Պավլոդարի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլոդարի պետական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1960
Ընդհանուր անձնակազմ530 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՊավլոդար
Կայքpsu.kz
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Պավլոդարի Ս. Թորայգիրովի անվան պետական համալսարան (ռուս.՝ Павлодарский государственный университет им. С. Торайгырова, հայտնի է որպես Պավլոդարի ինդուստրիալ ինստիտուտ), բարձրագույն ուսումնական հաստատություն Պավլոդարում (Ղազախստան)։ Համալսարանը մասնագետներ է պատրաստում 8 ֆակուլտետների և 11 գիտա-պրակտիկ, խորհրդատվական կենտրոնների և ուսանողական կոնստրուկտորական բյուրոյի հիման վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոդարի Ս. Թորայգիրովի անվան պետական համալսարանը[2] ստեղծվել է 1996 թվականի մայիսին 1960 թվականի սեպտեմբերի 20-ին ԽՍՀՄ Նախարարի խորհրդի որոշմամբ ստեղծված արդյունաբերական ինստիտուտի հիման վրա։ Ինստիտուտը տեղակայված էր նախկին 24-րդ ռազմական դպրոցի երկու զորանոցներում և 10 մեկհարկանի զորանոցներում։ Երեք ֆակուլտետներում՝ մեքենաշինության, ինժեներա-շինական և էներգետիկայի, սովորել են 400 ուսանողներ։ Դասընթացները վարել են 16 մանկավարժներ, որոնցից միայն մեկն ուներ դոցենտի գիտական աստիճան։

Ներկայումս համալսարանը բազմաբնույթ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որտեղ ավելի քան 63 մասնագիտություններով սովորում են շուրջ 22000 ուսանողներ։ Դասընթացն իրականացնում են 530 ուսուցիչներ, այդ թվում՝ 20 պրոֆեսորներ, 40 գիտությունների դոկտորներ և 177 գիտությունների թեկնածուներ, 104 դոցենտ։

Պավլոդարի համալսարանի հետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են էներգետիկա և էներգախնայողության տեխնոլոգիաներ, շինարարական, մեքենաշինության, հոգեբանության մանկավարժության բնագավառում հետազոտություն, շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների իռացիոնալ օգտագործում, տարածաշրջանի տնտեսության խնդիրներ, սոցիոլեզվաբանություն։

2003 թվականին Պավլոդարի Ս. Թորայգիրովի անվան պետական համալսարանի գլխավոր շենքի դիմացի հրապարակում տեղադրվել է Պավլոդարի մարզի 9 ակնառու գործիչների կիսանդրիները։ Այդ ցուցադրությունը կոչվել է լուսավորիչների և ակադեմիկոսների ճեմուղի։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «Էքսպերա ՌԱ» գործակալությունը համալսարանը ներառեց ԱՊՀ երկրների լավագույն բուհերի ցանկում, որտեղ նրան շնորհվել է «D» վարկանիշային դաս[3]։

Հայտնի դասախոսներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիալ Ախմետով
  • Ալմազ Իբրահիմով
  • Սերժան Կանապյանով
  • Նուրլան Նաբիև
  • Նիկոլայ Նիկոլայչուկ
  • Ռոման Վալիև
  • Մեյրամ Բեգենտաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. «Павлодарский государственный университет им.С.Торайгырова». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  3. Рейтинг высших учебных заведений России и стран членов Содружества Независимых Государств.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]