Պավել Շեդևիի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Շեդևիի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պավել Շեդևիի տուն (ռուս.՝ Дом П. М. Шедеви), XIX դարի երկրորդ կեսի տեղական նշանակության հուշարձան[1] Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հասցեն` Չեխովի փողոց, 76։ Ներկայումս բնակելի տուն է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին տունը դարձել է պետական խորհրդական, դոկտոր Պավել Մատվեևիչ Շեդևիի սեփականությունը։ Նա հայտնի է նրանով, որ համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել է «Զեմլյա ի վոլյա» ամսագրի հրատարակմանը, որը չուներ իրավական կարգավիճակ։ 1875 թվականին Պավել Շեդևին դարձել է Տագանրոգի աստվածահաճո հիմնարկությունների ավագ բժիշկ։ Զուգահեռաբար զարգանում էր նրա եկամուտների հիմնական աղբյուրը` մասնավոր պրակտիկան, որը բավական շահավետ էր։ XIX դարի վերջում Պավել Շեդևին զբաղեցրեց Տագանրոգ քաղաքի գլխավոր սանիտարական բժշկի պաշտոնը։ Բացի այդ, նա պատվավոր հաշտարար դատավոր էր, Դումայի իրավասու, Քաղաքային վարչության անդամ։ Կան հիմքեր ենթադրելու, որ Պավել Շեդևին եղել է Անտոն Չեխովի «Իոնիչ»[2] պատմվածքի հերոս դոկտոր Ստարցևի նախատիպը[3]։ Հայտնի է նաև, որ Շեդևին ուներ սեփական այգի, սակայն դրա ճշգրիտ վայրը հայտնի չէ[4]։

1927 թվականի դրությամբ այս տանը գտնվում էր քաղաքի երկրագիտական թանգարանի բնագիտապատմական բաժինը[5]։ Պավել Շեդևիի նախկին շենքը պահպանվել է, այժմ այն բնակելի տուն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом Шедеви//Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Дом П.М. Шедеви//Министерство культуры Ростовской области
  3. Филологические науки, Высшая школа, 1996. С. 110
  4. Таганрог. Планета, 1987 - Всего страниц: 189 с. – С. 98
  5. Памятник Петру I появился в Таганроге по просьбе Чехова