Պավել Նախիմովի հուշարձաններ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պավել Նախիմովի հուշարձաններ Մոսկվայում (ռուս.՝ Памятники Павлу Нахимову), ռուս ծովակալ Պավել Նախիմովի (1802-1855) երեք հուշարձաններ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել են 2005 թվականից մինչև 2012 թվականը[1][2][3]։

Սևաստոպոլյան պողոտա[խմբագրել | խմբագրել կոդը]

55°40′35.8″ հս․ լ. 37°35′35.5″ ավ. ե. / 55.676611° հս․. լ. 37.593194° ավ. ե. / 55.676611; 37.593194

Սևաստոպոլյան պողոտայի հուշարձանը 2015 թվականին

Նախագծի հեղինակն է հայ քանդակագործ Սերժիկ Արտաշեսի Ոսկանյանը, որը կիսանդրին նվիրել է Ռուսաստանին։ Տեղադրման նախաձեռնողն էր Սևծովյան նավատորմի վետերանների խորհուրդը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 4-ին, Սևաստոպոլյան պողոտայի թիվ 29 տան հարևանությամբ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Աշխարհական ակումբի և Նախիմովի հիշատակի նախանձախնդիրների ընկերության անդամները, Կոտլովկա շրջանի ղեկավար Կլավդիա Գրիգորևնա Գրինյակը, Հարավարևմտյան վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Նիկոլաևնա Լարիոնովան, Նախիմովների գերդաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլովիչ Նախիմովը, Սմոլենսկի մարզի Նախիմովի թանգարանի տնօրեն Եվգենի Վիկտորովիչ Կուլակովը, Սևծովյան նավատորմի վետերանների խորհրդի նախագահ Անատոլի Ֆեոդորովիչ Ֆետիսովը[1][4][5]։

Լենինգրադյան խճուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

55°50′19.6″ հս․ լ. 37°29′04.8″ ավ. ե. / 55.838778° հս․. լ. 37.484667° ավ. ե. / 55.838778; 37.484667 Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայի Պետրոս Մեծի անվան քաղաքային մանկական ծովային կենտրոնում` Լենինգրադյան խճուղի, 56ա հասցեով[2][4][6]։

Բոլշայա Կոսինսկայա փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

55°43′15.4″ հս․ լ. 37°51′28″ ավ. ե. / 55.720944° հս․. լ. 37.85778° ավ. ե. / 55.720944; 37.85778

Բոլշայա Կոսինսկայա փողոցի հուշարձանը 2017 թվականին

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 18-ին Կոսինսկի մանկական ծովային ակումբի մոտ։ Արարողությանը ներկա են եղել ակումբի հրամանատար Միխայիլ Գեորգիևիչ Շադրինը, որը նախաձեռնել էր հուշարձանի տեղադրումը, Նախիմովի անմիջական ժառանգ Ալեքսանդր Պավլովիչ Նախիմովը, նավատորմի աջակցության համառուսաստանյան շարժման ղեկավար Միխայիլ Պետրովիչ Նենաշևը, ռազմական ծովայինների միության ներկայացուցիչներ, նախիմովյան ուսումնարանի տարբեր տարիների շրջանավարտներ։ Քանդակագործ Ալեքսանդր Ապոլոնովի ստեղծած կիսանդրին ակումբին նվիրել է «Ռուսական փառքի ծառուղի» նախագիծը։ Պատվանդանի ձուլման, փոխադրման և քանդակի տեղադրման, ինչպես նաև այլ ծախսերը կատարվել են ակումբի հրամանատարի, վետերան նախիմովցիների, նավաստիների և մայրաքաղաքի բնակիչների կամավոր նվիրատվությունների հաշվին[3][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Открытие памятника П.С. Нахимову в Москве»։ Общество ревнителей памяти П. С. Нахимова։ 2005-09-04։ Վերցված է 2018-09-29 
  2. 2,0 2,1 «Постановление Правительства Москвы № 581-ПП «О праздновании Дня города Москвы 4—5 сентября 2010 г.»»։ Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва»։ 2010-07-27։ Վերցված է 2018-09-29 
  3. 3,0 3,1 Матвей Кожукин (2012-06-05)։ «Адмирал у Белого озера»։ Красная звезда։ Վերցված է 2018-09-29 
  4. 4,0 4,1 «В Москве установят памятник адмиралу Нахимову»։ Сетевое издание «Вести.Ру»։ 2010-07-15։ Վերցված է 2018-09-29 
  5. «Памятник адмиралу Нахимову откроют в Москве ко Дню города»։ Ореанда-Новости։ 2010-06-15։ Վերցված է 2018-09-29 
  6. «Памятник адмиралу Нахимову может быть открыт в Москве в День города»։ РИА Новости։ 2010-06-15։ Վերցված է 2018-09-29 
  7. «Открытие памятника Адмиралу Нахимову П.С.»։ Общественная организация «Косинский детский морской клуб»։ 2012-05-24։ Վերցված է 2018-09-29 
  8. «Памятник Павлу Нахимову»։ Аллея Российской Славы։ 2012-12-12։ Վերցված է 2018-09-29