Պավլոս Արգիրիադիս
Պավլոս Արգիրիադիս հուն․՝ Παύλος Αργυριάδης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Կաստորիա, Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան |
Մահացել է | նոյեմբերի 19, 1901[1] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | լրագրող, հեղափոխական, փաստաբան և իրավաբան |
Ամուսին | Louise Napolier? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Պավլոս Արգիրիադիս (հուն․՝ Παύλος Αργυριάδης, հայտնի է նաև, որպես՝ Պիեռ Արգիրիադիս ֆր.՝ Pierre Argyriades, 1849, Կաստորիա, Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան - նոյեմբերի 19, 1901[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսաբնակ նշանավոր հույն անարխիստ, հեղափոխական և իրավաբան։ Ազգությամբ՝ Հունաստանի մակեդոնացի է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավլոսը կամ Պանայոտիսը ծնվել է 1849 թվականին՝ արևմտամակեդոնական Կաստորիա քաղաքում՝ ունևոր ընտանիքում։ Այդ ժամանակ Հունաստանը Օսմանյան կայսրության մաս էր կազմում։
Նախնական կրթություն ստանալուց հետո ուսանել է Կոստանդնուպոլսում։ Երիտասարդ հասակում լքել է երկիրը և երկար դեգերումներից հետո երկար ժամանակով բնակություն հաստատել Ռումինիայում։ 1872 թվականին Պավլոս Արգիրիադիսը տեղափոխվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Սովորել է Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
1873-1875 թվականներին հեղինակել է բազմաթիվ աշխատություններ։ Ուսումնասիրել է սոցիալիստական գաղափարախոսությունը և ներքաշվել շարժման մեջ[2]։
1880 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն և միացել Փարիզի փաստաբանների պալատին։ Բազմիցս հեղինակել է սոցիալիստական պարբերականներ[3]։
1885 թվականին Պավլոս Արգիրիադիսը ամուսնացել է ֆրանսուհի Լուիզ Նապոլիերի հետ, ով եղել է վերջինիս ուղեկիցը սոցիալիստական շարժման մեջ։ Այս շրջանում Պավլոսի ընտանիքը ևս ուղևորվել է Ֆրանսիա և բնակություն հաստատել Մարսելում։ Ունեցել է երկու երեխա՝ Նիկոլան (Պլատոնը) և Մարիաննեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Almanach de la question sociale 1894; с. 200—201»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2017-04-22
- ↑ Πάυλος Αργυριάδης και Παρισινή Κομμούνα
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պավլոս Արգիրիադիս կատեգորիայում։ |