Պավել Ակիմկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Ակիմկին
Peresild and Akimkin - Golden Mask Award 2016 ph. Dmitriy Dubinskiy.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1983(1983-09-04) (36 տարեկան)
ԾննդավայրԿուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Մասնագիտությունդերասան և կոմպոզիտոր
Պարգևներ և մրցանակներQ4377048?

Պավել Վլադիմիրովիչ Ակիմկին (ռուս.՝ Павел Владимирович Акимкин, սեպտեմբերի 4, 1983(1983-09-04), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորականի ընտանիքում: Ավարտել է երաժշտական ​​դպրոցի բայանի դասարանը:

1998 թվականին ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ուսումնարան «Ժողովրդական երգչախմբի ղեկավար» մասնագիտությամբ։ Ուսումնարանն ավարտելուց հետո ծանոթացել է ռեժիսոր Վլադիմիր Պանկովի հետ, որը Պավելին խորհուրդ է տվել ուսանել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում՝ իր ուսուցչի՝ Օ. Կուդրյաշովի մոտ[1]։ 2006 թվական ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Օ. Կուդրյաշովի արվեստանոց): Ազգերի թատրոնի և Վ. Պանկովի SounDrama ստուդիայի դերասան է[2][3]։ Դերասանական աշխատանքից բացի գրում է երաժշտություն ներկայացումների համար[4][5]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավելը «Գալչոնոկ» ոչ պետական ​​բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, որն աջակցում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ ունեցող երեխաներին[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է դերասան Վալերի Գարկալինի դստեր՝ Նիկայի հետ[8], ունի որդի[9]։

Աշխատանք թատրոնում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միձեռնանին Սպոկանից», Մարտին Մակդոնախ, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն, ռեժիսոր՝ Վլադիմիր Պանկով, 2018[10]
  • «Կապույտ, կապույտ թռչուն», Մ․ Մետերլինկի ստեղծագործության մոտիվներով, Ազգերի թատրոն, Օ. Գլուշկով, 2017
  • «Հին տուն», Ա. Կազնցև, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն, ռեժիսոր՝ Վ․ Պանկով, 2017
  • «Կրկես», Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Մ․ Դիդենկո, 2017
  • «Բադի որս», Ա. Վամպիլով, Et Cetera թտրոն, ռեժիսոր՝ Վ․ Պանկով, 2015
  • «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», ըստ Էդվարդ Օլբիի պիեսի, SounDrama ստուդիա АртПартнер XXI век-ի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Панков, 2015
  • «СтихоВаренье», ըստ Մ. Ռուպասովայի և այլոց բանաստեղծությունների, «Галчонок» հիմնադրամ, ռեժիսոր՝ Յուլյա Պերեսիլդ, 2015
  • «Պատերազմական տարիների երգերը», Ազգերի թատրոն, 2015
  • «Պատերազմ», ըստ Ռ․ Օլդինգտոնի «Հերոսի մահը», Հոմերոսի «Ոդիսական» և Նիկոլայ Գումիլյովի «Կավալերիստի գրությունները» ստեղծագործությունների, SounDrama ստուդիա, Միջազգային չեխական փառատոնի և Էդինբուրգի թառատոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2014
  • «Բակ», ըստ Ե. Իսաևայի պիեսի, SounDrama ստուդիա Գոգոլ կենտրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2014
  • «Fарс-мажорный концерт», Ազգերի թատրոն, 2013
  • «Փեսացուներ», Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ն. Գրինշպուն, 2012
  • «Օրփեոսի համախտանիշ», ըստ Վ. Մայակովսկու պոեմի և Ժ․ Կոկտոյի պիեսի, SounDrama ստուդիա Միջազգային չեխական փառատոնի և Vidy-Loasanne (Շվեյցարիա) թատրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2012
  • «ГОРОД.ОК», ըստ Վ. Իրվինգի և Մ. Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությունների, SounDrama ստուդիա, Ստուդիա VI Միջազգային չեխական փառատոնիի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2011
  • «Ես գնդացրորդ եմ», ըստ Յուրի Կլավդիևի պիեսի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2010
  • «Ռոմեո և Ջուլիետ», Շեքսպիր, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2009
  • «Գոգոլ, երեկոներ, Իվան Կուպալայի նախօրեին», ըստ Նիլոլայ Գոգոլի «Իվան Կուպալայի նախորդ երեկոյան» վիպակի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2009
  • «Շուկշինի պատմվածքները», Վ. Շուկշին, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ալվիս Հերմանիս, 2008
  • «Գոգոլ։ Երեկոներ։ Սորոչինյան տոնավաճառ», ըստ Գոգոլի «Սորոչինյան տոնավաճառ» վիպակի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2008
  • «Գոգոլ։ Երեկոներ։ Մայիսյան գիշեր, կամ Ջրահեղձ աղջիկը», ըստ Գոգոլի «Մայիսյան գիշեր, կամ Ջրահեղձ աղջիկը» ստեղծագործության, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2007
  • «Շվեդական լուցկի», Անտոն Չեխով, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ն. Գրինշպուն, 2007
  • «Տաք սիրտ», Ա. Օստրովսկի, Մալայա Բրոննայայի թատրոն, ռեժիսոր՝ Ռ․ Սամգին, 2007
  • «Ամուրի Մոլիեր»․ Ժ․ Բ․ Մոլիեր, Մոսկվայի ժամանակակից պիեսի դպրոց թատրոն, ռեժիսոր՝ Ա․ Պերշին, 2006
  • «Անցում», ըստ ժամանակակից դրամատուրգների պիեսների, SounDrama ստուդիա Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2006
  • «Մորֆի», Միխայիլ Բուլգակով, Et cetera թատրոն, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2006
  • «СНЕГИРИ» Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Տ. Սոպոլյով, Մ. Չումաչեկո, 2006
  • «Ձյունե թագուհին», ռեժիսոր՝ Վ. Ռոդիոնովա, Սերգիև Պոսադ, 2005
  • «Փոքրիկ իշխանը», ռեժիսոր՝ Ե. Տկաչուկ, Սիզրան, 2005
  • «ВРЕМЯ НОЛЬ», «Согласие» կենտրոն, ռեժիսոր՝ Վ, Պանկով, 2001

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – «Կենսագիր», Վիկտոր Գորբաչով
  • 2013 – «Ութ», Ալեքսեյ Ուչիտել
  • 2012 – «Բժիշկ», Վլադիմիր Պանկով
  • 2009-2011 – «Երկու Անտոն», Լեոնիդ Մազոր
  • 2009 – «Մոսկվա, ես քեզ սիրում եմ», Մուրադ Իբրահիմբեկով
  • 2004 – «Մրրկահավ» (մուլտֆիլմ), Ալեքսեյ Տուրկուս

Ներկայացումների երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – «Ամուսնություն», Լիեպայայի թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Լատվիա
  • 2013 – «Կիրակի», Նիկիտա Միխալկովի ակադեմիա, ռեժիսոր-օպերատոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2016 – «Կալիգուլա», Մոսկվայի նահանգային թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2016 – «Տեսարան կամրջից», Մոսկվայի ահանգային թատրոն, ռեժիսոր՝ Ա․ Գորուշկինա, Մոսկվա
  • 2015 – «Ժաննե դ'Արկ», Ա. Պուշկինի անվան թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2015 – «Ռևիզոր», Մ. Յերմոլովայի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2014 – «Դևը», Մ. Յերմոլովայի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2014 – «Չափն ընդդեմ չափի», Ա. Պուշկինի անվան թատրոն, ռեժիսոր՝ Դ. Դոնելլան, Մոսկվա
  • 2013 – «Ինդուլիս և Արիա», Լիեպայայի թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Լատվիա
  • 2013 – «Կամելիազարդ տիկինը»,Ա. Պուշկինի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
  • 2012 – «Մայրական դաշտ», Ա. Պուշկինի անվան թատրոն (մասնաճյուղ), ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա

Կինոյի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 – «Ես ուսուցիչ եմ», Սերգեյ Մոկրիցկի

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվական – ՄԿ մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար», «Պատերազմ» ներկայացման համար[11]
  • 2012 թվական – ՄԿ մրցանակ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար», «Город. ОК» ներկայացման համար
  • 2010 թվական – ՄԿ մրցանակ «Լավագույն երաժշտական ​​ձևավորման համար» «Շուկշինի պատմվածքները» ներկայացման համար
  • 2006 թվական – «Ոսկե տերև» մրցանակ «Բակի խոտի վրա» ներկայացման համար[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Павел Акимкин очень рад всему, что ним происходит // Л. Меллер, lsm.lv, 22 октября 2015
  2. С музыкой из музыки // О. Галахова, ПТЖ, февраль 2014
  3. Владимир ПАНКОВ: «Тут взрыв мира передан музыкой» // Е. Дьякова, «Новая газета», 29.05.2015
  4. «Демон» в театре им. Ермоловой. Может ли музыка заменить слова? // К. Чековска, Shkolazhizni.ru
  5. Театр наций: Спектакль «СтихоВаренье» родился из ниоткуда
  6. «Юлия Пересильд представляет новую команду фонда «Галчонок»»։ THR Russia (ru-RU)։ Վերցված է 2018-08-17 
  7. «Юлия Пересильд и новая команда благотворительного фонда «Галчонок» | Филантроп»։ Филантроп (ru-RU)։ 2018-06-28։ Վերցված է 2018-08-17 
  8. «Ника Гаркалина: «Паша взял на плечи всю нашу семью»»։ www.womanhit.ru։ Վերցված է 2018-08-17 
  9. Ника Гаркалина: «До сих пор не могу поверить в случившееся!» // А. Занимонец, tele.ru
  10. Гутерман Ольга Егошина | Фото: Михаил։ «В поисках отрезанной руки. Владимир Панков поставил «Однорукого из Спокана» Макдонаха» (en-US)։ Վերցված է 2018-08-17 
  11. «Театральная премия „МК“ всегда выходит вовремя!» // Я. Смирницкий, «МК»
  12. Театральная премия «ЗОЛОТОЙ ЛИСТ 2006» Archived 2016-03-24 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]