Պաստա ալլա նորմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պաստա ալլա նորմա
Պաստա ալլա նորմայի բաղադրիչները
Ենթատեսակմակարոնով ուտեստ, նախուտեստ և Սիցիլիական խոհանոց
Առաջացման երկիր Իտալիա

Պաստա ալլա նորմա (իտալ.՝ Pasta alla Norma), սիցիլիական խոհանոցի ավանդական ուտեստ, որը պատրաստվում է մակարոնից, սմբուկից, լոլիկից, ռեհանից, պանրից։ Ուտեստի հայրենիքը Կատանիա քաղաքն է, որը գտնվում է Սիցիլիա կղզու արևելյան ափին՝ Էտնա հրաբուխի ստորոտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես տեղեկացնում են պատմաբանները՝ ուտեստը իր անվանումը ստացել է 19-20-րդ դարերի թատրոնի ռեժիսոր և գրող Նինո Մարտոլյոյի շնորհիվ[1][2][3]։ Փորձելով պաստան՝ մաեստրոն հայտարարել է՝ «Chista è ‘na vera Norma!» («այ սա իսկական նորմա է»)՝ ուտեստի կատարելությունը համեմատելով հայտնի Նորմա օպերայի հետ։ Անվանումը միջազգային ճանաչում է ստացել։ Ուտեստը մտնում է հայտնի խոհարարների (օրինակ՝ Ջ. Օլիվերի) ուտեստների ցանկի մեջ[4]։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարոնեղենից օգտագործվում է մակկերոնին կամ պեննեն (թույլատրվում է օգտագործել նաև սպագետտի)։ Ուտեստին համ է տալիս սմբուկը, դասական բաղադրատոմսով պատրաստելիս օգտագործվում է ռիկոտա պանիրը, իսկ որպես փոխարինող՝ պեկորինո կամ պարմեզան։ Բաղադրատոմսերի մեծ մասում օգտագործվում է լոլիկ (թարմ կամ պահածոյացված)[5][6]։ Որոշ խոհարարներ ռեհանը փոխարինում են անանուխով (կամ երկու բույսերն էլ օգտագործվում են)։ Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է սոխը և ձիթապտղի յուղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La vera pasta a la Norma siciliana. Origini, varianti e trucchi della ricetta» (իտալերեն). Luciano Pignataro Wine&Food Blog. 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  2. Redazione. «Ferragosto con i Consigli dello Chef: «Chista è 'na vera Norma!»» (իտալերեն). Oltrepensiero News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Вегетарианская паста: любимое блюдо солнечной Сицилии» (ռուսերեն). Телеканал 360°. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Паста "Норма" от Джейми Оливера». Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Паста алла норма / Pasta alla norma | Элла Мартино Рецепты Кулинарные туры Итальянская кухня». www.ellamartino.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Спагетти алла норма. Рецепт» (ռուսերեն). Еда.ру. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.