Պառկելաթոռ
![]() | |
Հեղինակ | Բրունո Մեթսոն[1] և Ռիչարդ Շուլց[1] |
---|
Պառկելաթոռ կամ շեզլոնգ (ֆր.՝ chaise longue, /ʃeɪz ˈlɒŋ, tʃeɪз-, -ˈlɒ̃ɡ/[2], «երկար աթոռ»), աթոռի ձևով բազմոց, որը բավականաչափ երկար է նստողի ոտքերը հարմար տեղավորելու համար:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պառկելաթոռները առաջին անգամ տարածվել են 16-րդ դարի Ֆրանսիայում: Դրանք ստեղծել են ֆրանսիացի կահույքի վարպետները, որ հարուստները հանգստանան՝ առանց ննջասենյակ գնալու անհրաժեշտության: Ռոկոկոյի ժամանակաշրջանում պառկելաթոռը դարձել է սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ, և դրանց ստեղծելուց օգտագործել են հազվագյուտ և թանկ նյութեր: Այսօր պառկելաթոռը համարվում է ժամանակակից տան շքեղ իր։ Դրանք հաճախ օգտագործվում են տան դեկորը լրացնելու համար, օրինակ՝ հյուրասենյակի կամ ընթերցասրահի, կամ որպես ննջասենյակում թիկնելու համար նախատեսված ոճային բուդուար աթոռներ[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուշես բրիզի (ֆր.՝ Duchesse brisée, «Կոտրված դքսուհի»). վերաբերում է կահույքի այն տեսակին, որի պառկելաթոռը երկու մասից է բաղկացած՝ աթոռից և ոտքերը երկարացնելու բազկաթոռից, կամ երկու աթոռից, որոնց միջև կա աթոռակ։ Անվան ծագումն անհայտ է[4]։
- Ռեկամիե (ֆր.՝ Récamier), տեսակը ունի երկու բարձրացված եզրային թիկնակներ, իսկ երկար կողմերից բաց է: Այն երբեմն ասոցացվում է Ֆրանսիական կայսրության (նեոդասական) ոճի հետ։ Կահույքն անվանվել է ֆրանսիացի աշխարհիկ տիկին, հայտնի գրական-քաղաքական սալոնի տիրուհի Մադամ Ռեկամիեի (1777-1849) պատվին, որին նման բազմոցի վրա նստած պատկերել է Ժակ-Լուի Դավիդը 1800 թվականին։ Ռեկամիեի ձևը նման է ավանդական «լի բատուի» (ֆր.՝ lit bateau, «նավակ մահճակալ»), բայց նախատեսված է ոչ թե ննջասենյակի, այլ հյուրասենյակի համար[4]:
- Մերիդիեն (ֆր.՝ méridienne, «կեսօր») ունի բարձր թիկնակ և ոտնակ, որը աստիճանաբար թեքվում է ներքև: Անկախ նրանից, թե ինչով է ավարտվում ոտնակը, մերիդիենը ասիմետրիկ ցերեկային մահճակալներ են համարվում: Նրանք հայտնի էին 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի մեծ տներում: Անվանումը հիմնված է կեսիրյա հանգստի հետ[2][4]։
-
րիզի
-
Ռեկամիե
-
Մերիդիեն
Հոգեվերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառկելաթոռը ավանդաբար կապված է հոգեվերլուծության հետ: Զիգմունդ Ֆրոյդն է սկսել օգտագործել պառկելաթոռն այդ նպատակով։ Գաղափարն այն էր, որ հիվանդը պառկած կլինի բազմոցին, իսկ վերլուծաբանը նստած կլինի այնպես, որ բուժառուն չտեսնի նրան: Ենթադրվում էր, որ պառկած լինելը և վերլուծաբանին չտեսնելը խրախուսում է ազատ հարաբերությունը: Պառկելաթոռը, որ Ֆրոյդին է նվիրել բուժառուն, ցուցադրվում էլ Լոնդոնի Ֆրոյդի թանգարանում[5]։
Այսօր հոգեվերլուծաբանները բուժառուներին հոգեթերապիայի ընթացքում առաջարկում են նստել բազմոցին, այլ ոչ թե ավանդույթներից դուրս եկած պառկելաթոռի: Պառկելաթոռը սովորաբար օգտագործվում է մուլտֆիլմերում և կինոնկարներում ընդհանուր հոգեթերապևտի գրասենյակ ներկայացնելու համար[6]։
Հետաքրքիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երբ Ֆրեյդը հոգեվերլուծության համար սկսել է օգտագործել պառկելաթոռ, վիեննացիները համարձակություն են համարել ոչ մտերիմների ներկայությամբ պառկելը[5]:
- Անգլերենում «chaise longue» տերմինը երբեմն գրվում է «chaise lounge», որտեղ ֆրանսերեն «երկար» բառը փոխարինվել է «հանգստանալ» բառով։ Այս տարբերակը փաստագրված է բրիտանական տեքստերում առնվազն 1811, իսկ ամերիկյան տեքստերում 1824 թվականից[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 «Chaise longue». Dictionary.com. 2009-08-15. Վերցված է 2017-04-04-ին.
- ↑ «History of the chaise longue». The Chaise Longue Co. Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Is a Recamier the Same as a Chaise Longue?». HammockStandPro.com. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. Վերցված է 26 June 2019-ին.
- ↑ 5,0 5,1 Cook, William (21 August 2006). «Analysing Freud's couch». The Guardian. Վերցված է 23 May 2020-ին.
- ↑ Blundy, Anna (16 June 2016). «Life of the mind: The importance of the couch». Prospect Magazine. Վերցված է 23 May 2020-ին.
- ↑ «Google Books Ngram Viewer». books.google.com (անգլերեն). Վերցված է 2023-02-21-ին.
- ↑ «'Chaise Lounge' or 'Chaise Longue'?». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2023-02-21-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պառկելաթոռ» հոդվածին։ |
|