Պասկալի գրազը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեզ Պասկալ

Պասկալի Գրազ (կամ Պասկալի Գամբիտը) առաջարկ է, որը ներկայացվել է ֆրանսիացի փիլիսոփա Բլեզ Պասկալի կողմից, ըստ որի նույնիսկ եթե Աստծու գոյությունը չի կարող որոշվել բանականության միջոցով, անձը պիտի գրազ գա որպես թե Աստված գոյություն ունի, որովհետև կյանքն ըստ դրա ապրելը միայն կարող է ձեռքբերումների ենթարկվել, և կորցնելու ոչ մի բան չկա։ Այս առաջարկը նշվել է Պասկալի Մտքեր գրքի 233-րդ գրությունում, որը նրա վերջին տարիների գրությունների հետմահու հրատարակված ժողովածուն է, երբ աշխատում էր քրիստոնեական ջատագովության մասին տրակտատի վրա։

Պատմականորեն, Պասկալի Գրազը ռահվիրայական էր, քանի որ նոր տարածքներ մուտք գործեց հավանականությունների տեսության մեջ, անհունության իմաստի օգտագործման առաջին փորձերից էր, որոշման տեսության առաջին պաշտոնական օգտագործումն է նշում, և նախատեսում էր ապագայի պրագմատիզմի և կամապաշտության փիլիսոփայությունները[1]։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրազը «Մտքեր»-ում այսպես է բացատրվել՝

Եթե Աստված կա, նա անչափ անհասկանալի է, քանի որ առանց մասեր կամ սահմաններ ունենալու, նա մեզ ոչ մի ազգակցություն չունի։ Այդ պատճառով էլ մենք անկարող ենք իմանալու թե նա ինչ է կամ արդյոք կա...

...«Աստված կա, կամ չկա։» Բայց մենք ո՞ր կողմին պիտի հենվենք։ Բանականությունը այստեղ ոչինչ չի կարող որոշել։ Մեզ մի անհուն քաոս է բաժանում։ Այս անհուն տարածության ծայրամասերում մի խաղ է խաղվում, որտեղ երեսի կամ դարձերեսի կարելի է հանդիպել։ Դուք ի՞նչ գրազ կգաք։ Ըստ բանականության, դուք չեք կարող ընտրել ոչ մեկը, ոչ էլ մյուսը. ըստ բանականության, դուք առաջարկություններից ոչ մեկն էլ չեք կարող պաշտպանել։

Մի վերաապացուցեք, ուրեմն, նրանց սխալը, որոնք ընտրություն են կատարել. որովհետև դուք դրա մասին ոչինչ չգիտեք։ «Ոչ, բայց ես նրանց չեմ մեղադրում այդ ընտրությունը կատարելու համար, այլ ընտրություն կատարելու համար. որովհետև թե նա ով երեսն է ընտրում և թե նա, ով դարձերեսն է ընտրում հավասարորեն թերանում են, նրանք երկուսն էլ են սխալվում։ Ճիշտ կուրսը բոլորովին գրազ չգալն է։»

Այո. բայց դուք պիտի գրազ գաք։ Դա կամածին չէ։ Դուք բեռնավորված եք։ Ուրեմն ո՞րը կընտրեք։ Եկեք տեսնենք։ Քանզի դուք պիտի ընտրություն կատարեք, եկեք տեսնենք որն է ձեզ ամենաքիչ հետաքրքրում։ Դուք երկու բան ունեք կորցնելու՝ ճշմարիտը և լավը. երկու բան բախտախաղի դնելու՝ ձեր բանականությունը և ձեր կամքը, ձեր գիտելիքը և ձեր երջանկությունը. և ձեր բնությունը երկու բան ունի խուսափելու՝ սխալ և թշվառություն։ Ձեր բանականությունն էլ ցնցված չէ մեկը մյուսի փոխարեն ընտրելուց, քանի որ դուք պատավոր եք ընտրություն կատարել։ Այս մի կետը լուծված է։ Բայց ձեր ե՞րջանկությունը։ Եկեք կշռենք Աստծու լինելու վրա գրազ գալու օգուտը և կորուստը։ Եկեք այս երկու հնարավորությունները կանխահաշվենք։ Եթե օգուտ ստանաք, բոլորն եք ստացել. եթե կորուստ կրեք, ոչինչ ձեռքից չեք տվել։ Գրազ եկեք, ուրեմն, առանց վարանման, որ նա կա։

«Դա շատ հիանալի է։ Այո, ես պիտի գրազ գամ. բայց ես միգուցե ավելորդ գրազ գամ»։ Տեսնենք։ Քանի որ օգուտի և կորստի հավասար ռիսկ կա, նույնիսկ եթե միայն երկու կյանք ձեռք բերելու հնարավորություն ունենայիք մեկի փոխարեն, դարձյալ կարելի էր գրազ գայիք։ Բայց եթե երեք կյանք ձեռք բերելու լինեիք, դուք պետք է խաղայիք (քանի որ խաղալու անհրաժեշտության ներքո եք), և անխոհեմ կլինեիք, քանի որ պարտավոր էիք խաղալու, որ ձեր կյանքը բախտախաղի չդնեիք՝ երեքը ձեռք բերելու համար, երբ կորստի և օգուտի հավասար ռիսկ կա։ Բայց կյանքի և երջանկության մի հավերժություն կա։ Եվ այսպիսով, եթե անհուն հնարավորություններ լիներ, որոնցից միայն մեկը ձերն էր, դուք դարձյալ ճիշտ կլինեիք մեկը գրազ գալու՝ երկուսը ձեռք բերելու համար, և անխելքաբար կվարվեիք, եթե ստիպված եք խաղալու, եթե հրաժարվեք մեկ կյանքը գրազ գալու երեքի դիմաց՝ մի խաղում, որտեղ անհուն հնարավորություններից մեկը ձերն է, եթե օգուտի համար անհուն անհունորեն երջանիկ կյանքեր լինեին։ Բայց այստեղ անհուն անհունորեն երջանիկ կյանքեր կան օգուտ քաղելու, և օգուտի ռիսկը դեմ է վերջավոր կորստի ռիսկերի, և այն որ դուք գրազ եք գալիս վերջավոր է[2]։

Պասկալը սկսում է այն նախադրյալով, որ Աստծու լինել կամ չլինելը մարդկային բանականությամբ ապացուցելի չէ, քանի որ Աստծու էությունը «անհունորեն անհասկանալի» է։ Քանի որ բանականությունը չի կարող հարցը լուծել, անհատը պետք է «գրազ» գա, գուշակելով կամ հավատքի ցատկ կատարելով։ Ըստ Պասկալի, ագնոստիցիզմը այս պարագային կարելի չէ, քանի որ անձն արդեն «բեռնավորված» է՝ արդյունքում ապելով իր ընտրությունը։

Անձը միայն երկու բան ունի վտանգելու, իր «բանականությունը» և «երջանկությունը»։ Պասկալը համարում է, որ «օգուտի և կորստի հավասար ռիսկ» կա, ինչպես մետաղադրամի նետումը, քանի որ մարդու բանականությունը անզոր է Աստծու գոյության հարցը հասցեագրելու։ Այդպիսով, անձը պետք է իր երջանկության համաձայն որոշի... Աստծու գոյությանը հավատալու օգուտը և կորուստը կշռելով։ Նա վիճաբանում է, որ իմաստուն որոշումը Աստծու լինելու գրազն է, քանզի «եթե օգուտ ստանաք, բոլորն եք ստացել. եթե կորուստ կրեք, ոչինչ ձեռքից չեք տվել», որը նշանակում է թե մարդ կարող է հավերժ կյանք ստանալ եթե Աստված կա, իսկ եթե ոչ, մահվան ավելի վատ ճակատագիր չի ունենա քան մեկը որ չի հավատացել։

Վերլուծումը որոշման տեսությունով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալի Գրազի հնարավորությունները անորոշության տակ որոշում կարելի է համարել, հետևյալ որոշման մատրիցի արժեքներով։ (Պասկալը դժոխքը չնշեց, և չասաց ինչ է լինելու արդյունքը եթե «Աստված կա + ապրել ինչպես Աստված չկա», անհուն օգուտի հեռանկարը իր տեսակետի բացատրելու համար բավական համարելով)

Ատված գոյություն ունի (G) Աստված գոյություն չունի (~G)
Ապրել ինչպես Աստված կա (B) +∞ (դրախտ) -N (ոչինչ)
Ապրել ինչպես Աստված չկա (~B) ?? չկոնկրետացրած
գուցե -N (դժոխքի նախադուռ/քավարան/հոգևոր մահ)
կամ −∞ (դժոխք)
+N (ոչինչ)

Այս արժեքներով, ապրել ինչպես Աստված գոյություն ունի ընտրությունը (B) գերակշռել (խաղի տեսություն)գերակշռում է ապրել ինչպես Աստված գոյություն չունի ընտրության (~B)։ Այլ ասած, B-ի ընտրելուց ակնկալված արժեքի ձեռքբերումը միշտ ավելի մեծ կամ հավասար է ~B ընտրման, Աստծվու գոյության հավանականությունից անկախ։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապասկալ գրազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Դոկինզը իր Աստծու Պատրանք գրքում վիճաբանում է «հակապասկալ գրազի» մասին։ «Ենթադրեք մենք շնորհում ենք, որ իսկապես մի փոքր հնարավորություն կա, որ Աստված գոյություն ունի։ Այնուամենայնիվ, կարելի է ասվի, որ դուք ավելի լավ, հագեցած կյանք եք վարելու եթե գրազ գաք, որ նա չկա, քան եթե գրազ գաք որ կա և ուրեմն շռայլեք ձեր թանկարժեք ժամանակը նրան պաշտելու, զոհաբերություններ անելու, իր համար կռվելու և մահանալու, և այլն[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]