Պավլոս Պրոսալենտիս (ավագ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավլոս Պրոսալենտիս (այլ կիրառումներ)
Պավլոս Պրոսալենտիս
PAVLOS-PROSALENTIS-ELDER.jpg
Ծնվել էհունվարի 28, 1784(1784-01-28)
ԾննդավայրԿերկիրա, Corfu Prefecture, Հոնիական կղզիներ, Հունաստան
Վախճանվել էփետրվարի 1, 1837(1837-02-01) (53 տարեկանում)
Մահվան վայրԿերկիրա, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
ԿրթությունՍուրբ Ղուկասի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ՈւսուցիչԱնտոնիո Կանովա
ԶավակներՍպիրիդոն Պրոսալենտիս
Pavlos Prosalentis the Elder Վիքիպահեստում

Պավլոս Պրոսալենտիս (հուն․՝ Παύλος Προσαλέντης, հունվարի 28, 1784(1784-01-28), Կերկիրա, Corfu Prefecture, Հոնիական կղզիներ, Հունաստան - փետրվարի 1, 1837(1837-02-01), Կերկիրա, Հունաստան), հույն քանդակագործ և նկարիչ։ Արվեստաբանների կողմից բնութագրվում է որպես առաջին պրոֆեսիոնալ քանդակագործ ժամանակակից Հունաստանում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոս Պրոսալենտիսը ծնվել է 1784 թ.-ի Հունվարի 28-ին Աթենքում։ Նա սերում է բուզանդական ազնվական ընտանիքից, որը իր ապաստանն էր գտել վենետիկյան հսկողության կղզիներում, Կոնստանտինոպոլի անկումից հետո։

Նրա ուսուցիչներն են եղել Աթենքում Լյուդովիկո Բոսսին, իսկ ավելի ուշ 1805 թ.-ին Հռոմում հայտնի իտալացի քանդակագործ Կանովա Անտոնիո[2]։ Նրա հետ միասին, Կանովայի մոտ, «Սուրբ Լիկիի ակադեմիայում» սովորում էր նաև նրա հայրենակից և ընկեր Տրիվոլիս-Պերիս Դմիտրիսը։

Արվեստի դպրոցը Աթենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թ.-ին Պրոսալենտիսը վերադարձավ Աթենք և սկսեց իր գեղարվեստական կարիերան։ 1811 թ.ին նա ստեղծեց առաջին «Նկարչական դպրոցը» հունական հողի վրա։ Երբ Պրոսալենտիսը հիմնում էր իր Նկարչական դպրոցը Օսմանների կողմից շրջափակված հունական հողերի վրա, սահմանափակվում էր ավանդական փորագրությամբ մարմարի վրա[3]։ Բրիտանական նահանգապետ Տոմաս Մետլանդ անգլ.՝ Thomas Maitland (British Army office, անմիջապես իր նշանակումց հետո Իոնիան կղզիների վրա, 1815 թ.-ին փոխակերպեց Պրոսալենտիսի մասնավոր Արվեստի դպրոցը Հիանալի արվեստի հանրային ակադեմիայի։ 1819 թ.-ին ակադեմիայում սովորում էին 80 աշակերտ։

Տեր-Գիլֆորդը Իոնյան ակադեմիայի ստեղծումից հետո առաջարկել է Պրոսալենտիսին դասավանդել ակադեմիայում։ Պրոսալենտիսը ընդունել է առաջարկը, բայց հրաժարել առաջարկվող գումարից։ Փոխարենը նա առաջարկեց այդ գումարով վերաքանդակել դրվագները և քանդակները, որոնք պոկված և տարված էին Անգլիա, Պարֆենոնա Էլջինոմի կողմից։ Պրոսալենտիսը առաջարկում էր օգտագործել պատճենված քանդակները ուսումնական նպատակով։ Քանի որ, ի վերջո, անգլիացիները մեծ թվով պատճենները ետ ուղարկեցին նրան, նա այդ գումարը օգտագործեց, որպես թոշակ իր սաների համար։ Չնայած նրան, որ Պրոսալենտիսը ժլատ մարդ չէր, նա տալիս էր անվճար դասեր և իր աշխատանքների դիմաց վերցրած գումարը հիմնականում ներառում էին նյութերի և փոխադրման ծախսերը։ Պրոսալենտիսը հարստացրել է նաև ընտանեկան հնագիտական հավաքածուն և ստեղծել է հունական և եգիպտական հին մետաղադրամների հավաքածու։ Արվեստում իր բազմաթիվ ներդրումների համար Պրոսալենտիսը պարգևատրվել է բրիտանական իծխանության կողմից 1820 թ.-ին և դարձել ասպետ «Պարգև Սուրբ Միքայելի և Գևորգի»։

Քանդակագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեշավոր Պլատոն»

1806-1808 թթ.-ներին Պրոսալենտիսը աշխատում էր միասին Տրիվոլիս-Պերիս Դմիտրիսի հետ։ Նրանց հիմնական աշխատանքները կիսանդրիներ էիրն դիցաբանական թեմաներով, որոնք արտահայտել են նրանց դասական կրթությունը։ Ընկերոջ մահից հետո Պրոսալենտիսը աշախատել է միայնակ՝ ստեղծելով իր հիմնական աշխատանքները 1815-ից մինչ իր մահը ընկած ժամանակահատվածում։ Նրա աշխատանքների մեծ մասը ավերվել են կամ կորել։ Մյուսները տեղափոխվել են Անգլիա։ Ավելի քիչ աշխատանքները մնացել են Իոնյան կղզիներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National gallery
  2. Στέλιος Λυδάκης, "Παύλος Προσαλέντης, ο πρεσβύτερος ", στο :Στέλιος Λυδάκης (επιμ.), Οι Έλληνες ζωγράφοι τομ.4ος, Λεξικό των Ελλήνων ζωγράφων και χαρακτών (16ος-20ος αιώνας),εκδ. Μέλισσα, Αθήνα, σελ.367
  3. National gallery

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Μαρίνος Καλλιγάς, Ζωγραφική, γλυπτική, χαρακτική, Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ. ΙΓ (1977), σελ.529
  • Στέλιος Λυδάκης, "Παύλος Προσαλέντης, ο πρεσβύτερος ", στο :Στέλιος Λυδάκης (επιμ.), Οι Έλληνες ζωγράφοι τομ.4ος, Λεξικό των Ελλήνων ζωγράφων και χαρακτών (16ος-20ος αιώνας),εκδ. Μέλισσα, Αθήνα, σελ.367

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]