Պասկուալե Ֆեստա Կամպանիլե
Պասկուալե Ֆեստա Կամպանիլե իտալ.՝ Pasquale Festa Campanile | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 28, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Մելֆի, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա |
Մահացել է | փետրվարի 25, 1986[1][2][3][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ, գրող, արձակագիր և կինոսցենարիստ |
Ամուսին | Աննա Սալվատորե |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պասկուալե Ֆեստա Կամպանիլե (իտալ.՝ Pasquale Festa Campanile, հուլիսի 28, 1927[1][2][3][…], Մելֆի, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա - փետրվարի 25, 1986[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի գրող, սցենարիստ, կինոռեժիսոր։
Ֆեստա-Կամպանիլեն իտալական կատակերգության անվիճելի վարպետ է[5], որը ապահովել է հետպատերազմյան իտալական կինոարվեստի զարգացման շարունակականությունն ու զարգացումը[6], սցենարիստ, ով երիտասարդ Ալեն Դելոնի համար ստեղծել է Ռոկկոյի կերպարը Վիսկոնտիի «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմում, ռեժիսոր, ով նկարահանել է Ադրիանո Չելենտանոյին «Բինգո-Բոնգո» և «Դուրս արի» ֆիլմերում, որոնք գերազանցել են իտալական կինեմատոգրաֆիայի ոսկեդարի բոլոր տոմսարկղային ռեկորդները[7], հեղինակել է հռոմեական «Ռուգանտինո» կատակերգությունը՝ լավագույն իտալական մյուզիքլը[6], որի արիաները դարձել են ժողովրդական երգեր[8], գրել է վեպեր, որոնցից մի քանիսն արժանացել են ազգային գրական գլխավոր մրցանակների։ Գրել է ավելի քան ութսուն ստեղծագործություններ, որոնցից լավագույնները համալրել են իտալական մշակույթի ոսկե ֆոնդը[9][10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն ծնվել է 1927 թվականի հուլիսի 28-ին, Հարավային Իտալիայի հնագույն Մելֆի քաղաքում՝ իրավաբանների բարեկեցիկ ընտանիքում։ Նա եղել է Ռաֆայելլե Ֆեստա Կամպանիլլեի և Օլգա Պապադայի որդին։ 1936 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հռոմ[11], որը հետագայում դարձել է ոչ միայն գործողությունների վայր, այլև նրա բազմաթիվ ստեղծագործությունների հերոս, իսկ հռոմեացիների գունեղ լեզուն՝ «վարդագույն նեոռեալիզմի» հիմնական ժանրի՝ իտալական կոմեդիայի պոետիկայի հիմնական բնութագրիչներից մեկը[12][13][14]։
Վաղ տարիքում Պասկուալեն ընդունվել է Հուլիոս Կեսարի անվան հեղինակավոր հռոմեական լիցեյ, որից հետո իրավագիտություն է ուսումնասիրել Հռոմի համալսարանում։ Այստեղ 1949 թվական նա ծանոթացել է Մասսիմո Ֆրանչոզայի հետ, որը հռոմեական իրավունքի երիտասարդ ուսուցիչ էր, և սկսվում է նրանց ստեղծագործական միությունը, որը շարունակվում է երկար տարիներ[15]։ «Ես նրան գերազանց գնահատեցի քննության ժամանակ, հաջորդ օրը նա եկավ շնորհակալություն հայտնելու, և մենք ընկերացանք։ Մենք բազմաթիվ կինոսցենարներ ենք գրել, որոնք այն տարիներին ոչ մեկի պետք չէին»[16]։
Առաջին փորձերը գրականության և կինոյի ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս համալսարանական տարիներին Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն համագործակցել է հռոմեական թերթերի և ամսագրերի հետ, որտեղ հրապարակում էր կարճ պատմվածքներ և 1948 թվականին ստացել է իր առաջին «Կարավելլա» գրական մրցանակը[17] «Բաբելոնը քաղաքի պարիսպներից դուրս», «Քարանձավաբնակները», «Վայրէջք լոտոյի հայրենիքում», «Վերադարձ կղզի», «Իսպանիան Սարագոսայում» նովելների համար։ Մասիմո Ֆրանչոզան դասախոսական աշխատանքը համատեղել է աշխատելով հայտնի «La Fiera Letteraria» («Գրական տոնավաճառ») ամսագրի խմբագրությունում, որը ղեկավարել է հայտնի բանաստեղծ Վինչենցո Կարդարելին (1887—1959), ով աջակցում էր հետպատերազմյան գրականության տաղանդավոր երիտասարդներին։ Ֆեստա-Կամպանելլին դարձել է ամսագրի արտահաստիքային, ապա հաստիքային խմբագիր։ «Գրական տոնավաճառում» նա երկու բաժին էր վարում․ «Ի՞նչ են անում իտալացի գրողները» և «Ի՞նչ են անում իտալացի կինեմատոգրաֆները», որոնք նրան ընդունեցին գրականության և կինոյի մեծ աշխարհում՝ Պրատոլինին, Մորավիան, Վիսկոնտին, Ձավատինին, Ֆելինին, Ձամպան, Կաստելանին, Բերտոն, դարձել են նրա զրուցակիցները, ուսուցիչները և ընկերները։ Դրանք Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեի կայացման տարիներն էին, որոնք համընկան նեոռեալիզմի ծաղկման հետ, ինչն անջնջելի հետք թողեց նրա ստեղծագործական կենսագրության մեջ։ 1949 թվականին Ֆեստա-Կամպանիլեն և Ֆրանչոզան ներկայացան կինոդեբյուտով․ նրանց «Ֆադիջա՝ վրեժխնդրության օրենքը» սցենարով ռեժիսոր Ռոբերտո Բյանկի Մոնտերոն նկարահանեց ֆիլմ սարդինացի հողագործների և հովիվների միջև երկպառակությունների մասին։ Մինչև 1955 թվականը Ֆեստա-Կամպանիլեի հիմնական զբաղմունքը լրագրությունն էր․ նա աշխատել է ռադիոյում, հեռուստատեսությունում, տպագրվոել է Ռոբերտո Լոնգիի «Paragone» ամսագրում և այս գործունեության համար արժանացել է Մարցոտտոյի լրագրողական մրցանակին։ Բեկումնային դարձավ 1955 թվականը, երբ Ֆեստա-Կամպանիլեի և Ֆրանչոզայի սցենարով նկարահանվեց Մաուրո Բոլոնյինիի «Սիրահարները» ֆիլմը։ Այն դարձավ «վարդագույն նեոռեալիզմի» մանիֆեստ[18]։ Ֆիլմը նշանավորեց իտալական կինեմատոգրաֆիայի հեռացումը նեոռեալիզմի հնացած ավանդույթներից, որոնք այլևս ի վիճակի չէին արտահայտել արագ փոփոխվող աշխարհի խնդիրներն ու ձգտումները։ Ընդհանուր համաձայնությամբ Դե Սիկայի և Ձավատինիի «Ումբերտո Դ.» ֆիլմով ավարտվեց նեոռեալիզմը և իր տեղը զիջեց «կրտսեր եղբորը»։ «Վարդագույն նեոռեալիզմը» դրամատիկ իրականություն էր՝ արտահայտված կատակերգական միջոցներով[19]։ «Սիրահարները» ֆիլմում Ֆեստա-Կամպանիլեն հեռացել է մեծ կատակերգու դերասանի համար ստեղծված կատակերգության էպիզոդիկ կառուցվածքից և վերադարձել է Գոլդոնի դասական կոմեդիային, ավելի կոնկրետ՝ «Սիրահարները» կոմեդիային։ 1957 թվականին Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն գրական ասպարեզում իր նորամուտն արեց «Սաբելլա տատիկ» վեպով, որին հեղինակավոր ժյուրին (անդամներ՝ Ունգարետտի, Կառլո Բո, Վիտտորինի, Ջովաննի Բատիստա Անջոլետտի, Բետոկկի, Լեոնե Պիչչոնի) շնորհեց «Ընկերների թագավոր» (Il Re degli Amici) գլխավոր մրցանակը՝ լավագույն հումորիստական վեպի համար։ «Սաբելլա տատիկի» հաջողությունն ապահովեց Դինո Ռիզիի համանուն ֆիլմը, որը նկարահանվել է նույն թվականին և արժանացել Սան-Սեբաստիան փառատոնի «Ոսկե խեցի» գլխավոր մրցանակին[20]։ Ֆիլմի դրամարկղային հասույթը համոզեց Ֆեստա-Կամպանիլեին, որ հաջողության տանող ճանապարհը հնարավոր է կինոյի միջոցով: Այնուամենայնիվ, հետագայում նա ափսոսանքով նշեց, որ «այդքան ժամանակ վատնեց կինոյի վրա՝ ի վնաս գրականության»[21]։
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինո Ռիզիի, Ֆեստա-Կամպանիլեի և Ֆրանչոզայի սցենարով նկարահանված «Թշվառ, բայց գեղեցիկ» ֆիլմի շռնդալից հաջողությունը նշանավորեց «վարդագույն նեոռեալիզմի» հաղթանակը։ Նրա հաջողությունն ամրապնդվեց երկու սիքվելներով՝ «Թշվառ, բայց գեղեցիկ» (1957) և «Աղքատ միլիոնատերեր» (1958), որոնք նկարահանվել են Դինո Ռիզիի կողմից, և Մաուրո Բոլոնյինիի «Երիտասարդ ամուսիններ» ֆիլմը, որը արժանացել է Կաննի փառատոնի մրցանակին՝ լավագույն օրիգինալ սցենարի համար[22]։ Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն և ֆիլմի համահեղինակը դարձան իտալական կատակերգության մենթորներ։ «Գեղեցիկ, բայց աղքատ» եռագրությունը վճռորոշ նշանակություն ունեցավ իտալական կինոյի զարգացման համար, որն առաջին անգամ խոսեց երիտասարդության, պրոլետարների և մանր բուրժուազիայի անձնական խնդիրների մասին[6]։ Լուկինո Վիսկոնտին ուշադրություն դարձրեց այս ֆիլմերի վրա և ներգրավեց Ֆեստա-Կամպանիլեին և նրա համահեղինակին «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմի սցենարի ստեղծման գործում։ Վիսկոնտին բարձր է գնահատել սցենարիստների աշխատանքը. «Ֆեստա-Կամպանիլեն և Ֆրանչոզան՝ երկուսն էլ հարավցիներ, անգնահատելի ներդրում են ունեցել կերպարների հոգեբանության մշակման և փայլուն երկխոսությունների ստեղծման գործում»[23]։ Եթե ճիշտ է, որ տարբեր ռեժիսորների՝ Դե Սիկայի, Բոլոնյինիի, Զամպան, Պետրոնիի, Կամերինիի կողմից նկարահանված այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են («Հանգիստ Իսկիայում», 1957), Օրլանդինին («Բոլորը սիրահարված են», 1959), Ֆրանչոլինին («Ֆերդինանդ I, Նեապոլի թագավոր», 1959), որոնք նկարահանվել են Ֆեստա-Կամպանիլեի և Ֆրանչոզայի սցենարներով, գերակշռում է սցենարիստների ձեռագիրը, ապա նույնքան ճիշտ է, որ Վիսկոնտիի հետ աշխատանքի փորձը ճանապարհ հարթեց Ֆեստա-Կամպանիլեի համար դեպի ռեժիսուրա՝ ցույց տալով, թե «ով է ֆիլմի իրական հեղինակը»[24]։ Հաջողության դատապարտված՝ սցենարիստները անխոնջ գրում էին կատակերգական պատմություններ Ալբերտո Սորդիի համար՝ «Վենետիկը, լուսինը և դու» (Դ․ Ռիզի, 1958), «Նրանք գողեր են» (Լ․ Ձամպա, 1958), Մասսիմո Ջիրոտտիի համար («Հարյուր կիլոմետրանոց վազք» Պետրոնի, 1959), և սցենարներ դրամատիկ ֆիլմերի համար՝ «Քննիչը» (Լ․ Ձամպա, 1959), «Մարդասպանը» (Է․ Պետրի, 1961)՝ Մաստրոյանիի գլխավոր դերակատարմամբ, «Վիաչչա ագարակը» (Մ․ Բոլոնյինի, 1961), որտեղ նկարահանվել են Կլաուդիա Կարդինալեն և Ժան-Պոլ Բելմոնդոն։

1962 թվականը սցենարիստի ստեղծագործական կենսագրության մեջ նշանավորվեց Նաննի Լոյի «Նեապոլի չորս օրը» ֆիլմի թողարկմամբ, որտեղ Ֆեստա-Կամպանիլեի քնարական խմբերգությունն իր լիակատար հնչողությանը հասավ․ ֆիլմի հերոսը դարձավ Նեապոլի ժողովուրդը, որը 1943 թվականի սեպտեմբերին ինքնաբուխ ապստամբեց և դաշնակիցների ափհանումից չորս օր առաջ քաղաքից վտարեց գերմանացի օկուպանտներին: 1963 թվականին ֆիլմը առաջադրվել է «Օսկար»-ի՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ[25], իսկ 1964 թվականին՝ որպես լավագույն օրիգինալ սցենար[26]։
1963 թվականին իտալական կինոյում տեղի ունեցավ Մարկո Ֆերրերիի աղմկոտ դեբյուտը, ով Իսպանիայից վերադարձել էր որպես փորձառու ռեժիսոր։ Ֆեստա-Կամպանիլեի և Ֆրանչոզայի սցենարով նա նկարահանեց «Ժամանակակից պատմություն․ Մեղվամայր» ֆիլմը[27], որը սատիրա էր եկեղեցական ամուսնության թեմայով։ Սիրո, սիրահարների և ամուսնական զույգերի հարաբերություններին, իտալացիների սեռական կողմնորոշմանն ու ճաշակներին, քաղաքացիական ամուսնալուծության հրատապ խնդրին է նվիրված «Իտալիայում դա սեր են անվանում» ֆիլմը (ռեժիսոր Վիրջիլիո Սաբել, 1963), որը պատկանում է այդ տարիների հանրաճանաչ «սոցիալական հարցում»-ֆիլմի ժանրին[28]։

«Ռոկոն և նրա եղբայրները» ֆիլմից երեք տարի անց Վիսկոնտին ներգրավեց սցենարիստների՝ Ջուզեպե Տոմազի դը Լամպեդուզայի «Ընձառյուծը» պատմական վեպի համանուն ֆիլմի ստեղծման համար։ Ֆիլմը, որում նկարահանվել են Ալեն Դելոնը, Բերտ Լանկաստերը և Կլաուդիա Կարդինալեն, արժանացել է 1963 թվականի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենի» մրցանակին, դարձել է համաշխարհային կինոյի գլուխգործոց և Մարտին Սկորսեզեի կողմից ներառվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն 12 ֆիլմերի ցանկում[29]։
Իտալական կինեմատոգրաֆիան 1960-ական թվականների կեսերին ապրում էր իր ծաղկման շրջանը։ Հայտնի դարձան նոր անուններ՝ Վիսկոնտի, Անտոնիոնի, Ֆելլինի, ներգրավվում էին նոր ուժեր՝ Ֆերրերի, Պազոլինի, Բելոկկիո, Պետրի, Բերտոլուչչի, Ռոսսի և այլք. իտալական կոմեդիան հասավ իր գագաթնակետին երկու սցենարիստների՝ Ֆեստա-Կամպանիլեի և Ֆրանչոզայի արդյունավետ համագործակցությամբ[30]։ Սակայն սցենարների վրա աշխատելու ժամանակն ավարտվեց։ Այդ մասին խոսում էր Ֆեստա-Կամպանիլեն. «Կինոսցենարիստի աշխատանքը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, բաղկացած է փոխզիջումներից, ռեժիսորների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների հետ համաձայնեցումներից, վերջում ստանում ես պատվերով արված մի արտադրանք․․․ Բացի այն, որ ես ուզում էի ռեժիսոր լինել, արտահայտվել կինոյի միջոցով իմ ձևերով, ես նաև հոգնել էի՝ հիսունից ավելի սցենարներից հետո ես հոգնել էի գրասեղանից, գրամեքենայից, թղթից։ Մեկ և մյուս աշխատանքի միջև տարբերությունը հսկայական է, խնդիրները բոլորովին այլ են։ Որպես սցենարիստ դու մեկ ձևով ես մտածում, իսկ որպես ռեժիսոր բախվում ես բոլորովին այլ իրականության հետ, որը ներկայացված է բոլորի կողմից՝ պրոդյուսերից մինչև դերասան և տեխնիկական աշխատողներ․․․»[31]։
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստա-Կամպանիլեի կինոռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 1963 թվականին: Ֆեստա-Կամպանիլեն և Ֆրանչոզան իրենց սեփական սցենարով նկարահանել են «Սիրահարվելու փորձ» ֆիլմը, որտեղ բարձրացրել են Անտոնիոնիի կողմից «արտոնագրված» անհաղորդակցության թեման, սակայն լուծել են այն իրենց սեփական արտահայտչամիջոցներով։ Սա պատմություն է կյանքից հագեցած բուրժուաների շնության մասին։ Սիրելու փորձը մնում է որպես փորձ՝ ավարտվելով էկզիստենցիալ ձանձրույթով։ «Սպիտակ ձայներ» (1964) ֆիլմը Ֆեստա-Կամպանիլեին և նրա համահեղինակին հասցրեց հաջողության գագաթնակետին, սակայն վերջ դրեց նրանց 15 տարի տևած համագործակցությանը։ Այս ֆիլմի վրա աշխատելիս առաջին անգամ չգտնվեց փոխզիջում ռեժիսուրայի վերաբերյալ հայացքների տարբերության հարցում, և նրանք բաժանվեցին։ Հետագայում Ֆեստա-Կամպանիլեն գրել է իր ֆիլմերի սցենարները միայնակ կամ այլ հեղինակների՝ Վասկո Պրատոլինիի, Լուիջի Մալերբայի հետ համագործակցելով, հատուկ հոգևոր կապ է ստեղծվել Օտտավիո Յեմմայի հետ, ով փայլուն կերպով Ֆեստա-Կամպանիլեի պատմություններով սցենարներ է գրել՝ նրա վեպերը վերածելով կինոլեզվի։ Նրանց միավորում էր կյանքի հանդեպ հեգնական վերաբերմունքը, իտալացիների «սեռական կրթության» հանդեպ հետաքրքրությունը, սոցիալական մերժվածների և սեռական փոքրամասնությունների հանդեպ ուշադրությունը։ Յեմմայի դրամատուրգիական սկզբունքը կայանում էր կատակերգության հիմնական գործողության աճող զարգացման մեջ՝ առանց ավելորդ շրջադարձերի և գրեթե առանց շեղումների հիմնական սյուժետային գծից։
Կինոռեժիսոր դառնալով՝ Ֆեստա-Կամպանիլեն հաստատեց իրեն որպես 20-րդ դարի ականավոր կատակերգակ՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի և Դարիո Ֆոյի հետ հավասար։ Իր կատակերգությունների էսթետիկան հեղինակը ձևակերպել է հետևյալ կերպ. «Իմ կատակերգությունները բարքերի կատակերգություններ չեն, այլ պարզապես կատակերգություններ։ Ես երբեք այնքան չեմ սիրել իտալական սոցիալական համատեքստը, որ ծաղրեի դրա արատները բարքերի կատակերգություններում։ Այս պատճառով իմ ֆիլմերը անվանել են խուսափողական, իրականությունից հեռու։ Դա ճիշտ չէ, քանի որ ես նախընտրում եմ արտահայտվել ավելի շուտ պարադոքսներով, քան իրականության ուղիղ պատճենմամբ»[32]։
Ֆեստա-Կամպանիլեի պարադոքսալությունը նրան մերձեցնում է պիրանդելյան հումորիզմին, որի հիմնական սկզբունքն է «հակադրության զգացողությունը»՝ շրջում, հայելիություն, հեգնանք և գրոտեսկ, երկու հեռանկարների՝ ուղիղ և հակադարձ, տեքստի և ենթատեքստի, ծիծաղելիի և ողբալիի և այլնի համագոյությունը։ Օրինակ, «Սերը պետք է պատշաճ կերպով անել» կատակերգության մեջ հեղինակը նախազգուշացրել է սեռական անսահմանափակության սպասվող վտանգների մասին։ Նրա թեզն է՝ սիրուց զուրկ սեքսը կդառնա ապրանք։ Սակայն առանց սիրո սեռական հարաբերությունները գերբոլիզացնելով՝ նա հասել է հակառակ և ցնցող արդյունքների. համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ժամանակաշրջանում սեռական հարաբերությունները արտադրում են այնքան էներգիա, որը կարող է ապահովել քաղաքակրթության նորմալ և էկոլոգիապես մաքուր գործունեությունը։ Հեղինակային թեզը շրջվել է սեռական հարաբերությունների կատակերգական աճով, որը դարձել է պետության գլխավոր հոգսը։
Կատակերգականության պարադոքսալ այլ աղբյուրներ էին ամերիկյան slapstick կատակերգությունը և Բիլի Ուայլդերը․ նրա «Բնակարան» ողբերգական կատակերգության սյուժեն օգտագործվել է «Ուր ես գնում այդպես մերկ» ֆիլմի համար, իսկ «Ոչ ոք կատարյալ չէ» ֆիլմը, սկսած վերնագրից, հիմնված է Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի վերջին ռեպլիկի վրա։ Կլոդ Լելուշի նորարարական կինոն, որը մեծ նշանակություն էր տալիս էֆեկտային նկարահանմանն ու երաժշտությանը, աննկատ չանցավ Ֆեստա-Կամպանիլեի համար, ով միշտ մեծ ուշադրություն էր դարձնում օպերատորական աշխատանքին, դերասանների և կոմպոզիտորների ընտրությանը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր կատակերգու դերասաններ՝ Տոտոն, Սորդին, Մանֆրեդին, Տոնյացցին, Մաստրոյանին, Գասսմանը, նա ստեղծեց նոր դերասանական «դիմակներ»՝ Էնրիկո Մոնտեսանո և Ադրիանո Չելենտանո, ովքեր հասան իրենց արվեստի բարձունքին նրա ղեկավարությամբ։ Նա իր ֆիլմերում ներգրավեց արտասահմանյան դերասանների՝ Տրենտինյան, Ֆիլիպ Լըռուա, Թոմաս Միլիան, Ռոդ Սթայգեր, Թոնի Քերթիս, Բեն Գազզարա, ովքեր լրացնում էին իտալական կոմիզմը։

Նրա մոտ նկարահանվել են կինոյի աստվածուհիներ, փայլուն դերասանուհիներ և շլացուցիչ գեղեցկուհիներ, ովքեր չէին ամաչում մերկանալ՝ Կլաուդիա Կարդինալե, Մոնիկա Վիտտի, Մարիանջելա Մելատո, Ադրիանա Աստի, որոնց միացան արտասահմանյան աստղերը՝ Անուկ Էմե, Կատրին Դենյով, Աննի Ժիրարդո, Մարինա Վլադի, որոնց մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում Ֆեստա-Կամպանիլեի վաղ ֆիլմերից Կատրին Սպաակը, ով ստեղծեց կանացի նոր կերպարի մոդել՝ անկախ, սեքսուալ և իր այդ հատկանիշներն գիտակցող: Հաջորդ տասնամյակի սեքս-խորհրդանիշներ դարձան Լաուրա Անտոնելլին («Երգող կեռնեխ») և Լիլի Կարատին («Աղջկա մարմին»): Նրա ֆիլմերի համար երաժշտություն են գրել Էննիո Մորիկոնեն, Ռից Օրտոլանին, Դետտո Մարիանոն, Լուիս Էնրիկես Բակալովը, Արմանդո Տրովայոլին և այլ հայտնի կոմպոզիտորներ։
Ֆեստա-Կամպանիլեի ֆիլմերը վայելում էին հանդիսատեսի խելահեղ հաջողությունը և բերում էին Իտալիայում աննախադեպ հսկայական հասույթ, ինչը նախանձ էր առաջացնում գործընկերների մոտ, ովքեր նրան անվանում էին «Միլիարդատեր», կարծես թե կինոարդյունաբերությանը հատուկ չէր գումար վաստակելը կամ դադարել էր լինել պատվաբեր, որը տանում է դեպի Փառքի ծառուղի։ Թե՛ ձախ, թե՛ աջ քննադատությունը չէր ներում նրան նոնկոնֆորմիզմը, ապաքաղաքական լինելը և նրա ֆիլմերի էրոտիկությունը և նրան պիտակավորել էին որպես կոմերցիոն ռեժիսոր։ Ժամանակակից ակադեմիական, օբյեկտիվ քննադատությունը վերականգնեց արդարությունը[33][34]։ Քսան տարվա ռեժիսորական աշխատանքի ընթացքում Ֆեստա-Կամպանիլեն նկարահանել է քառասուներկու ֆիլմ։ «Ես սովոր եմ օրական 18-19 ժամ աշխատել՝ ինձ սուրճով ու գրապայով պահելով և հարյուր սիգարետ ծխելով․․․ Հինգերորդ արագությամբ ես հաճույքով եմ աշխատում»[31]։ Նրա կատակերգությունների հիմնական թեման ամուսնական կամ արտաամուսնական հարաբերություններն էին՝ տարբեր սեռի կամ նույնասեռ զույգերի միջև (այս նույն հարաբերությունները դարձան գլխավոր թեմա նրա վարպետորեն նկարահանված «Արյունոտ ավտոստոպ» թրիլլերում): Ռեժիսորը, որպես կանոն, դիտարկում էր ծայրահեղ, անհավանական և աբսուրդին սահմանակից իրավիճակներ, որոնք ծիծաղի աղբյուր են։

1960-ականների ռեժիսորական աշխատանքներում առանձնանում են բելգիացի դերասանուհի Կատրին Սպաակի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը. «Շնություն իտալական ոճով», «Ամուսինս է, և ես կսպանեմ նրան, երբ ցանկանամ» և «Մայրիշխանություն» յուրօրինակ եռագրությունը՝ կանանց էմանսիպացիայի և երիտասարդական ու սեռական հեղափոխության արդյունքում կանանց իրավունքների հաստատման մասին. մենք կարծես վերադարձել ենք մայրիշխանության փուլին, որտեղ զուգընկերոջն ընտրում է ոչ թե տղամարդը, այլ կինը։ Ռեժիսորը ներկայանում էր ֆեմինիստական հայացքներով։
«Երբ կանայք պոչ ունեին» ֆիլմում, որը ներկայացնում է 1970-ական թվականները, հեղինակը անդրադարձել է սեքսի մարդաբանությանը և հումորի ակունքներին։ Կոմիկականը ծնվում է իրականության հետ կերպարների բախումից, որը ձևափոխում է նրանց. եղել է մեկը, դարձել է ոչ ոք, իսկ հետո վերածվել է հարյուր հազարի[35], այդպիսին է պիրանդելովյան պարադիգման, որն զգում է թավջութակահար Նիկոլո Վիվալդին Ֆեստա-Կամպանիլեի «Երգող կեռնեխը» (1971) ֆիլմում։ Այս տասնամյակի մյուս կատակերգական աշխատանքներն են «Խոստովանի՛ր, որ ամեն ինչ անում ես ինձ համար» (1976), «Թանկագին կին» (1977), «Ինչպես կորցնել կնոջը և գտնել սիրուհուն» (1978) ֆիլմերը, որոնց մեջ առանձնանում է «Սիրով պետք է զբաղվել, ինչպես պետք է» (1975) գլուխգործոցը։ Ֆիլմը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա, որը Ֆեստա-Կամպանիլեն ստեղծել է նույն թվականին՝ գլոբալ նավթային ճգնաժամի ժամանակ։ Ե՛վ նոր գիրքը, և՛ դրա հիման վրա նկարահանված գիտաֆանտաստիկ ֆիլմը[36] կանխատեսում են հասարակության զարգացումը մինչև 2000 թվականը. ռոմանտիկ սերը կփոխարինվի մերկ սեքսով, որը շահութաբերությամբ կփոխարինի նավթին և կդառնա էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր՝ ապահովելով աշխատատեղեր, սոցիալական կարգուկանոն և բարեկեցիկ քաղաքակրթություն։
1970-ականներին սկսվեց ռեժիսորի համագործակցությունը Ադրիանո Չելենտանոյի հետ։ Չելենտանոյի ձայնագրման ստուդիան Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեին պատվիրեց երկու ֆիլմ՝ «Էմիգրանտը» և հայտնի «Ռուգանտինո» մյուզիքլի կինոտարբերակը, որտեղ գլխավոր դերերում Չելենտանոն էր և կինը՝ Կլաուդիա Մորին: Այս համագործակցությունը շարունակվել է 1980-ականներին, երբ ռեժիսորը Չելենտանոյին և Մոնտեսանոյին հրավիրել է խաղալու գլխավոր դերերը «Տու՛ր ձեռքդ» ֆիլմում։ Ֆիլմը հատուկ նախատեսված էր երկու դերասանների համար, ժանրը նորույթ էր Իտալիայում․ֆիլմը բաղկացած էր երկու տարբեր ֆիլմերից՝ այսպես կոչված movie movie-ից, որը եկել էր Հոլիվուդից՝ Սթենլի Դոնենի համանուն ֆիլմի հետ միասին։ Մոնտեսանոն[37] խաղացել է «Մտերիմ Պապի հետ», իսկ Չելենտանոն՝ «Պարող քահանա» ֆիլմում։ Երկու ֆիլմերն էլ միավորված են «Տու՛ր ձեռքդ» ընդհանուր անվանմամբ, որը Չելենտանո-քահանայի արտահայտությունն է, ով մոնսենյորի օրհնությամբ մեկնում է պարի մրցույթի՝ հաղթելու և պարգևատրման գումարով ողջ քաղաքը կանաչապատելու հույսով։ Ֆիլմը նկարահանվել է 21 օրում և ռեկորդային հասույթ է ապահովել՝ 11 մլրդ լիրա (մոտ 102 մլն դոլար)՝ զիջելով միայն «Քրամերն ընդդեմ Քրամերի» ֆիլմին (106 մլն դոլար)։ Ավելի մեծ հաջողություն է ունեցել «Բինգո-Բոնգո» ֆիլմը[38], որով ամբողջացավ Չելենտանոյի դերասանական կերպարը․ նա դարձավ ազգային մշակույթի խորհրդանիշ։
Կոստյումային ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստա-Կամպանիլեի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում պատմական կամ կոստյումային կատակերգությունները։ 1965-1984 թվականներին նա նկարահանել է տասնվեց պատմական կոստյումային ֆիլմ (չհաշված «Աղջկա մարմինը», որտեղ պատմությունը խաղում է երկրորդական դեր՝ առաջ մղելով բնավորությունների և իրավիճակների կատակերգությունը. միայն վերջում ենք իմանում, որ գործողությունը տեղի է ունենում ոչ թե այսօր, այլ 1957 թվականին): Ֆեստա-Կամպանիլեի հարաբերությունները պատմության հետ երկիմաստ էին, դրանք չէին տեղավորվում ոչ մի գերիշխող գաղափարախոսության պրոկրուստյան մահճում, բայց նաև չէին հետևում նորաձևությանը (Լատտուադայի «Մանդրագորան», 1965, Պազոլինիի «Դեկամերոնը», 1971). իր առաջին պատմական կատակերգությունը ապստամբած ժողովրդի մասին՝ «Ֆերդինանդ 1-ին, Նեապոլի թագավոր», Պասկուալեն գրել է 1959 թվականին, 1963 թվականին աշխատել է «Ընձառյուծի» սցենարի վրա, իսկ իր առաջին հումորիստական վեպը՝ «Սաբելլա տատիկը», որն ընդգրկում է երկրի միավորումից մինչև հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձությունները, հրատարակել է 1957 թվականին։ Եթե Ֆեստա-Կամպանիլեի պատմական ֆիլմերը դասավորենք ըստ պատմական դարաշրջանների, որոնցում տեղի է ունենում գործողությունը, ապա կպարզվի, որ դրանք ընդգրկում են համաշխարհային պատմության հիմնական փուլերը։ Իր էքսկուրսը դեպի անցյալ ռեժիսորը սկսել է նախապատմական ժամանակներից՝ «Երբ կանայք պոչավոր էին» (1970), կատակերգություն սեքսի բացահայտման և ճանաչման մասին, և շարունակել է վաղ պատմական ժամանակներում՝ «Երբ կանայք կորցրին իրենց պոչերը» (1972) և առաջացան կապիտալիստական հարաբերությունները:
Հռոմեական դարաշրջանում է տեղի ունենում «Գողը» (1980)՝ Ֆեստա-Կամպանիլեի լավագույն ֆիլմերից մեկի գործողությունը, որը նկարահանվել է սեփական համանուն վեպի հիման վրա։ Թափառաշրջիկ Կալեբը հազիվ է գոյատևում մանր գողությունների, խարդախության և պարզունակ ֆոկուսների շնորհիվ, մինչև որ հանդիպում է Քրիստոսին, ով ապշեցնում է նրան իր հրաշքներով՝ հացի բազմապատկմամբ, մեռյալների հարությամբ։ Քալեբը որոշում է Վարպետից սովորել ձեռքի ճարպկություն, բայց հայտնվում է Նրա հետ խաչի վրա։ «Մոտենում է թագավորությունս»,- ասում է նրան Փրկիչը։ «Դու առաջ գնա,- պատասխանում է գողը։- Ես հետո»
Միջնադարում կանանց բարոյականության պաշտպանության հուսալի միջոցը առաքինության գոտին էր։ 1967 թվական համանուն ֆիլմում Մոնիկա Վիտտիի հերոսուհին՝ ոսկեգանգուր Բոկադորոն, խորապես վրդովված է, որ ամուսինը խաչակրաց արշավանք գնալուց առաջ այդ գոտին դրել է իր վրա։
Նա մեկնում է Սուրբ երկիր, գտնում է ամուսնուն և հասնում ազատության։ Բռնակալից, ով իր խղճուկ կալվածքում վերականգնել էր «Առաջին գիշերվա իրավունքը» (1972), ազատվում են նաև գյուղացիները՝ ապստամբելով քաջարի Գանդոլֆոյի առաջնորդությամբ։
«Կույս արքայազնի համար» (1965) ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Վերածննդի դարաշրջանում․ ֆիլմում պատմվում է 16-րդ դարի ամենաաղմկոտ սկանդալի մասին, թե ինչպես է մանտուացի արքայազն Վինչենցո Գոնզագան ամուսնությունից առաջ կապվում ֆլորենցուհի Լեոնորա Մեդիչիի հետ՝ իր տղամարդկային կարողությունները ստուգելու նպատակով։ 1972 թվականի «Կալանդրիա» ֆիլմի հիմքում կարդինալ Բիբբիենայի 1513 թվականին իտալերեն լեզվով գրած նույնանուն արձակ ստեղծագործությունն է, որը առաջին և բավականին անպարկեշտ, էրոտիկ կատակերգությունն է։

Տասնութերորդ դարը անցնում է ներքինիների երգեցողության ներքո («Սպիտակ ձայներ», 1964), որոնց թվում է Մեոն՝ կեղծ ներքինին, ով ծառայում է հռոմեական ազնվական տիկնանց՝ նրանց ամուսնական անկողիններում։ Վենետիկյան հաճույքների ծերացած վարպետը «Կազանովայի վերադարձը» (1978) ֆիլմում սպասում է դոժի ողորմածությանը՝ աքսորից հայրենի Վենետիկ վերադառնալու և այստեղ մահանալու համար։
Տասնիններորդ դարը պատկերված է հռոմեական ժողովրդական հերոս Ռուգանտինոյի դիմակով՝ ծույլ, շատախոս, կավատ և գող, որին սպասում է կառափնարանը։ Նա կախաղան է բարձրանում և իր սիրելի Ռոզետային ապացուցում, որ իր հատկանիշների մեջ գլխավորը հոգու ազնվությունն է։
Քսաներորդ դարը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների տակ, որին հաջորդում է Գերմանիայի հիմնի «երաժշտական» կատարումը ֆրանսիացի հայտնի կատարող Պետոմանի՝ Ժոզեֆ Պյուժոլի կողմից («Պետոման», 1983)։
Առաջին համաշխարհային պատերազմը Ֆեստա-Կամպանիլեի ստեղծագործություններում ներկայացված է «Աղջիկը և գեներալը» (1967) կինոհեքիաթով և «Սատանայի կովը» (1982) հերոսական կատակերգական ֆիլմով։ «Սկանդալ ազնվական ընտանիքում» (1984) ֆիլմի գործողությունը տեղի է ունենում երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում և հիմնված է 1926 թվականին Թուրինում տեղի ունեցած իրական պատմության վրա։
Ոստիկանությունը ձերբակալել է հիշողությունը կորցրած մի մարդու, որին երկու ընտանիք միաժամանակ իրենց ազգական են համարում: Մեկի համար նա կրթված մարդ էր, պրոֆեսոր, մյուսի համար՝ խարդախ տպագրիչ:
Դատարանը վճռեց նրան համարել ոչ մեկը, ոչ մյուսը։ Այս ֆիլմում առկա է պարադոքսալ, պիրանդելյան իրավիճակ անձի ինքնության կորստի մասին, որը մեծն Պիրանդելլոն ներկայացրել է «Հանգուցյալ Մատիա Պասկալ» վեպում, իսկ Թուրինի դեպքից հետո՝ «Այնպիսին, ինչպիսին դու ես ուզում» (1929) պիեսում։
1980-ականների ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Ֆեստա-Կամպանիլեն նկարահանել է երեք ֆիլմ, որոնք հսկայական հաջողություն են ունեցել․ «Խորամանկը»՝ հռոմեացի լյումպեն Ջինո Քվիրինոյի (Թոմաս Միլիան) մասին պատմությունը, ով մեծացնում է շվեդ զբոսաշրջիկի հետ պատահական կապից ծնված որդուն։ Մանկանը հոր ձեռքերում թողնելով՝ շվեդուհին անհետացել է։ Ջինոն վաստակում է իր ճարպկության շնորհիվ՝ կերակրելու և հագցնելու համար մանկանը, ում բաժին է ընկել հոր ճակատագիրը, որը չի ընդունվում հասարակության մեջ։ Սակայն հասարակությունը՝ ի դեմս անչափահասների գործերով գեղեցկուհի տեսուչի (Ջովաննա Ռալլի), փոխում է նրանց ճակատագիրը դեպի լավը։
«Ոչ ոք կատարյալ չէ» ֆիլմի անվանումը հղում է անում Բիլլի Ուայլդերի հանրահայտ «Ջազում միայն աղջիկներ են» կատակերգությանը։ Երբ կանացի կերպարանքով Ջեք Լեմոնը հայտնում է իրեն սիրահարված միլիոնատիրոջը, որ ինքը տղամարդ է, միլիոնատերը անվրդով պատասխանում է․ «Ոչ ոք կատարյալ չէ»։
Ելնելով այս ռեպլիկից,՝ Ֆեստա-Կամպանիլեն զարգացնում է միասեռական հարաբերությունների թեման։ Երիտասարդ այրի Գուերինո Կաստիլիոնին (Ռենատո Պոցետո) սարսափով հայտնաբերում է, որ իր սիրելի Շանթալը (Օրնելլա Մուտի) բոլորովին էլ կին չէ, այլ տղամարդ-պարաշյուտիստ: Ջեք Լեմոնը՝ Բիլլի Ուայլդերի ֆիլմում, և Օրնելլա Մուտին՝ Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեի ֆիլմում, երկուսն էլ անկրկնելի են։
«Երկուսը մեկում» ֆիլմի բանաձևը կրկնվել է «Հետույք և շապիկ» կատակերգության մեջ։ Առաջին ֆիլմը՝ «Հեռուստադիտողը», Էնրիկո Մոնտեսանոյի գլխավոր դերակատարմամբ, ծիծաղելի և խրատական հեքիաթ է մեծահասակների համար։ Երկրորդ՝ «Տղամարդ, տղամարդ․․․ կեցցե կինը» ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռենատո Պոցետտո և Լեոպոլդո Մաստելլոնի կատակերգական զույգը։
Միասեռական սիրահար զույգը նշում է ամուսնական կյանքի տասնամյակը, և նույն օրը նրանցից մեկին բախտ է վիճակվում ծանոթանալ մի կնոջ հետ, ով փոխելու է նրանց կյանքը դեպի լավը։
1982 թվականին Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն թողարկել է չորս լիամետրաժ ֆիլմ և հրատարակել է վեպ․ կատարել է տիտանական աշխատանք, ընդ որում՝ յուրաքանչյուր ֆիլմ կամ վեպ դառնում էր արվեստի փայլուն գործ։ «Աղջիկը Տրիեստայից» ֆիլմի գրախոսականում, որը նկարահանվել է նույն տարում հրատարակված համանուն վեպի հիման վրա, «Il Giornale» ազդեցիկ օրաթերթի քննադատը գրել է․ «Թե ինչպես է Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեին հաջողվում տարեկան երեք-չորս ֆիլմ նկարահանել և դրան գումարած մի քանի վեպ գրել, մնում է մեծ առեղծված․ նրա տիտանական աշխատունակությունը համահունչ է նրա հետաքրքրությունների խորությանը, որոնք նա փայլուն կերպով է իրականացնում»[39]։
«Սատանայի կովը» ֆիլմում Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն վերադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի թեմային, որը կարմիր թելի պես անցնում է նրա ողջ ստեղծագործության միջով. «Ռազմական էպիզոդ» պատմվածքը, որը հրատարակվել է 1929 թվականին «Fiera Letteraria» ամսագրում, «Աղջիկը և գեներալը» ֆիլմը (1967), «Մեղք» վեպը (1980), որից ռեժիսորը փոխառել է ամբողջական դրվագներ նոր ֆիլմի համար, որի գործողությունները ծավալվում են հյուսիս-արևելյան ռազմաճակատում, նույն վայրերում, որտեղ և վեպի իրադարձությունները՝ վենետիկյան բարձրավանդակի լեռներում: Սա մի կնոջ սիրո ծիծաղելի և ողբերգական պատմություն է, ով սիրում է երկու տղամարդու և զոհաբերում է իրեն նրանց համար (Սիրահարված ընկերների նույն եռանկյունին, որտեղ հերոսական դերը հասնում է կնոջը, նախկինում մշակվել էր «Մեծ, շատ մեծ սիրով» ֆիլմում, 1969):
«Աղջիկը Տրիեստայից» ֆիլմի հերոսների՝ Դինոյի և Նիկոլի պատմության ներշնչանքի աղբյուր է Սքոթ Ֆիցջերալդի և նրա էքստրավագանտ կնոջ՝ Զելդայի կյանքի և բուռն հարաբերությունների պատմությունը։ Սա Ֆեստա-Կամպանիլեի ամենաանձնական և անկեղծ ֆիլմերից մեկն է:[40]։
Կինոքննադատությունն այս ֆիլմն ընկալեց որպես Ֆեստա-Կամպանիլեի վերադարձ «լուրջ», հեղինակային կինոյին։ Սակայն հինգ ամիս անց ռեժիսորը թողարկեց «Բինգո-Բոնգո» կատակերգությունը՝ 1982 թվականին նկարահանված չորրորդ ֆիլմը։ Սա նաև նրա չորրորդ և վերջին ֆիլմն էր Չելենտանոյի մասնակցությամբ։ Անզուսպ ծիծաղ առաջացնող կատակերգություն, որը դարձավ մեծ իտալացու «ֆիրմային նշանը»։ Ֆիլմում դերասանը հիպերռեալիստիկ կերպով միաձուլվում է կերպարի հետ․ այդպիսին էր սցենարիստներ Էնրիկո Օլդոինիի և Ֆրանկո Ֆերրինիի մտահղացումը, ովքեր գրել էին իտալական Տարզանի պատմությունը՝ կապկանման արտաքինով «զսպանակների վրա գտնվող մարդու» համար։ Ջունգլիներում մեծացած, բայց քաղաքային ջունգլիներ տեղափոխված Բինգո Բոնգոն դառնում է միջնորդ մարդկանց և կենդանիների աշխարհների միջև և զարգացնում է Չելենտանոյի կենդանակենտրոն գաղափարները։ Իր հայտնի «Ու-ու» և «Քաղաքային ջունգլիներ» հիթերը երգիչն առաջին անգամ կատարել է այս ֆիլմում։ Նրա զուգընկերուհին էր Կարոլ Բուկեն՝ Բունյուելի «մութ ցանկության օբյեկտը»։
1983 թվականի մարտին էկրաններին հայտնվեց Ֆեստա-Կամպանիլեի նոր կատակերգությունը՝ «Դժբախտ հարուստը»՝ Ռենատո Պոցետոյի գլխավոր դերակատարմամբ: Հարուստ գործարարը վախենում է սնանկանալ և հայտնվել փողոցում: Ամեն գիշեր նա տեսնում է մղձավանջներ, որոնք ավարտվում են ինքնասպանությամբ: Հոգեվերլուծաբանը խորհուրդ է տալիս նրան ապրել աղքատի կյանքով՝ այս վտանգավոր վախերը հաղթահարելու համար: Պոցետոյի հերոսն այդպես էլ վարվում է՝ գործերի կառավարումը հանձնում է փաստաբան Մարինիին, իսկ ինքը գնում է մուրացկանություն անելու: Աշխատանքի է անցնում իր իսկ ձեռնարկությունում որպես բեռնակիր, վարձակալում է մեկսենյականոց խցիկ իր ընկերության կառուցած շենքում, ծանոթանում է հմայիչ հարևանուհի Մարտայի հետ (Օրնելլա Մուտի) և սիրահարվում նրան: Երբ նրան սպառնում է աշխատանքային առաջխաղացում, նա հրաժարվում է աշխատանքից: Հայտնվում է Միլանի ետնախորշում: Աղքատության բոլոր փորձությունները անցնելուց հետո դժբախտ հարուստը լուծարում է իր ձեռնարկությունները և Մարտայի հետ գնում է ապրելու ժանգոտված նավի վրա, որը վարձակալել է ծանոթ անօթևանից: «Կարելի է աղքատ լինել և երջանիկ ապրել, կարևորը շատ փող ունենալն է»,- պարադոքսալ խոսք, որով ավարտվում է ֆիլմը:
Ժոզեֆ Պյուժոլի ֆենոմենալ տաղանդը, որով նա մեկ երեկոյում ավելի շատ է վաստակում, քան Սառա Բեռնարն ու Լուսյեն Գիտրին միասին, աղիքային գազերի երաժշտական արձակումն է: «Պետոման» ֆիլմը թողարկվել է 1983 թվականի հոկտեմբերին: Դժվար է չընկնել անպարկեշտության մեջ՝ նկարահանելով ռաբլեզյան սյուժե: Ֆեստա-Կամպանիլեն իրավիճակին նայում էր արարչագործական մաքրությամբ, որի դեպքում միայն հնարավոր է անկեղծ, այլ ոչ թե վուլգար ծիծաղ առաջացնել: Առնոլդ Շյոնբերգը ոգեշնչվել էր Պետոմանի արվեստից և նրա համար գրել էր «Քվինտետ սֆինկտերի և ջութակների համար»: Ուգո Տոնյացցին՝ Պետոմանի դերակատարը, հաշվարկված չափաբաժնով է օգտագործում ծիծաղը: Երբ թավջութակահարուհի Կատրինի (Մարիանջելա Մելատո) հանդեպ սիրահարվելով՝ Պյուժոլը նրա հետ փախչում է Իտալիա, Փարիզում ապստամբություն է սկսվում, աջերը հանդես են գալիս Պյուժոլի դեմ, ձախերը՝ նրա կողմից: Պյուժոլը վերադառնում է Փարիզ և դատարանում ապացուցում է իր արվեստի բարոյականությունը: Այն հասնում է իր գագաթնակետին աշխարհի մեծերի՝ Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի թագավորի և Գերմանիայի կայզերի համար արտիստի մասնավոր ելույթի ժամանակ: Իր գործիքի վրա Պյուժոլը կատարում է երեք երկրների օրհներգերը՝ առաջացնելով Վիլհելմի կատաղությունը, որի ճիչերի ներքո երկնքում երևում են Առաջին համաշխարհային պատերազմի տագնապները:
«Սկանդալ ազնվական ընտանիքում» ֆիլմը Իտալիան ներկայացնում էր 41-րդ Վենետիկյան փառատոնում 1984 թվականին։ Սա Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեի վերջին ֆիլմն էր։ 1984 թվականին Ֆեստա-Կամպանիլեի մոտ հայտնաբերվեց երիկամային նորագոյացություն։ Առողջական վիճակի բարելավման ժամանակ նա «Բոմպիանի» հրատարակչության համար ավարտում է իր վերջին վեպը՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ․․․ Շնորհավոր Նոր տարի» և սկսում է «Հանուն սիրո, հանուն միակ սիրո» վեպի էկրանավորումը։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստա-Կամպանիլեի ուղին արվեստի աշխարհում սկսվել է գրականությունից՝ պարբերականներում մի շարք նովելների և «Իզաբելլա տատիկ» վեպի հրատարակությամբ։ Կինոյով տարված՝ Ֆեստա-Կամպանիլեն վերադարձավ գրականություն տասնութ տարի անց՝ որպես փորձառու վարպետ՝ 1975 թվականին լույս ընծայելով «Սիրով պետք է զբաղվել ինչպես հարկն է» սատիրիկ վեպը, որի հերոսը, ինչպես շատերն այդ ժամանակ, փնտրում է նավթին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Ոմանք դրանք գտնում են ատոմի մեջ, նա՝ սեռական հարաբերություններում, որոնք լուսավորում են Հռոմը, աշխարհի բոլոր քաղաքները, երկինք են բարձրացնում ինքնաթիռներ, վերացնում են գործազրկությունը և ապահովում քաղաքակրթության նորմալ գործունեությունը: Մեկ այլ նշանավոր կինեմատոգրաֆիստ և գրող Պիեռ Պաոլո Պազոլինին այդ տարիներին գրել է «Նավթ» վեպը, որում մերկացնում էր նավթային մագնատներին և անառակության մեջ թաղված իշխող դասակարգին[41]։ Ֆեստա-Կամպանիլեն իր վեպում դաժանորեն ծաղրում էր նրանց։ Օրինակ, եկեղեցին՝ որպես իշխանության ինստիտուտ, ուղղումներ է մտցնում ավետարանական պատվիրանների և իր իսկ դոգմաների մեջ։ Վատիկանի ներկայացուցիչ մոնսենյորը, թույլատրելով սեքսի բոլոր տեսակները, ասում է. «Շարունակում են արգելված մնալ սպանությունը, գողությունը, ոսկեսիրությունը և մտքի ազատությունը»։
1977 թվականին լույս տեսավ «Գողը», որին հաջորդեցին «Մեղքը» (1980) և «Հանուն սիրո, հանուն միակ սիրո» (1983) երեք մեծագույն գրքերը՝ «սրբապատկերներով»[42]։ Առաջինում Քրիստոսը երկնային արքայությունը բացում է գողի առջև, ով խաչված էր իր հետ խաչի վրա. երկրորդում սերը դրսևորվում է իր բարձրագույն ձևով՝ գթասրտությամբ. երրորդը պատմում է Հովսեփի և Մարիամի սիրո խորհրդի մասին, որը ծնվել էր Սուրբ Հոգուց։ Վերջին երկու վեպերն արժանացել են «Կամպիելո» գրական մրցանակի։
Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեի բոլոր վեպերին բնորոշ է կինեմատոգրաֆիականությունը, ինչպես պատմվածքի, այնպես էլ կերպարների կառուցման մեջ։ Սակայն նա չէր գոհանում դրանց հիման վրա նկարահանված որևէ ֆիլմով։ Լրագրողի հարցին՝ «Քո վեպերի հիման վրա նկարահանված ո՞ր ֆիլմն ես համարում վեպից լավը», գրողը պատասխանել է. «Դրանք բոլորն առանց բացառության ավելի վատն են, քան վեպերը։ Սա ևս մեկ ապացույց է գրքի՝ կինոէկրան տեղափոխման անիմաստության։ Ես շատ եմ սիրում իմ վեպերը, և ինքս եմ զբաղվել դրանց էկրանավորմամբ, ուստի ես ոչ մեկի չեմ կարող մեղադրել, որ դրանք բոլորն, ըստ էության, կործանվել են»[43]։ Գրողի մյուս առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր վեպերը (բացառությամբ «Աղջիկը Տրիեստայից») գրված են առաջին դեմքով, ինչն ընդլայնում է ինտրոսպեկցիայի և կերպարի հոգեբանական նրբությունների սրման հնարավորությունները։ Նրա վեպերը բնութագրվում են դասական պատմողական ավանդույթին պատկանելությամբ՝ իրենց արագ զարգացող սյուժետային գործողությամբ, մարդկային հոգեբանության և բնազդների, մարդկային դրամաների ու կատակերգությունների խորը իմացությամբ. դրանք կարդացվում են անընդմեջ, մեկ շնչով. նրա գրչին հատուկ է թեթևությունը, որի հետևում կա՛մ բացահայտվում է երկրորդ շերտը, կա՛մ Պաղեստինի բույրն է տարածվում, կա՛մ անցյալի շունչը՝ իր հմայքով ու մոգությամբ։ Հաճախ դրանք ստիպում են արտասվելու աստիճան ծիծաղել և մղում են խորհելու ծիծաղի պատճառի մասին։
«Սիրահարված կախարդը» (1985) արկածային հումորային վեպ է, որի երիտասարդ հերոսուհին ժառանգել է կախարդելու ունակություն, ինկվիզիցիայից թաքնվելով, տղամարդու հագուստ է հագնում, հայտնվում է Հռոմում և սիրահարվում է Պապ Ուրբան 8-րդին՝ աշխարհիկ կյանքում Մաֆֆեո Բարբերինիին՝ Կարավաջոյի հովանավորին։ Վեպն արժանացել է «Բանկարելլա» մրցանակին:
1986 թվականին՝ գրողի մահից հետո, լույս է տեսել նրա վերջին վեպը՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ․․․ Շնորհավոր Նոր տարի», որը պատմում է տարեց ամուսինների մասին, ովքեր ստիպված են առանձին ապրել իրենց դուստրերի տներում՝ գումարի բացակայության պատճառով: Բաժանումը հանկարծակի արթնացնում է Էլվիրայի և Ջինոյի մեջ նախկին զգացմունքները, և նրանք, հակառակ բոլոր դժվարությունների, կրկին միավորվում են: 1989 թվականին Լուիջի Կոմենչինին նկարահանել է վեպի համանուն ֆիլմը[44]։ Սցենարը գրել են երկու մեծ կինեմատոգրաֆիստների երեխաները՝ Ռաֆայելե Ֆեստա-Կամպանիլեն և Քրիստինա Կոմենչինին:
1984 թվականին հայտնաբերված երիկամային նեոպլազման վերածվել է լյարդի քաղցկեղի, որից Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն մահացել է 1986 թվականի փետրվարի 25-ին: Անավարտ է մնացել «Հանուն սիրո, հանուն միակ սիրո»[45] ֆիլմի սցենարի աշխատանքը, որը 1993 թվականին նկարահանել է ռեժիսոր Ջովաննի Վերոնեզեն՝ Պենելոպա Կրուսի մասնակցությամբ՝ Մարիայի դերում և Դիեգո Աբատանտուոնոյի մասնակցությամբ՝ Հովսեփի դերում: «Մեղք» վեպի հիման վրա ֆիլմը, որը պատրաստվում էր նկարահանել Ջիլլո Պոնտեկորվոն, կյանքի չի կոչվել, քանի որ Ռոբերտ դե Նիրոն, ում պրոդյուսերները հրավիրել էին գլխավոր դերի համար, չէր գոհացնում ռեժիսորին: 2017 թվականին գրողի 90-ամյակի առթիվ լույս է տեսել նրա վաղ շրջանի պատմվածքների ժողովածուն՝ «Երջանկությունը հիանալի բան է»[46], վերնագրով, որում հավաքված են «Գրական տոնավաճառի» էջերում հրատարակված ստեղծագործությունները։ Դրանց թվում է «Յուլիա տատիկ» ինքնակենսագրական պատմվածքը, որից հետագայում ծնվեց «Սաբելլա տատիկ» վեպը։ Իտալական մշակույթը Ֆեստա-Կամպանիլեին դասականի կարգավիճակ շնորհեց՝ այս վեպը ներառելով միջնակարգ դպրոցում ուսումնասիրվող պարտադիր գրականության ցանկում։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին տեղի ունեցավ Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեի դեբյուտը թատրոնում։ Նրա «Ռուգանտինո» կատակերգությունը դարձավ թատերական սենսացիա։ Գարինեի և Ջովանինի բեմադրած մյուզիքլը համաշխարհային ճանաչում ստացավ 1964 թվականի փետրվարին Բրոդվեյի «Մարկ Հելինջեր» թատրոնում ելույթներից հետո։ Նյու Յորքից պրոդյուսեր Ալեքսանդր Քոենի կազմակերպած շրջագայությունը տևեց երեք շաբաթ՝ անընդմեջ անշլագներով[47]։ Այստեղ առաջին անգամ Ֆեստա-Կամպանիլեն օգտագործեց «արգելված» հնարք երաժշտական կատակերգության մեջ՝ վերջում նրա հերոսը մահանում է: Այս կատակերգությունը հայտնի է հիմնականում նրանով, որ նրա արիաները դարձել են ժողովրդական երգեր, որոնք հեղինակներ չունեն՝ «Roma nun fa' la stupida stasera», «Ciumachella ciumachella de Trastevere», «Rugantino alla berlina»[48]։ Ռուգանտինոն դարձավ Ֆեստա-Կամպանիլեի հետագայում ստեղծած բազմաթիվ հռոմեական կերպարների նախատիպը (Դինո Քվիրինո («Խորամանկը»), Մեո («Սպիտակ ձայներ»), Հորացիո Իմպերյալի («Տու՛ր ձեռքդ»):
Ֆեստա-Կամպանիլեի թատերական փորձը շարունակվեց «Քսան ոսկե ցեխին» երաժշտական կատակերգությունում, որը գրվել էր Լուիջի Մանյիի հետ համագործակցությամբ և բեմադրվել Ֆրանկո ՁեֆՖիրելլիի կողմից 1968 թվականի դեկտեմբերին Հռոմի «Սիստինա» թատրոնում։
1970 թվականին Ֆեստա-Կամպանիլեն դրամատիկական թատրոնի համար ստեղծեց «Թեև ես ձեզ շատ եմ սիրում» պիեսը՝ ամուսնական զույգի առօրյայի մասին, որում գերակշռում է հումորն ու հեգնանքը, սակայն «ես կարծում եմ, - ասում էր հեղինակը, - որ սա տխուր կատակերգություն է»[49]։ Բեմադրության պրեմիերան Ֆեստա-Կամպանիլեի բեմադրությամբ տեղի է ունեցել Մոդենայում 1971 թվականին՝ Լիլա Բրինյոնեի և Ջաննի Սանտուչոյի փայլուն դերակատարմամբ։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 —«Կարավելա» մրցանակ «Բաբելոնը քաղաքային պատերից դուրս» նովելի համար
- 1951 — «Մարցոտո» լրագրողական մրցանակ համար
- 1956 — «Արծաթե ժապավեն» «Սիրահարները» ֆիլմի լավագույն սցենարի համար
- 1957 — Կորրադո Ալվարոյի անվան մրցանակ և «Ընկերների արքա» մրցանակ՝ «Սաբելլա Տատիկ» լավագույն հումորային վեպի համար
- 1957 — «Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի «Ոսկե խեցի» և Բորդիգերայի կոմիկական կինոփառատոնի «Ոսկե ձիթապտուղ»՝ «Սաբելլա տատիկ» լավագույն ֆիլմի համար
- 1958 — Կաննի փառատոնի մրցանակ «Երիտասարդ ամուսիններ» ֆիլմի լավագույն սցենարի համար
- 1960 — «Արծաթե ժապավեն»՝ «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմի լավագույն սցենարի համար
- 1963 — «Արծաթե ժապավեն» «Նեապոլի չորս օրը» ֆիլմի լավագույն սցենարի համար
- 1964 — «Օսկար»-ի առաջադրում «Նեապոլի չորս օրը» ֆիլմի լավագույն օրիգինալ սցենարի համար
- 1978 — Ժյուրիի «Կամպիելլո» մրցանակ «Գողը» վեպի համար
- 1984 — «Կամպիելլո» մրցանակ «Հանուն սիրո, հանուն միակ սիրո» վեպի համար
- 1986 — «Բանկարելլա» մրցանակ «Սիրահարված կախարդը» վեպի համար
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասկուալե Ֆեստա-Կամպանիլեն ամուսնացած է եղել նկարչուհի Աննա Սալվատորեի հետ. երկրորդ անգամ՝ Աննա Կալեֆֆիի հետ։ Տարբեր տարիների ընթացքում նա քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Կատրին Սպաակի և Լիլի Կարատիի հետ։ Մահից կարճ ժամանակ առաջ ամուսնացել է Պալերմոյի պրեֆեկտի դստեր՝ Ռոզալբա Մաձամուտոյի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pergolari Andrea Pasquale Festa Campanile ovvero La sindrome di Matusalemme. — Roma: Aracne editrice, 2008. — 436 p. — ISBN 978-88-548-1926-9
- Pergolari Andrea Verso la commedia: momenti del cinema di Steno, Salce, Festa Campanile. — Firenze: Firenze Libri, 2002. — 358 p. — ISBN 8872561175
- Fegatelli Renzo Italian directors: Pasquale Festa Campanile. — Roma: Anica, 1982. — 64 p.
Կինոբառարաններ, հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- AA.VV. Filmlexicon degli autori e delle opere. — Roma: Edizioni Bianco e Nero, 1958-67. — Vol. I-VII. — 10.316 p. — ISBN 978-0405085086
- Rondolino Gianni Dizionario del cinema italiano 1945—1969. — Torino: Einaudi, 1969. — 417 p.
- AA.VV. Enciclopedia Garzanti dello Spettacolo. — Milano: Garzanti, 1977. — 755 p.
- Canziani Alfonso (cura di) Cinema di tutto il mondo. — Milano: Mondadori, 1978. — 632 p.
- Rondolino Gianni (a cura di) Dizionario Bolaffi del cinema italiano. — Torino: G. Bolaffi, 1979.
- Bernardini Aldo (a cura di) Filmlexicon degli autori e delle opere. Sezione Italia. Aggiornamenti e integrazioni: 1971—1992. — Roma: Nuova ERI, 1992. — 1091 p. — ISBN 978-8839707642
- Di Gianmatteo Fernaldo Dizionario universale del cinema. Gli autori. — Roma: Editori Riuniti, 1985. — 2584 p. — ISBN 978-8835929130
- Poppi Roberto Dizionario del cinema italiano. I registi. — Roma: Gremese год= 1993. — 276 p. — ISBN 88-7605-725-0
- Pergolari Andrea Dizionario dei protagonisti del cinema comico e della commedia italiana. — Roma: Un mondo a parte год= 2003 (2012). — 415 p. — ISBN 9788890062933
- Brunetta Gian Piero (a cura di) Dizionario dei registi del cinema mondiale. — Torino: Einaudi = 2005 (2009). — 1058 p. — ISBN 9788806190705
- Canova Gianni (a cura di) Le Garzantine. Cinema. — Milano: Garzanti = 2005 (2009). — 1664 p. — ISBN 9788811505280
Կինոյի պատմություն, գիտական հոդվածների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mongini Claudia, Mongini Giovanni Storia del cinema di fantascienza. — Roma: Fanucci, 1999. — 675 p. — ISBN 8834706641
- Fofi Goffredo, Faldini Franca L’avventurosa storia del cinema italiano 1935—1959. — Milano: Feltrinelli, 1979. — 430 p.
- Fofi Goffredo, Faldini Franca L’avventurosa storia del cinema italiano 1960—1969. — Milano: Feltrinelli, 1981. — 485 p.
- Fofi Goffredo, Faldini Franca Il cinema italiano d'oggi, 1970-1984. — Milano: Mondadori, 1984. — 760 p.
- D'Amico Masolino La commedia all'italiana: il cinema comico in Italia dal 1945 al 1975. — Milano: Mondadori, 1985. — IX-239 p.
- Baldini Antonio Rugantino. — Milano: Bompiani, 1942.
- Cecchi d’Amico Suso Storie di cinema (e d’altro). — Milano: Bompiani, 1994. — 240 p. — ISBN 45252594
- Pintus Piero (a cura di) Commedia all’italiana. Parlano i protagonisti. — Roma: Gangemi, 1986. — 234 p. — ISBN 9788874481521
- Giacovelli Enrico La commedia all’italiana. — Roma: Gremese, 1995. — 382 p. — ISBN 9788884409164
- Brunetta Gian Piero Storia del cinema italiano. — 2. — Roma: Editori Riuniti, 1993. — ISBN 978-8835937234
- Brunetta Gian Piero Cent’anni di cinema italiano. — Bari: Laterza, 1995. — 522 p. — ISBN 978-8842073468
- Miccichè Lino Cinema italiano: gli anni ’60 e oltre. — 6. — Venezia: Marsilio, 1996. — ISBN 88-317-6094-7
- Ghidetti E., Luti G. (a cura di) [https://www.worldcat.org/title/dizionario-critico-della-letteratura-italiana-del-novecento/oclc/806318350?referer=di&ht=edition Dizionario critico della letteratura italiana del Novecento]. — Roma: Editori Riuniti, 1997. — 940 p. — ISBN 8835941326
- Caprioli Virginia Vittorio e io. — Venezia: Marsilio, 1997. — 231 p. — ISBN 9788831766333
- Giacovelli Enrico Non ci resta che ridere. — Torino: Lindau, 1999. — 195 p. — ISBN 8871802993
- Albano Vittorio Gente di cinema: trent’anni di interviste. — Palermo: Agis, 2000. — 184 p.
- Danese Silvio Anni fuggenti. Il romanzo del cinema italiano. — Milano: Bompiani, 2003. — 499 p. — ISBN 9788845255465
- Pergolari Andrea La fabbrica del riso. — Milano: Un mondo a parte, 2004. — 521 p. — ISBN 88-900629-9-1
- Comand Mariapia (a cura di) Sulla carta. Storia e storie della sceneggiatura in Italia. — Torino: Lindau, 2006. — 314 p. — ISBN 9788871805856
- Lanzoni Rémi Comedy Italian Style: The Golden Age of Italian Film Comedies. — London: Bloomsbury Academic, 2009. — 288 p. — ISBN 9780826418210
- Omaggio al regista nel trentennale della morte. Pasquale Festa Campanile, un autore popolare {{{заглавие}}}. — Roma: CSC, 23.02.2016 - 28.02.2016.
- Лукьянчук В. Паскуале Феста-Кампаниле и его роман "Грех". — Санкт-Петербург: Лимбус Пресс, 2021. — 282 p. — ISBN 9785837007897
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Moneti G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 47.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119401452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Pergolari, 2008, էջ 55
- ↑ 6,0 6,1 6,2 Pergolari, 2008, էջ 55
- ↑ Pergolari, 2008, էջ 51
- ↑ «Песня Roma nun fa’ la stupida stasera (букв: Рим, не валяй дурака сегодня вечером) стала символом римской песни, точнее, песни, исполняемой на римском диалекте, одной из самых любимых римлянами, которые часто не знают её происхождения… Впитанная народной культурой она поется как серенада, как ода, как призыв к любимому городу, покровителю влюбленных» — Il meglio della musica di oggi e di ieri Արխիվացված է Հուլիս 1, 2019 Wayback Machine-ի միջոցով:; Italian musical «Rugantino» eyes New York return by Mark Kennedy //San Diego Union Tribune, March 18, 2014 Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Сто лучших фильмов "комедии по-итальянски;
- ↑ Сто лучших итальянских фильмов, которые необходимо сохранить («100 итальянских фильмов с 1942 по 1978, изменивших коллективное сознание страны)»
- ↑ Pergolari, 2008, էջ 53
- ↑ D’Amico, 1985, էջ 82 e sgg
- ↑ Pergolari, 2008, էջ 59, 63, 80—81
- ↑ Baldini, 1942
- ↑ Pergolari, 2008, էջ 53
- ↑ Giancarlo Del Re. I sigari della lunga attesa // «Il Messaggero», 14 maggio 1964
- ↑ Премия литературного журнала «La Caravella», издававшегося в Риме с 1946 по 1948 г.г. См.: Karl Ludwig Selig. The Cultural Periodicals in Italy, 1945—1950." Italica 33, n. 3 (1956), p.122
- ↑ Марио Моничелли снял «Преступники как всегда неизвестны», который считается первой «комедией по-итальянски», в 1958 году, а Пьетро Джерми «Развод по-итальянски», давший название этому направлению кино, в 1962 г. Надо однако помнить, что Мауро Болоньини снял «Влюбленных» в 1955 г., а Дино Ризи «Бедных, но красивых» в 1956 г., оба фильма по сценариям Феста-Кампаниле и Франчозы. Цифры имеют свое значение, а сравнительный анализ картин показывает, что структура «комедии по-итальянски» была разработана сценаристами «Бедных, но красивых». Исследователь итальянской комедии Андреа Перголари по этому поводу замечает: «Бешеный успех „Бедных, но красивых“ превратил двух сценаристов в менторов „розовой“ комедии, которая, несмотря на критику за её аполитичность, стала основополагающей для развития итальянского кинематографа: она привлекла внимание к таким социальным субъектам как молодежь, пролетарии, мелкая буржуазия, которые только сейчас стали пробивать себе дорогу в кинематограф». — Pergolari, 2008, p.55.
- ↑ Марио Моничелли определял новое направление в кинематографе: «Комедия „по-итальянски“ это следующее: рассказать комическими, смешными, ироничными, юмористическими средствами о проблемах, которые отнюдь не смешны, а драматичны»
- ↑ Многие сайты называют этот фильм «Невозможная Изабелла» или даже «Невозможная Изабелль»
- ↑ Fofi-Faldini, 1981, էջ 37
- ↑ Festival de Cannes XI edition:
https://www.festival-cannes.com/en/69-editions/retrospective/1958/palmares/competition Արխիվացված է Օգոստոս 12, 2019 Wayback Machine-ի միջոցով:.
В создании диалогов фильма принимал участие молодой П. П. Пазолини. См. Enzo Siciliano. La vita di Pasolini. Milano:Giunti, 1995, p.530, n.6 - ↑ Cecchi d’Amico, 1994, էջ 148
- ↑ Ottavio Jemma. Prefazione // Pergolari, 2008 p. 40
- ↑ Oscars 1963 nominees and winners:
https://www.oscars.org/oscars/ceremonies/1963 Արխիվացված է Հուլիս 1, 2019 Wayback Machine-ի միջոցով: - ↑ Oscars 1964 nominees and winners:
https://www.oscars.org/oscars/ceremonies/1964 Արխիվացված է Դեկտեմբեր 11, 2020 Wayback Machine-ի միջոցով: - ↑ Другие названия: «Современная история: Королева пчёл»,"Супружеская постель", «Пчелиная матка»
- ↑ К этому жанру относятся и «Митинги любви}» Пазолини, задуманный в 1963 г. и снятый в 1965 г.
- ↑ Scorsese’s 12 favorite films
- ↑ В это время работает плеяда других выдающихся сценаристов: Адже & Скарпелли, Сузо Чекки Д’Амико, Кастеллано и Пиполо, Руджеро Маккари, Серджо Амидеи, Тонино Гуэрра, Диего Фаббри, Луиджи Маньи, Антонио Пьетранджели, Этторе Скола и др.
- ↑ 31,0 31,1 Fofi-Faldini, 1981
- ↑ Fofi-Faldini, 1984
- ↑ Pergolari, 2008
- ↑ Comand, 2006
- ↑ Пиранделло Л. Кто-то, никто, сто тысяч" (1926)
- ↑ Mongini, 1999
- ↑ Специальная премия "Давид" Донателло за лучшую мужскую роль" 1980
- ↑ Кассовый сбор 14 млрд лир // Pergolari, 2008, p.386
- ↑ Cantelli A. A Trieste altra storia di ordinaria follia // «Il Giornale», 30.10.1982
- ↑ Biraghi G. Amore e sesso contro la paura // «Il Messaggero», 31.10.1982
- ↑ Лукьянчук В. Пьер Паоло Пазолини. Залежи нефти //«Митин журнал» Արխիվացված է Սեպտեմբեր 26, 2021 Wayback Machine-ի միջոցով:, № 68. С.243-472. ISBN 978-5-98144-203-2
- ↑ Bo C. Prefazione a Pasquale Festa Campanile. Per amore, solo per amore. Milano:Bompiani, 1983, p. 7
- ↑ Cauli F. Uno stakanovista che amava il cinema e la letteratura // «Sipario», dic. 1986
- ↑ Счастливого Рождества, счастливого Нового года (1989, реж. Коменчини) / Buon Natale, Buon Anno (1989, regia Luigi Comencini)
- ↑ Ради любви, ради одной любви (1993, реж. Джованни Веронези) / Per amore, solo per amore, 1993, regia Giovanni Veronesi)
- ↑ Festa Campanile P. La felicità è una cosa magnifica Արխիվացված է Հուլիս 9, 2019 Wayback Machine-ի միջոցով: (prefazione di Andrea Di Consoli, postfazione di Raffaele Nigro). — Hacca Edizioni, 2017. — 60 p.
- ↑ «Rugantino» alla conquista dell’America (a cura di Emilia Morelli) — Radio Scrigno; «Rugantino» Is Transplanted From Rome // New York Times, February 7, 1964 Արխիվացված է Մայիս 6, 2019 Wayback Machine-ի միջոցով:; Italian musical «Rugantino» eyes New York return by Mark Kennedy // San Diego Union Tribune March 18, 2014 Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:; Rugantino Comes to New York City Center for 50th Anniversary of Broadway Debut, 6/12-14 // Broadway World, March 26, 2014 Արխիվացված է Հունիս 30, 2018 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Rugantino. Milano:Rizzoli, 1978
- ↑ Guarnieri A. Pasquale Festa Campanile // Ghidetti E., Luti G. Dizionario critico della letteratura italiana del Novecento. Roma: Editori Riuniti, 1997, p. 320
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паскуале Феста-Кампаниле (անգլ.) Internet Movie Database կայքում
- Pasquale Festa Campanile — Treccani.it, Istituto dell’Enciclopedia Italiana
- Pasquale Festa Campanile —Dizionario biografico degli italiani
- 1958 Cannes Film Festival
- Cannes Official website Retrospective 1958
- 1964 Oscars 1964 nominees and winners
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկուալե Ֆեստա Կամպանիլե» հոդվածին։ |
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1986 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի կինոռեժիսորներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Տղամարդ վիպասաններ