Պառակտում (մուլտֆիլմ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
|---|---|
| Ժանր | դրամա |
| Ռեժիսոր | Ջերեմի Քլապին |
| Սցենարիստ | Ջերեմի Քլապին և Stéphane Piera? |
| Հնչյունավորում | Ժյուլիեն Բուասելիե |
| Պրոդյուսեր | Stéphane Piera? |
| Երաժշտություն | Nicolas Martin? |
| Օպերատոր | Ջերեմի Քլապին |
| Խմբագիր | Ջերեմի Քլապին |
| Երկիր | |
| Լեզու | ֆրանսերեն |
| Տևողություն | 13 րոպե |
| Թվական | 2008 |
| Պարգևներ | |
«Պառակտում» (Շիզոֆրենիա), ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ Հենրի անունով տղամարդու մասին, որն ուղղակի կերպով բախվում է երկնաքարին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008- Կաննի կինոփառատոն-Մրցանակ՝ «Կոդակ» ընկերության լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ում անունը Հենրի է։ Նրա կյանքը մոխրագույն է, միապաղաղ և տխուր, ոչինչ նրա կյանքում չի փոխվում։ Բայց ահա, իրադրությունների զարմանալի շրջադարձ։ Հենրիի վրա է ընկնում 150 տոննա երկնաքարը։ Թվում է, որ այդ դեպքից հետո հնարավոր չէ ապրել, բայց դա այստեղ տեղի չի ունենում։ Նա ողջ է մնում, բայց ձեռք բերում մի թերություն։ Հենրին հեռանում է իր մարմնից 91 սմ՝ ուղիղ իմաստով։ Այդ դեպքից հետո նա սկզբից սկսում է սովորել ապրել։ Նա նկարում է պատեր, հեռախոս և կահույք։ Եվ ահա մտածում, որ ամեն բան կարգավորվել է։ Բայդ դա այդպես չէ։ Այդ թերությունը խանգարում է նրա կյանքին։ Բայց Հենրին չի հանձնվում։ Նա նստում է մեքենա և գնում դաշտ։ Այնտեղ կրկին նրան հանդիպում է գիսաստղ։ Նա մտածում է, որ ամեն բան ավարտվում է, բայց ոչ։ Դառնում է ավելի վատ։ Նա տեղաշարժվում է 75 սմ ներքև։ Հոգեբանը ոչ մի կերպ չի կարողանում օգնել Հենրիին։ Նայելով այս կարճամետրաժը հասկանում ես, թե ինչի կարող է հասցնել քարացածությունն ու սթրեսը։ Եվ մարդը տեղաշարժվում է ինքն իրենից՝ այս պարագայում 91 սմ։ Հանդիսատեսը ինքն է ընտրում, արդյոք սա Հենրիի մտահնարքն է, թե՞ իրականություն։
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարը՝ Ջերեմի Կլապին, Ստեֆանի Պիերա
- Պրոդյուսեր՝ Վենդի Գրիֆֆիտսմ Ստեֆանի Պիերա
- դերակատարումը՝ Ժյուլիեն Բոյսելիո
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի տեսություն Արխիվացված 2012-07-22 Wayback Machine