Պավել Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պավել Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1923[1][2] Թուրքմենաբադ, Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն[1][3][2] |
Մահացել է | մայիսի 20, 2010 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | այգեգործ և գյուղատնտես |
Հաստատություն(ներ) | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[3] և ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն |
Գործունեության ոլորտ | խաղողագործություն և այգեգործություն |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | Լենինի անվան ՀամԳԳԱ[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1952)[1][3] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1971) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1][3] |
Պավել Ռուբենի Արզումանյան (դեկտեմբերի 21, 1923[1][2], Թուրքմենաբադ, Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն[1][3][2] - մայիսի 20, 2010), այգեգործ-ագրոնոմ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1952)։ 1960-1963 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ։ 1963-1974 թվականներին՝ Հայկական ԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ի տնօրեն, 1974 թվականից՝ ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ Պավել Արզումանյանի աշխատությունները նվիրված են այգեգործության, պտղաբուծության պատմության առանձին հարցերին, տեսակների և սորտերի շրջանացման, պահածոների արտադրության տեղաբաշխման, մասնագիտացման և զարգացման հեռանկարների ուսումնասիրմանը։ Եղել է ՀԽՍՀ V և VI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ԺՏՆՑ ոսկե մեդալ
- ԺՏՆՑ արծաթե մեդալ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Плодоводство и виноградарство Армянской ССР / Арм. НИИ виноградарства, виноделия и плодоводства. - Ереван: Айастан, 1973. - 346 с.
- Состояние и перспективы развития виноградарства в Армянской ССР // Новое в развитии виноградарства АрмССР в свете задач Прод. прогр. 1987. С.3-12.
- Выращивание саженцев яблони и винограда...на гидропонике /соавт.: Г.Л.Снхчян, М.А.Бабаханян // Садоводство и виноградарство. 1989. № 12. С. 21-23.
- Эффективное направление производства сушеных плодов и винограда / соавт.: Снапян Г.Г. и др. // Вестн. с.-х. науки. М., 1991. № 4. С. 141-144.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Энциклопедия виноградарства (ռուս.) — Кишинёв: Молдавская советская энциклопедия, 1986. — ISBN 978-0-01-360551-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 49.
- ↑ «АРЗУМАНЯН Павел Рубенович»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ ![]() |
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մայիսի 20 մահեր
- 2010 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ գիտնականներ