Պավել Վշոլեկ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 1992[1][2] (34 տարեկան) | ||
| Ծննդավայր | Տչև[3] | ||
| Հասակ | 186 սանտիմետր | ||
| Քաշ | 77 kg | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պավել Մարեկ Վշոլեկ (լեհ.՝ Paweł Marek Wszołek; ապրիլի 30, 1992[1][2], Տչև[3]), լեհ ֆուտբոլիստ, «Լեգիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Վշոլեկը ֆուտբոլով սկսել է զբաղվել իր հայրենի քաղաքի «Վիսլա» ակումբում։ 2004-ից 2005 թվականներին մարզվել է Գդանսկի «Լեգիա»-ի հետ։ 2009 թվականին հայտնվել է «Պոլոնիա» (Վարշավա) ակումբի պատրաստման համակարգում։
Կիսապաշտպանն իր նորամուտը նշել է «Պոլոնիա»-ի առաջին թիմում 2010 թվականի նոյեմբերի 13-ին երկրի առաջնության խոժուվյան «Ռուխ»-ի դեմ խաղում[4]։ Իր առաջին մրցաշրջանում Վշոլեկը խաղացել է 9 խաղ վարշավյան ակումբի կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Սակայն արդեն 2011/12 թվականների առաջնության առաջին խաղում ֆուտբոլիստը փոխանցում է կատարել Բրունոյին, որի շնորհիվ խփվել է միակ գոլը «Լեգիա»-ի դարպասը։ Պավել Վշոլեկն իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Լեհաստանի գավաթի խաղարկության շրջանակներում՝ Ռաձյոնկուվի «Ռուխ»-ի դարպասը։ Գժեգոժ Բոնինը դարձել է կիսապաշտպանին գոլային փոխանցում կատարողը[5]։ Մինչև 2013 թվականի ամռանը իտալական «Սամպդորիա» տեղափոխվելը Վշոլեկը «Պոլոնիա»-ի կազմում անցկացրել է 64 խաղ երկրի առաջնությունում և գավաթում և խփել 13 գոլ։
2013 թվականի սեպտեմբերի 21-ին կիսապաշտպանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Սերիա A-ի խաղում։ «Կալյարիի» դեմ խաղում լեհ ֆուտբոլիստը խաղացել է առաջին 54 րոպեն, որից հետո նրան փոխարինել է Նիկոլա Պոցին[6]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ից 2011 թվականներին Պավել Վշոլեկը հանդես է եկել Լեհաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականում։ Նա իր նորամուտը նշել է թիմում 2010 թվականի սեպտեմբերի 28-ին Թուրքիայի իրենց հասակակիցների հետ ընկերական խաղում[7]: Հետագայում Վշոլեկը ևս 7 հանդիպում է անցկացրել այս տարիքային խմբի հավաքականում։
20 տարեկանների ազգային հավաքականում ֆուտբոլիստը առաջին անգամ խաղացել է 2011 թվականի օգոստոսի 31-ին Գերմանիայի դեմ խաղում[8]: Ընդհանուր առմամբ, Պավել Վշոլեկը այս տարիքում անցկացրել է 4 հանդիպում և խփել 1 գոլ (2012 թվականի օգոստոսի 15-ին Չեխիայի հավաքականից Տոմաշ Կոուբեկի դարպասը)[9]:
2011 թվականի հոկտեմբերի 6-ին ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ երիտասարդական հավաքականում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական խաղում Պորտուգալիայի թիմի հետ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Արթուր Սոբեխին[10]: Կիսապաշտպանը հաջող հանդես եկավ 2013 թվականի մարտին Լիտվայի և Լատվիայի իրենց հասակակիցների հետ ընկերական խաղերում։ 23-ին Վշոլեկի փոխանցումներից Մարիուշ Ստեմպինսկին և Բարտլոմեյ Պավլովսկին գոլ խփեցին լիտվացիների դարպասը[11], իսկ 3 օր անց Վշոլեկը Դամյան Դոմբրովսկու փոխանցումից խփեց իր առաջին գոլը «երիտասարդական թիմում»[12]:
Երկրի գլխավոր հավաքականում Պավել Վշոլեկը նորամուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Հարավային Աֆրիկայի հետ ընկերական խաղում[13]: 2013 թվականի փետրվարի 2-ին Ռումինիայի հավաքականի հետ խաղում ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Լուկաշ Թեոդորչիկին[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Полония» — «Рух» Х 3:1.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Рух» Р — «Полония» 0:4.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Кальяри» — «Сампдория» 2:2.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Турция (до 19) — Польша (до 19) 2:0.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Германия (до 20) — Польша (до 20) 4:2.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Чехия (до 20) — Польша (до 20) 1:2.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Португалия (мол.) — Польша (мол.) 1:1.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Польша (мол.) — Литва (мол.) 3:0.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Польша (мол.) — Латвия (мол.) 4:1.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Польша — ЮАР 1:0.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — Польша — Румыния 4:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լեգիայի ֆուտբոլիստներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Պոլոնիա Վարշավայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Քուինս Պարկ Ռեյնջերսի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ