Պավել Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մորոզով
բելառուս․՝ Павел Ягоравіч Марозаў
Ծնվել էհոկտեմբերի 11, 1978(1978-10-11) (45 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի պետական տնտեսագիտական համալսարան և Եվրոպական հումանիտար համլսարան
Մասնագիտությունլրագրող
Կայք3dway.org

Պավել Եգորի Մարոզով (հոկտեմբերի 11, 1978(1978-10-11), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս հասարակական և քաղաքական գործիչ[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգոր Մարոզովի հայրը եղել է Բելառուսական ԽՍՀ-ի ներքին գործերի նախարարության գնդապետ։ Պավելը 2000 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը բանկային գործ մասնագիտությամբ։ 2004 թվականին ավարտել է նոյն համալսարանի ասպիրանտուրան ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, և Եւվրոպական հումանիտար համալսարանի մագիստրատուրան քաղաքագիտություն մասնագիտությամբ։

1998 թվականից ակտիվ մասնակցում է Միջազգային քաղաքացիական ծառայության բելառուսական մասնաճյուղի աշխատանքներին, 2000-ից 2003 թվականներին եղել է այդ ընկերության ֆինանսական խորհրդատուների հանձնաժողովի անդամ։ Ուսումը ավարտելուց հետո աշխատել է Պրիոր բանկում, ապա զբաղվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բիզնեսով և իրականացրել է «Բելառուսական բնապահպանական շարժման հնարավորությունների ուժեղացում» նախագիծը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ստեղծել է «Երրորդ Ճանապարհ» համայնքը Բելառուսում։ Համայնքի նպատակը նրանում էր, որպեսզի ստեղծվի բելառուս քաղաքական գործիչների մասին մուլտակումբ, որտեղ ստեղծվեցին կերպարներ, ովքեր նման էին Ալեքսանդր Լուկաշենկոյին և իր մտերիմներին[1]։ Սա հիմք հանդիսացավ, որ իշխանությունները հետապնդեն Մարոզովին։ Նա 2005 թվականին մեղավոր է ճանաչվել Բելառուսի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով՝ «Զրպարտություն Բելառուսի նախագահի նկատմամբ»։ Այն նախատեսում էր ազատազրկում 2-ից 4 տարով։

Մարոզովի նկատմամբ հետախուզումը պատճառ դարձավ, որ միջազգային մուլտիպլիակտորների միությունը հանդես գա հայտարարությամբ, որի ղեկավարը հայտարարեց, որ եթե իշխանությունները չդադարեցնեն իրենց գործընկերոջ հետապնդումը, ապա համացանցում կհայտնվի հազարավոր մուլտֆիլմներ Լուկաշենկոյի մասին[5]։

2006 թվականի Բելառուսի նախագահական ընտրություններին նա աջակցեց Ալեքսանդր Կոզուլին։ Բելառուսի իշխանությունների կողմից նրան ձերբակալության փորձը ձախողելուց հետո 2006 թվականին նա մեկնում է Էստոնիայում, որպես քաղաքական ներգաղթյալ[1]։

Գործունեությունը Բելառուսից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ստեղծեց և գլխավորեց «Բելառուսի համար նոր ճանապարհ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում էր բելառուսական սփյուռքի և Բելառուսի ակտիվիստների մասնակցությամբ նախագծերի կազմակերպմամբ, ինչպես նաև բելառուսական մշակույթի աջակցմամբ։ 2008 թվականին եղել է ԱՄՆ-ի և Եվրոպայի նոր բելառուսական սփյուռքի կոնգրեսի ստեղծման նախաձեռնողը։ Այն զբաղվում էր մշակութային, տեղեկատվական և երիտասարդական նախագծերով, որը միավորում էր բելառուսական սփյուռքի և բելառուս ակտիվիստների երիտասարդ սերունդին[3] : Մասնակցել է «Լիբերալ Ակումբ»-ի ստեղծմանը։ Գործընկերների հետ ստեղծել է Բելառուսական միջազգային շարժման լայն կոնցեպտ։ 2009 թվականին Ժնևյան գագաթնաժողովին իրանցի, բիրմացի, վենեսուելացի, կուբացի, եգիպտացի և Զիմբաբվեից այլախոհ գործընկերների հետ միասին ստեղծել է այդ երկրների այլախոհների միջև համագործակցության ցանց[6]։

2008-2009 թվականների մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպել բելառուս այլախոհ նկարիչների մասնակցությամբ, «Արվեստը ընդդեմ բռնատիրության» խորագրով, ԱՄՆ կոնգրեսում, Էստոնիայի պառլամենտում, Օսլոյի Ռատուշայում, Նորվեգիայում և այլուր[7]։

2009 թվականին ռուսաստանցի և բելառուս գործընկերների հետ ստեղծել է առաջին ռուսալեզու հասարակաքաղաքական համացանացյին հեռուստաընկերությունը «АРУ ТВ»[4]:

2009 թվականին Բելառուս համախոհների հետ ստեղծել է «Ալյանս հանուն Բելառուսի ռեֆորմների» շարժումը, որի նպատակը բելառուս ռեֆիորմիստների համախմբումն է, ռեֆորմների իրականացումն է Լուկաշենկոյի ղեկավարման ավարտից հետո։ 2012 թվականին հանդես է եկել Բելառուսում առցանց ընտրություններ կազմակերպելու նախաձեռնությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Белорусский диссидент живет в Эстонии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  2. Павел Морозов. Лукашенко — не бронзовый солдат
  3. 3,0 3,1 3,2 Как белорусская диаспора готовит перемены на родине
  4. 4,0 4,1 «Новый путь для Беларуси» начался в Эстонии
  5. «Мульты про Лукашенко заполонят интернет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  6. Bloggers for Freedom and Internet’s New Frontiers: Defending Democracy in Cyberspace — Part 5 (video)
  7. «Нью-Йорк увидит «Искусство против диктатуры»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]