Պառլամենտի գրադարան (Օտտավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառլամենտի գրադարան
Երկիր Կանադա
Տեսակparliamentary library? և գրադարանի շենք
Հիմնվել է1876[1]
ՏեղադրությունՕտտավա
Այլ տվյալներ
Կայքparl.gc.ca/About/Library/VirtualLibrary/index-e.asp(անգլ.)

Պառլամենտի գրադարան (ֆր.՝ Bibliothèque du Parlement, Խորհրդարանի գրադարան), Կանադայի խորհրդարանի հիմնական տեղեկատվական պահոց ու հետազոտական ռեսուրս։ Գրադարանի հիմնական մասնաճյուղը գտնվում է Օտտավայում՝ խորհրդարանական բլրի Կենտրոնական հատվածի թիկունքում և հանդիսանում է 1916 թվականին այրվելուց հետո այդ մեծ շենքի բնօրինակ մարմնավորման անձեռնմխելի հատվածը։ Գրադարանը 1876 թվականին կառուցվելուց ի վեր բազմիցս համալրվել և վերանորոգվել է, թեև ձևն ու դեկորը պահպանվել են։ Շենքը համարվում է Կանադայի խորհրդանիշ և պատկերված է կանադական տասը դոլարի հակադարձ երեսին։

Գրադարանը վերահսկում է Կանադայի խորհրդարանական գրադարանավարը և գրադարանավարի օգնականը։ Գրադարանի պաշտոնյաներ են համարվում նաև Կանադայի խորհրդարանական գրող-դափնեկիրը և խորհրդարանի բյուջեի պատասխանատուն։

Գլխավոր մասնաճյուղի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը նախագծել են կանադացի ճարտարապետ Թոմաս Ֆուլլերը և նրա բիզնես գործընկեր Չիլիոն Ջոնսը՝ ոգեշնչված Բրիտանական թանգարանի ընթերցասրահով[2]։ Շենքն ունի տաճարի տեսք[3], գլխավոր հատվածից առանձնացված է միջանցքով. այս կարգավորումը, ինչպես նաև նախագծի մի շարք դետալներ իրականացվել են խորհրդարանական գրադարանավար Ալֆուս Թոդի ջանքերով[4]։ 16 արկբուտանների օղակների վրա հենված պատերը կրկնակի շարվածքով են[5]։ Պատուհանների և մյուս եզրերի շրջակայքում հսկայական նախշազարդ քարեր են, այդ թվում` ծաղկային ձևեր, ֆրիզներ՝ պահպանելով խորհրդարանական համալիրի Վիկտորյան բարձր գոթական ոճը։ Տանիքը կառուցված է երեք հարկաշարքերով միացված գմբեթից, որը եղել է գերանների հենքով կառույց՝ ծածկված սալիկների շերտերով, սակայն վերակառուցվել է պղնձով ծածկված պողպատե շրջանակներով[6]։ Գույների նախնական համադրությունը` Գլոստերի և Նեպինի գորշ կրաքարը, Պոտսդամ կարմիր և Օհայոյի դեղնավուն-բեժ ավազաքարերը, ինչպես նաև մանուշակագույն և կանաչ շիթային շերտավորումը համապատասխանում են կառուցվածքային գեղատեսիլ ոճին[7]։

Պառլամենտի գրադարանի գլխավոր ընթերցասրահը

Գլխավոր ընթերցասրահը բարձրանում է դեպի կամարակապ առաստաղը, պատերը և գրապահոցները պատված են սպիտակ սոճու երեսակներով, որոնց վրա փորագրված են հյուսվածքներ, ծաղիկներ, դիմակներ և առասպելական արարածներ։ Պատկերասրահներում ցուցադրվում են 1876 թվականին գոյություն ունեցած յոթ գավառների, ինչպես նաև Կանադայի Դոմինիոնի զինանշանները, սենյակի կենտրոնում է գտնվում Վիկտորյա թագուհու մարմարե արձանը, որը քանդակագործ Մարշալ Վուդը կերտել է 1871 թվականին[6]։ Հյուսիսային պատկերասրահներում տեղադրված են Ջոն Սթանֆիլդ ՄաքԴոնալդի, Արքայազն Էդուարդի (հետագայում՝ Էդուարդ VII թագավոր), Ալեքսանդրա Դանիացու (հետագայում՝ Թագուհի Ալեքսանդրա) և Էթիեն Պասկալ Տաշեի սպիտակ մարմարե կիսանդրիները[8]։

Գրադարանի հավաքածուն բաղկացած է 600000 նյութերից, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն և սպասարկվում են 300 աշխատակիցների կողմից[3]։ Ընդհանուր առմամբ տարածքի մուտքը սահմանափակվում է խորհրդարանական գործունեություն իրականացնողների շրջանակում, սակայն գրադարանն ունի հետազոտական հրապարակումներ, որոնք հասանելի են հանրությանը։ Խորհրդարանական բլրի գլխավոր մասնաճյուղը մեծ համալիրի կենտրոնական հանգույցն է միայն, որը տարածվում է այլ խորհրդարանական շենքերում, որտեղ ծառայությունները մատուցվում են մի շարք մասնաճյուղային գրադարաններում և ընթերցասրահներում[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառլամենտի գրադարանի ստեղծման հիմքերը գալիս են 1790-ական թվականներից, երբ ստեղծվեցին Վերին և Ստորին Կանադայի օրենսդրական գրադարանները. դրանք գործել են առանձին, մինչև 1841 թվականին Կանադայի նահանգի ստեղծումը և հավաքածուները միավորվեցին և նահանգային մայրաքաղաքի հետ տեղափոխվեցին Քինգստոն, Մոնրեալ, Տորոնտո և Քվեբեկ քաղաքներ։ Գրադարանը պետք է ստեղծվեր Օտտավայում, 1867 թվականից հետո, երբ Վիկտորյա թագուհին Բայթաունը ընտրեց որպես Կանադայի Դոմինիոնի իր թագի նոր նստավայր և Պառլամենտի գրադարանի մասին որոշմամբ հաստատությունը ձևավորվեց 1871 թվականին[9]։

Թեև ներկա գրադարանի կառուցումը սկսվել է 1859 թվականին, և հավաքածուն Օտտավա է հասել 1866 թվականին, աշխատանքը դադարեցվել էր 1861 թվականին և մինչև 1876 թվականը ամբողջական չէր, երբ 47000 հատորներ, այդ թվում նվիրատվություններ Վիկտորյա թագուհու կողմից, տեղադրվեցին։ Մոտավորապես 1869 թվականին շինարարները պարզեցին, որ նրանք չունեն տեխնիկական գիտելիքներ գմբեթավոր տանիք կառուցելու համար, ինչը նշանակում էր, որ պետք է պայմանագիր կնքել Մանչեստրից Թոմաս Ֆեյրբերն ինժեներական ընկերության հետ՝ մի քանի շաբաթվա ընթացքում հավաքովի գմբեթ ապահովելու համար. սա խոսում է այն մասին, որ պառլամենտական գրադարանի շենքը Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցն էր, որն ունեցավ ժամանակակից կահավորված երկաթյա տանիք։ Բացի այդ, 1883 թվականին գրադարանի 300 գազալամպերը վերածվեցին էլեկտրաէներգիայի[7]։ Այսպիսով, նման լրացուցիչ ծախսերը գրադարանի արժեքը հասցրին 301812 դոլարի. այս գումարն ավելացվեց խորհրդարանի բոլոր շենքերի արժեքին, որոնց արժեքն արդեն բուն բյուջեից անցել էր շատ ավելի բարձր[10]։ Ընդամենը 12 տարիների ընթացքում 1881 թվականի տորնադոյի ժամանակ ամբողջ տանիքը պոկվել է շիֆրերից, այնուհետև տանիքը ծածկվել է պղնձով[7]։

Կենտրոնական հատվածի ճարտարապետական նախագիծ՝ ձախ կողմում Վիկտորիա աշտարակն է, աջ կողմում՝ Պառլամենտի գրադարանը
Պառլամենտի գրադարանը անվնաս կանգնած 1916 թվականի հրդեհից մեկ օր հետո

Հետագա հինգ տասնամյակների ընթացքում գրադարանի հավաքածուն համալրվել է և փրկվել 1916 թվականի հրդեհից, որը ոչնչացրեց Կենտրոնական հատվածի մեծ մասը։ Գրադարանի շենքը հիմնական համալիրի հետ կապված էր միակ միջանցքով, և այդ ժամանակվա գրադարանային քարտուղար Մայքլ ՄաքՔորմակը ապահովեց գրադարանի երկաթե դռները, մինչև հրդեհը կհասներ այդ տարածքին[3]։ 1952 թվականին գրադարանի գմբեթում ծագած հրդեհը մեծ վնաս պատճառեց ծխի և ջրի միջոցով։ Այնուհետև անհրաժեշտ էր կատարել կառուցվածքային աշխատանքներ, ինչպես նաև տեղադրել ծածկված մանրահատակ և ապամոնտաժել փայտե վահանակը, և այն տեղափոխել Մոնրեալ մաքրման և մասնակի հրդեհաշիջման համար[9]։ Կենտրոնական, Արևելյան և Արևմտյան հատվածները հետագայում ունեցան լայնածավալ կլիմայական հսկողություն և էլեկտրական արդիականացում, սակայն գրադարանը հիմնականում անտեսված էր։

Անհամապատասխանությունները, գումարած պահպանումը, վերականգնումը և արդիականացումը ենթադրում էին 52 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգում, որն իրականացավ 2002-2006 թվականներին[11]։ Կանադայի հանրային աշխատանքների և կառավարական ծառայությունների ընկերությունը պայմանագիր է կնքել Թոմաս Ֆուլերի կոնստրուկտորական ընկերության հետ` կառավարելու տանիքի արտահոսքը և արտաքին պատերի քանդված սանդերը[12][13], ինչպես նաև փայտյա և գիպսային աշխատանքների լայնածավալ վերանորոգում և կլիմայի կառավարման համակարգերի տեղադրում[14]։ Նույն ժամանակահատվածում գրադարանի շենքի տակ ընկած հատվածում կատարվել են ինը մետրի խորքային պեղումներ, որպեսզի ապահովեն ավելի շատ պահեստային տարածք, մեխանիկական տարածքներ և կապ հաստատվի նավահանգիստի հետ[15]։ Ծրագիրն օգտագործեց ճշգրիտ հետազոտություն, լազերային չափումներ[7]։ Քառամյա աշխատանքից հետո գրադարանը հանրության համար բացվեց, 2006 թվականի հունիսի 5-ին վերսկսվեց շրջագայությունը գրադարանում[16], թեև Թոմաս Ֆուլլեր շինարարական ընկերությունը 21 միլիոն դոլարի հայց ներկայացրեց ընդդեմ Գահի՝ ծախսերը գերազանցելու համար[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Public Works and Government Services Canada. «A Treasure to Explore > Parliament Hill > History of the Hill > Library of Parliament > Exterior». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Public Works and Government Services Canada. «A Treasure to Explore > Parliament Hill > History of the Hill > Library of Parliament > Interior». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Public Works and Government Services Canada. «A Treasure to Explore > Parliament Hill > The History of Parliament Hill > Construction, 1859-1916 > The Library». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  5. Library of Parliament. «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament > Exterior Work > Masonry». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Library of Parliament. «Parliament of Canada > Library of Parliament». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Chodikoff, Ian (September 2006). «Parliamentary Briefing». Canadian Architect. Toronto: Business Information Group (September 2006). Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
  8. Baker, Wendy. «Restoration of a Marble Sculpture from the Library of Parliament». CCI Newsletter, No. 35, June 2005. Canadian Conservation Institute. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  9. 9,0 9,1 Landry, Pierrette (2001 թ․ օգոստոսի 1). «The Library of Parliament Today» (PDF). Office of the Parliamentary Librarian. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. City of Ottawa. «Residents > Heritage > Archives > A Virtual Exhibit: Ottawa Becomes the Capital > Building the Physical Reality». City of Ottawa. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  11. Williams, Patricia (2006 թ․ հունիսի 30). «Canada's heritage top of mind in library restoration». Daily Commercial News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին.
  12. «37th Parliament, 1st Session». Hansard. Ottawa: Queen's Printer for Canada (138). 2002 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. Public Works and Government Services Canada. «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament > Exterior Work». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. Public Works and Government Services Canada. «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament > Interior Work». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. 15,0 15,1 Payton, Laura (2008 թ․ նոյեմբերի 3). «Ottawa's Library of Parliament at centre of $21M lawsuit». National Post. (չաշխատող հղում)
  16. Public Works and Government Services Canada. «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]