Պավել Սուկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Սուկոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Busfahrer
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1962(1962-01-14) (62 տարեկան)
Ծննդավայր՝Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
200 սմ[1]
Քաշ՝110 կգ[1]

Պավել Ալեքսեյի Սուկոսյան (ռուս.՝ Павел Алексеевич Сукосян, հունվարի 14, 1962(1962-01-14), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայազգի հանդբոլիստ և մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական չեմպիոն (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Սուկոսյանը Կրասնոդար քաղաքի Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզական դպրոցի (СДЮСШОР) սան է։ Առաջին մարզիչը եղել է Յուրի Գրիգորևիչ Զայցևը[1]։

1980 թվականին ծառայության է անցել խորհրդային բանակում, որտեղ սկսել է խաղալ Տիրասպոլի մարզական ակումբի կազմում։ Այնտեղ նրան նկատել են և հրավիրել Մոսկվայի ԲԿՄԱ, որտեղ սկսել է խաղալ 1982 թվականից[2]։

Պավել Սուկոսյանը խաղացել է նաև ռուսաստանյան «Ստեպան Ռազին», «Պերմսկիե մեդվեդի» ակումբներում, ինչպես նաև գերմանական «Վերատալ» և «Կրանաու» ակումբներում[1]։

2007-2013 թվականներին նա շարունակել է իր խաղային կարիերան «Սունգուլ» ակումբում, ինչը նրան դարձրել է պրոֆեսիոնալ հանդբոլի համաշխարհային ռեկորդակիր (ելույթներն ավարտելու պահին նա 50 տարեկան էր)։ 2017 թվականին նա թարմացրել է այդ ցուցանիշը՝ կրկին խաղահրապարակ դուրս գալով արդեն 55 տարեկանում։ Նա պաշտպանել է Ռուսաստանի Սուպերլիգայում հանդես եկող УОР №2 թիմի դարպասը[3]։

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկվել է 1992 թվականին։ 2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն է։ Մասնակցել է նաև 1996 թվականի Օլիմպիական խաղերին[1], որտեղ թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը։

Աշխարհի 1993 և 1997 թվականների չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Եվրոպայի 1996 թվականի չեմպիոն, Եվրոպայի 1994 և 2000 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ 1987 թվականի չեմպիոն, Ռուսաստանի 1994 և 1995 թվականների չեմպիոն[1][4]։

1993 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան[5]։

Վերջին տարիներին մարզչական աշխատանք է կատարում Կրասնոդարի «Կուբան» ակումբի կանանց թիմում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Նատալյայի հետ, նրանք ունեն երկու զավակ։ Որդին՝ Անտոնը (ծնվ. 1984), աշխատում է Մոսկվայի մետրոպոլիտենում, դուստրը՝ Պոլինան (ծնվ. 1994), ապրում է Վրաստանում[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «СУКОСЯН Павел Алексеевич | Российские спортсмены и специалисты | Спортивная Россия». infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Полный кавалер. Павел Сукосян: «Вот в голову мне бросать никогда не стоило»». Sports.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  3. России, Федерация гандбола. «Олимпийский чемпион, ставший вратарем УОР №2, Павел Сукосян: «И в 55 лет не утратил страсть к гандболу»». rushandball.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  4. Автор-составитель В. Л. Штейнбах. (2006). Сукосян Павел Алексеевич // Большая олимпийская энциклопедия: В 2 т. М.: Олимпия Пресс. ISBN 5-94299-089-1.
  5. 5,0 5,1 «Сукосян Павел Алексеевич». Гандбольный клуб "ЛАДА" (Тольятти) (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.