Պավլոս Բորոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլոս Բորոյան
Ծնվել էհունվարի 13, 1905(1905-01-13)
Մահացել էսեպտեմբերի 3, 1979(1979-09-03) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Պավլոս Աղաջանի Բորոյան (Պողոս) (հունվարի 13, 1905, Տիգրանակերտի Սևեբեկ գյուղ - սեպտեմբերի 3, 1979, Երևան), հայ դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Եղեռնից հետո մանկությանն անց է կացրել Չորք Մարզպանի և Բեյրութի որբանոցներում, որտեդ և ձեոք է բերել իր կրթությունր։ 1920-ական թվականների սկզբներից խաղացել է Լիբանանի և Սիրիայի տարբեր թատերախմբերում՝ Պաղոս Մոլիեր բեմական անունով։

Փոխադրվելով Հայաստան, 1932 թվականից, որպես դերասան. աշխատել է Երևանի Առաջին պետական թատրոնում (այժմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն);

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարած դերերից են՝

  • Յու մա Ֆու («Պատվի գործ»),
  • Ազնբերգ («Ֆոսֆորային շալ»),
  • քահանա («Ջարդ»),
  • բժիշկ («Երևակայակսւն հիվանդ») և այլ դերեր։

Աշխատանքը տիկինիկային թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որտեդ նա գտել է իր ստեղծագործական իսկական տարերքը. իր արվեստով նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակաթյան գործին, սեր և համակրանք շահել բոլոր հասակի հանդիսատեսների շրջանում։ Ելույթներ է ռւնեցել նաև դպրոցներում, պիոներական ճամբարներում, մի ներկայացման մեջ կատարելով տարրեր բնավորության տեր մարդկանց դերեր՝ ինչպիսիք են պրոֆեսոր («Տասներկու ամիսներ») Ֆեդյա («Ֆեդյայից լավը չկա»). Շուն («Շունն ա կատան»), Վեզիր («Գաոնիկ ախպեր») և շատ այլ դերեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2005