Պասսակալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պասսակալիա (իսպ.՝ passacaglia, pasacalle, pasar - անցնել և calle - փողոց), 1․ իսպանական հնագույն պար՝ վեհաշուք, երբեմն՝ ողբերգական բնույթի, որ տարածում է գտել արևմտաեվրոպական երկրներում XVII-XVIII դարերում։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ 2․ Basso ostinato-ի վրա հիմնված գործիքային պիես (ավելի հաճախ երգեհոնի կամ կլավեսինի համար)՝ գրված պոլիֆոնիկ վարիացիաների ձևով։ Պասսակալիաներ գրել են ժ․ Բ․ Լյուլլին («Ացիս և Գաղատեա» օպերայում), Յո․ Ս․ Բախը (երգեհոնի դո մինոր Պասսակալիան), Գ․ Ֆ․ Հենդելը (կլավիրի սոլ մինոր սյուիտում), Յո․ Բրամսը (4-րդ սիմֆոնիայի 4-րդ մասը), Ս․ Ի․ Տանեևը (սոլ մինոր կվինտետի Լargo-ն), Դ․ Դ․ Շոստակովիչը (8-րդ սիմֆոնիայի IV մասը, դաշնամուրային տրիոյի III մասը և այլն), Ք․ Քուշնարյանը (երգեհոնի Պասսակալիա և ֆուգա), Ա․ Խաչատրյանը («Սպարտակ» բալետում), Ա․ Մնացականյանը (երգեհոնի Պասսակալիա), և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png