Պասկալ Սոտիրովսկի
Պասկալ Սոտիրովսկի մակեդոներեն՝ Паскал Сотировски | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1927 Vrben, Mavrovo and Rostuša Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Մահացել է | փետրվարի 20, 2003 (75 տարեկան) Փարիզ, Իլ-դը-Ֆրանս |
Ազգություն | մակեդոնացիներ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Սկոպյեի համալսարան |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
Ալմա մատեր | Սկոպյեի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Պասկալ Սոտիրովսկի (մակեդոներեն՝ Паскал Сотировски, նոյեմբերի 23, 1927, Vrben, Mavrovo and Rostuša Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - փետրվարի 20, 2003, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), հարավսլավցի և մակեդոնացի աստղաֆիզիկոս, Արեգակի ֆիզիկայի մասնագետ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկալ Սոտիրովսկին ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 23-ին Վրբենում՝ ներկայիս Մակեդոնիայի Հանրապետության Գոստիվար համայնքում։ Ավարտել է հայրենի գյուղի տարրական դպրոցը, որից հետո ուսումնառությունը շարունակում է սերբական Գոռնի Միլանովաց քաղաքի գիմնազիայում։ Այնուհետև ընդունվում է Բելգրադի մանկավարժական ուսումնարանը։ Որոշ ժամանակ դասավանդել է Բելա Ցրկվայում (ներկայիս Կրիվոգաշտանի համայնք)։ 1950 թվականին Պասկալն ընդունվում է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը. այն ավարտում է 1956 թվականին։ Դասավանդել է ֆիզիկա առարկան միջնակարգ դպրոցում մինչև 1960 թվականը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին Սոտիրովսկին նշանակվում է աստղաֆիզիկայի ասիստենտ՝ Սկոպյեի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում։ Նույն թվականին մեկնում է Սորբոնի համալսարան որպես ստաժոր, որն ավարտեց 1964 թվականին՝ աստղաֆիզիկոսի որոկավորմամբ։ 1971 թվականին Պասկալ Սոտիրովսկին դոկտորական ատենախոսություն է պաշտպանում՝ Արեգակի ֆիզիկայի բնագավառում։ Դրանից հետո դառնում է Ֆրանսիայի հետազոտությունների ազգային կենտրոնի անդամ։ Ֆրանսիայում նա աշխատում է որպես արեգակնային ու մոլորակային աստղագետ։ 1991 թվականին ընտրվում է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
Կյանքի մեծ մասն աստղաֆիզիկոս Սոտիրովսկին անցկացրել է Ֆրանսիայում, սակայն երբեք կապը չի կտրել հայրենիքի հետ։ Մակեդոնիայի խոշոր հանքավայրերից մեկից՝ Ալշարից, Պասկալը լորանդիտ ապարի նմուշ է վերցնում և հետազոտում, որոնք տեղ գտան նրա Արեգակնային երևույթների և Երկրի ծագման տեսությունների մասին աշխատություններում։ Գիտությունների դոկտոր Պասկալն ուներ սեփական կապինետը Փարիզի Մեդոն աստղադիտարանում։
Դասախոսություններով հանդես է եկել ներքոհիշյալ երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, ԽՍՀՄ, Հնդկաստան և այլն։ Նրա շատ հոդվածներ հրապարակվել է մի շարք գիտական ամսագրերում։ Բացի մայրենիից, Սոտիրովսկին տիրապետում էր ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին և ռուսերենին[2]։ 1990-ական թվականներին հատուկ ֆոնդ է հիմնադրում, որն օժանդակում է Մակեդոնիայի պատանի տաղանդավորներին[3]։ 1999 թվականին ընտրվում է Մակեդոնական սենատի անդամ[4]։
Պասկալ Սոտիրովսկին իր մահկանացուն կնքում է 2003 թվականի հունվարի 20-ին՝ յոթանասունհինգ տարեկան հասակում՝ Փարիզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-03-22
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-05-ին։ Վերցված է 2018-03-22
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-19-ին։ Վերցված է 2012-09-29
- ↑ Одлука за прогласување на македонски сенатори Archived 2007-10-08 at the Wayback Machine. — СМК
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Напис за Паскал Сотировски Archived 2015-05-05 at the Wayback Machine.
- Паскал си замина Archived 2016-03-04 at the Wayback Machine. — колумна на Божин Павловски
- Фонадација „Паскал Сотировски“ Archived 2008-08-19 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պասկալ Սոտիրովսկի կատեգորիայում։ |
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Փետրվարի 20 մահեր
- 2003 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մակեդոնացի գիտնականներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Սկոպիեի համալսարանի շրջանավարտներ
- Աստղաֆիզիկոսներ
- Հարավսլավացի գիտնականներ