Պավել Աբրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պավել Աբրահամովից)
Պավել Աբրամով
ռուս.՝ Павел Сергеевич Абрамов
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1979(1979-04-23) (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ​​համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ
Մասնագիտությունվոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող
 Pavel Abramov Վիքիպահեստում

Պավել Սերգեյի Աբրամով (ռուս.՝ Павел Сергеевич Абрамов, ապրիլի 23, 1979(1979-04-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, 2001 թվականից 2007 թվականներին և 2010 թվականին Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ[1]։ Հավաքականի կազմում մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և դարձել բրոնզե մրցանակակիր[2][3]։ Պավել Աբրամովի մարզական նվաճումներից են նաև աշխարհի առաջնության և աշխարհի գավաթի խաղարկության մեկական արծաթե մեդալները, համաշխարհային լիգայի մրցումների մեկական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալները, Եվրոպայի առաջնությունների երկուական արծաթե և բրոնզե մեդալները։ Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել նաև հանդես գալով մի շարք ռուսական և մեկական ճապոնական ու լեհական թիմերի կազմում։

2014 թվականի նոյեմբերին մեծ սպորտին հրաժեշտ տալով[4]՝ Աբրամովն իր ուժերը փորձել է ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում. Տուլայի մարզի Ալեքսինսկի շրջանում հիմնել է «Սև հաց» («Чёрный хлеб») գյուղատնտեսական ձեռնարկությունը[5] և համալրել Ռուսաստանի հաջողակ գործարարների շարքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.fivb.org/EN/volleyball/competitions/WorldLeague/2012/Players.asp?Tourn=WL2012&Team=RUS&No=111937
  2. citar web | titulo=Pavel Abramov | publicado=Sports-Reference.com | url=http://www.sports-reference.com/olympics/athletes/ab/pavel-abramov-1.html Արխիվացված 2012-11-12 Wayback Machine | dateformat=mdy | acessodata=7 de outubro de 2013 | língua=inglês
  3. citar web | titulo=Event results General | publicado=Comitê Olímpico Internacional | url=http://www.olympic.org/content/results-and-medalists/eventresultpagegeneral/?athletename=&country=&sport2=31407&games2=&event2=&mengender=true&womengender=true&mixedgender=false&goldmedal=true&silvermedal=true&bronzemedal=true&worldrecord=true&olympicrecord=false&teamclassification=true&individualclassification=true&winter=false&summer=true&searchpageipp=10&searchpage=1 | dateformat=mdy | acessodata=7 de outubro de 2013 | língua=inglês
  4. Paweł Abramow zakończył karierę - plusliga.pl - 03-11-2014
  5. ««Я — городской колхозник». Как москвич стал фермером». «Домашний очаг». 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Աբրամով» հոդվածին։