Պավել Մասլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մասլով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 2000(2000-04-14)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Տյումեն, Ռուսաստան
Հասակ 184 սանտիմետր[2]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Համար 39
Պատանեկան կարիերա
4—2011 Ռուսաստան Տյումեն
2011—2015 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
2015—2016 Ռուսաստան Տյումեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Ռուսաստան Տյումեն 52 (0)
2018— Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 34 (0)
2018—2019  Ռուսաստան Սպարտակ-2 49 (2)
Ազգային հավաքական
2017 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 2 (0)
2018—2019 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 10 (1)
2019 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20) 3 (0)
2020—{ Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.5.2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29.3.2021

Պավել Եվգենևիչ Մասլով (ռուս.՝ Павел Евгеньевич Маслов, ապրիլի 14, 2000(2000-04-14)[1], Տյումեն, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տյումենի հայտնի ֆուտբոլիստ Եվգենի Մասլովի ընտանիքում։ Արդեն 3-4 տարեկանում սկսել է մարզվել 1996 թվականին ծնված երեխաների հետ «Տյումենի» դպրոցում աշխատող հոր մոտ։ Մանուկ հասակում շատ արագ հարձակվող է եղել և շատ գոլեր է խփել, ինչը նրան թույլ է տվել տարածաշրջանային մրցաշարերում հանդես գալ 1998 թվականին և նույնիսկ 1996 թվականին ծնվածների թիմերում։

11 տարեկանում Օմսկի մրցաշարերից մեկում խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, խփել է մոտ 8 գնդակ և ստացել է ԲԿՄԱ-ում փորձաշրջան անցնելու հրավեր։ Դիտման հաջող ավարտից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է մարզվել մարզիչ Ռոման Միխայլովիչ Խրիստիչի ղեկավարությամբ։ Խաղացել եմ աջ և կենտրոնական պաշտպանների դիրքերում։ 2015 թվականին՝ ԲԿՄԱ-ից Խրիստիչի հեռանալուց հետո, թիմի մակարդակը խիստ ընկել է, և Մասլովը որոշել է վերադառնալ տուն, որտեղ սկսել է մարզվել «Տյումենի» դուբլում[3]։ 2016 թվականի ձմռանը «Տյումենը» նոր ֆուտբոլիստների գրանցման արգելք է ստացել, և Մասլովը ներգրավվել է հիմնական թիմի հավաքներին։ Մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2016 թվականի գավաթի խաղարկությանը, իսկ 2016 թվականի մարտի 16-ին նորամուտը նշել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում՝ մասնակցելով «Բայկալ»-ի դեմ խաղին (3։ 1) և դառնալով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (15 տարի և 337 օր)[4]։

2018 թվականի հունիսի 13-ին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»[5], որտեղ է սկսել հանդես գալ «Սպարտակ-2» ֆարմ ակումբում Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում։ 2018 թվականի հուլիսի 17-ին «Սպարտակ-2»-ում նորամուտը նշել է «Սոչիի» դեմ հաղթական խաղում (1։ 0)[6]։ 2019 թվականի ապրիլի 20-ին խփել է առաջին գոլը «Մորդովիայի» դեմ տնային խաղում (4։ 0)[7]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին նշել է նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի արտագնա խաղում (1։ 0)[8]։ 2019 թվականի ձմեռային հավաքն անցկացրել է «Սպարտակի» առաջին թիմի հետ[9] և մասնակցել է ընկերական «Մատչ Պրեմիեր» գավաթի խաղարկությանը 2019 թվականին։ 2019 թվականի ամառային հավաքները նույնպես անցկացրել է հիմնական թիմի հետ միասին[10], մասնակցել է «Պարիմատչ» գավաթի ընկերական մրցաշարին։

2019 թվականի օգոստոսին Մասլովը հայտավորվել է «կարմրասպիտակների» Եվրոպայի լիգայի 2019/20 խաղերին[11]։

2020 թվականի մարտի 14-ին «Սպարտակի» կազմում նշել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում «Օրենբուրգի» դեմ 22-րդ տուրի արտագնա խաղում (3։ 1)՝ դուրս գալով մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[12]։ 2020 թվականի հունիսի 25-ին երկարաձգել է պայմանագիրը «Սպարտակի» հետ․ նոր պայմանագիրը նախատեսվել է մինչև 2024 թվականի ամառը[13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից սկսել է հրավիրվել է Ռուսաստանի մինչև 18, մինչև 19 և մինչև 20 տարեկանների հավաքականներ։ 2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի 2000 թվականին ծնվածների հավաքականի կազմում դարձել է Գրանատկինի հուշամրցաշարի բրոնզե մեդալակիր[14]։ 2019 թվականի հունիսին Ռուսաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում դարձել է «Պերեպրավա» մրցաշարի փոխչեմպիոն[15]։

2020 թվականի ապրիլին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 8-ին Լեհաստանի հավաքականի հետ խաղում (0:1)[16]։ 2021 թվականի մարտին մասնակցել է 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[17], որտեղ մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման Իսլանդիայի (4:1)[18] և Ֆրանսիայի (0:2)[19] երիտասարդական հավաքականների հետ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մայիսի 10-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Տյումեն ՖԱԼ 2015/16 7 0 7 0
2016/17 16 0 1 0 17 0
2017/18 29 0 1 0 30 0
Ընդհանուր 52 0 2 0 54 0
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2018/19 0 0 1 0 1 0
2019/20 9 0 1 0 10 0
2020/21 25 0 3 0 28 0
Ընդհանուր 33 0 5 0 38 0
 Ռուսաստան Սպատակ-2 ՖԱԼ 2018/19 28 1 28 1
2019/20 21 1 21 1
Ընդհանուր 49 2 49 2
Ամբողջ կարիերա 135 2 7 0 142 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://premierliga.ru/players/Maslov-Pavel
  3. Мы поговорили с будущим защитником «Спартака» Павлом Масловым, Матч ТВ (21 июня 2019)
  4. Павел Маслов: «Нравится игра Дани Алвеса и Серхио Рамоса», Официальный сайт ФК Тюмень (21 апреля 2016)
  5. Маслов перешел в «Спартак», Spartak.com (13 июня 2018)
  6. «Сочи» — «Спартак-2» (0:1). ФНЛ 2018-19. Протокол матча, Sportbox.ru (17 июля 2018)
  7. «Спартак-2» — «Мордовия» (4:0). ФНЛ 2018-19. Протокол матча, Sportbox.ru (20 апреля 2019)
  8. Черноморец — Спартак (0:1). Кубок России 2018—2019. Протокол матча, Sportbox.ru (26 сентября 2018)
  9. «Спартак» вылетел на первый сбор в ОАЭ, Спорт-Экспресс (9 января 2019)
  10. Стал известен состав «Спартака» на сборе в Австрии, Sportbox.ru (25 июня 2019)
  11. Спартак М | Лига Европы УЕФА(չաշխատող հղում), UEFA.com
  12. «Оренбург — Спартак (1:3) 14 марта. Тинькофф Российская Премьер-Лига 2019-20. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2020 թ․ մարտի 14. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  13. «Контракт с Масловым продлен до 2024 года». spartak.com. «Спартак». 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  14. Шитов, Маслов и Игнатов — призеры Мемориала Гранаткина, Spartak.com (9 сентября 2018)
  15. Маслов и Игнатов сыграли в финале турнира «Переправа», Spartak.com (15 июня 2019)
  16. «Польша (U-21) — Россия (U-21) (1:0) 8 сентября 2020. Чемпионат Европы 2021 (U-21). Отборочный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2020 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  17. «Объявлен состав молодёжной сборной России на чемпионат Европы». www.championat.com. «Чемпионат». 2021 թ․ մարտի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Россия (U-21) — Исландия (U-21) (4:1) 25 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  19. «Россия (U-21) — Франция (U-21) (0:2) 28 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մասլով» հոդվածին։