Պապ (մեծ հայր)
Պապ (փաղաքշական` պապի, պապիկ և այլն)` ազգակցական հարաբերությունների կատեգորիա։
Իմաստային նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արական սեռի բարեկամ։ Որպես կանոն, կիրառվում է ցանկացած հարազատական ճյուղի (մայրական կամ հայրական) թոռան և թոռնուհու հետ հարաբերություններում, հանդիսանում է երեխայի մոր կամ հոր հայրը։ Թոռներն ունեն երկու պապիկ՝ հոր հայրը և մոր հայրը։ Իսպանիայում յուրաքանչյուր տարի՝ սկսած 1998 թվականից, հուլիսի 26-ը նշվում է որպես տատիկի և պապիկի օր։
Այլ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ կերպ՝ պապիկ նաև անվանում են ծերունուն։ Պապիկի կերպարը հանդես է գալիս հեքիաթներում, գալիք Նոր Տարվա խորհրդանիշներից մեկն է՝ Ձմեռ Պապը, որը սովորաբար հանդես է գալիս ծերունու կերպարով, գունավոր՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ մուշտակով և գլխարկով, երկար սպիտակ մորուքով, ձեռքի ձեռնափայտով, երկարաճիտք կոշիկներով և նվերների պարկով։
Հռոմի Պապ՝ ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ[1]։
Պապ թագավոր՝ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր, Արշակ Բ–ի 370 թվականից։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պապ», 2011, Ուկրաինա[2]
- «Պապիկ», 2016, Ռուսաստան[3]
- «Թեթևաբարո պապիկը», 2016, ԱՄՆ
- «Իմ երազանքների պապիկը», 2014, Ռուսաստան
Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1895 թվականին ռուս նկարիչ Ռաֆաիլ Լևիցկին նկարել է «Վլաս Պապիկ» նկարը, որը գտնվում է Չուվաշիայի արվեստի պետական թանգարանում։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մե՛նք ենք մեր սարերը, առավել հայտնի է «Պապիկ-տատիկ» անունով, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Կարա Բալա պապիկի արձանը Երևանի Աբովյան փողոցում
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life»։ Vatican.va։ 1946-02-20։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 18
- ↑ (ռուսերեն) Дед, https://megogo.net/ru/view/2707101-ded.html, վերցված է 2019-05-26
- ↑ «Дедушка»։ Русские мелодрамы - Смотреть онлайн российские кино фильмы в хорошем качестве HD видео бесплатно (ռուսերեն)։ Վերցված է 2019-05-26
- ↑ Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ. Համո Սահյան