Պավել Դավիդովիչ
Պավել Դավիդովիչ լեհ.՝ Paweł Dawidowicz | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Ամբողջական անուն | Պավել Մարեկ Դավիդովիչ | ||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1995 (30 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Օլշտին, Լեհաստան | ||||||||||||||
| Հասակ | 188 սմ | ||||||||||||||
| Քաշ | 76 կգ | ||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 28 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||||||||
Պավել Մարեկ Դավիդովիչ (լեհ.՝ Paweł Marek Dawidowicz; մայիսի 20, 1995, Օլշտին, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, ով ներկայումս խաղում է իտալական Պալերմո ակումբում և Լեհաստանի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդովիչը Գդանսկ քաղաքի Լեխիա ակումբի սանն է։ 2013 թ․ մայիսի 30֊ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Լեխիայի կազմում, երբ թիմը ֆուտբոլի Լեհաստանի առաջնության շրջանակներում մրցում էր Լյուբլին քաղաքի Զագլեմբե ակումբի հետ[1]։ Սեպտեմբերի 30-ին Պավելը Լեխիայի կազմում խփում է իր առաջին գնդակը, երբ թիմը մրցում էր Կորոնա ակումբի հետ[2]։
2014 թ․ ամռանը ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքում Լիսաբոնի Բենֆիկա ակումբի հետ[3][4]։ Խաղային պրակտիկա ստանալու համար նրան ուղարկում են խաղալու Բենֆիկայի երկրորդ թիմ։ Օգոստոսի 9-ին նա իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Պորտուգալիայի երկրորդ լիգայում, երբ թիմը մրցում էր Տրոֆենսե ակումբի հետ։ Այդ խաղում Պավելը դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Գոնսալու Գեդեշին[5]։ 2015 թ․ մարտի 15-ին Պավելը կարողանում է հեղինակել իր առաջին գոլը Բենֆիկա Բ֊ի կազմում գրավելով Ֆարենսե ակումբի դարպասը[6]։
2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է գերմանական Բոխում։ Սեպտեմբերի 9-ին նա իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր Վյուրցբուրգեր Կիկկերսի հետ[7]։
2017 թ․ ամռանը Դավիդովիչը վարձավճարով տեղափոխվում է իտալական Պալերմո։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ․ նոյեմբերի 17֊ին Պավելն իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Լեհաստանի հավաքականի կազմում, երբ թիմը ընկերական հանդիպում էր անցկացնում Չեխիայի հավաքականի հետ։ Այդ խաղում նա դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Միխալ Պազդանին[8]։
2017 թ․ Լեհաստանի Երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում ֆուտբոլիստը մասնակցել է Սլովակիայի[9] և Շվեդիայի[10] հավաքականների դեմ խաղերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Заглембе Люблин VS. Лехия Гданьск 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013—05—30.
- ↑ «Лехия Гданьск VS. Корона 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—09—30.
- ↑ «SL Benfica sign Pawel Dawidowicz». S.L. Benfica. 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Benfica take on Polish prospect Dawidowicz». UEFA. 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Бефика B VS. Трофенси 3:2» (անգլերեն). soccerway.com. 2014—08—09.
- ↑ «Фаренсе VS. Бенфика B 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015—03—15.
- ↑ «Вюрцбургер Киккерс VS. Бохум 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—09—09.
- ↑ «Польша VS. Чехия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015—11—17.
- ↑ «Польша (до 21) VS. Словакия (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 16.
- ↑ «Польша (до 21) VS. Швеция (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 19.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 1995 ծնունդներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մայիսի 20 ծնունդներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Բոխումի ֆուտբոլիստներ
