ա)Լ ԽՈՐՀՈՒՐ[ԴՆ] ՓՐԿԱԳՈՐԾ/ ՉԱՐՉԱ/ՐԱՆԱՑ ԽԱՉԵԼՈՅՆ ՔԻ. ԱՅ. ՄԵՐՈ Ի ԾԱԳ[ՄԱՆԷ ՄԻ]ՆՉԵՒ Ի ԾԱԳՍ/ԱՇԽԱՐՀԻ ԾԱ/ԳԻՆ, ՈՐ ՈՉ ՀԱՏ ԵՒ ՈՉ ՎՃԱՐ......./ ՔՍ. ԱԾ./ [ՔՍ. ԱԾ.] ՈՂՈՐՄԻ ՊԱՒՂՈՍՈՅ:/ ՈՂՈՐՄԻ ՔԱՂԱՔԻՆ:/

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

....ԲՆԱԿԻՉՔ [ՈՒԽ]ՏԻՍ ԿԱՏԱՐԵՆ ՄԵԶ: :Դ: ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ ԶԱՄԷՆ ԷԿԵՂԵՑԻՔՍ. ԾՆԸՆԴԵ(Ա)Ն :Ը: [ԱԻՐՆ. ԿԱՏԱՐԻ]ՉՔՆ ԱԻՐՀՆԵՆ ՅԱՅ. ԹԷ ՈՔ ՅԷԿԵՂԷՑՒՅՍ ԻՐԱՑ ՊԱԿԱՍ ԷՑՆԷ՝ Ի ՄԵԾԱՑ Կ[ԱՄ Ի Փ]ՈՔՈՒՆՑՆ ՈՐՈՇԵԱԼ ԼԻՑԻ Ի ՏԷ. [ԹՎ] ՉԻԴ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի, ԳԱԱ հրատ., 1963 թ, էջ 143-144
  2. Բարխուդարեանց, Արցախ, էջ 381
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ