Jump to content

Պապ Մատար Սառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապ Մատար Սառ
ֆրանսերեն՝ Pape Matar Sarr
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 2002(2002-09-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Thiaroye, Pikine Department, Դակար, Սենեգալ[2]
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Պապ Մատար Սառ (ֆրանսերեն՝ Pape Matar Sarr, սեպտեմբերի 14, 2002(2002-09-14)[1], Thiaroye, Pikine Department, Դակար, Սենեգալ[2]), սենեգալցի ֆուտբոլիստ, անգլիական «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է սենեգալյան «Ժեներասյոն Ֆուտ» ակումբի կազմում։ 2020 թվականի սեպտեմբերին նա հինգ տարվա պայմանագիր կնքեց ֆրանսիական «Մետց» ակումբի հետ[1]: Նա իր նորամուտը նշեց հիմնական կազմում 2020 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի Լիգա 1-ի «Բրեստի» դեմ խաղում[3]։ 2021 թվականի հունվարի 31-ին նա խփեց իր առաջին գոլը «Մետցի» կազմում Ֆրանսիայի Լիգա 1-ի «Բրեստի» դեմ պատասխան խաղում[4]։

2021 թվականի օգոստոսի 27-ին նրա տեղափոխությունը անգլիական «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբ ավարտվեց։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ Պապ Մատարը 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Մետցում»[5]։

Կարիերան ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին նա խաղացել է Սենեգալի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Բրազիլիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ խփելով երեք գոլ երեք խաղում։

2021 թվականի մարտի 26-ին նշել է իր նորամուտը Սենեգալի ազգային հավաքականի կազմում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման խաղում՝ Կոնգոյի Հանրապետության դեմ խաղում[6]։

Սարը իր դեբյուտային գոլը ազգային հավաքականի կազմում խփել է 2023 թվականի նոյեմբերի 18-ին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում՝ Հարավային Սուդանի հավաքականի դեմ (4:0):

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոտենհեմ Հոտսպուր»

  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի հաղթող՝ 2024/25

Սենեգալի ազգային հավաքական

  • Աֆրիկայի Ազգերի Գավաթի Հաղթող՝ 2021

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://fbref.com/en/players/feb5d972
  2. 1 2 National-Football-Teams.com
  3. «Metz vs. Brest». Soccerway (անգլերեն). 2020-11-29. Արխիվացված օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2021-04-02-ին.
  4. «Brest vs. Metz». Soccerway (անգլերեն). 2021-01-31. Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-04-02-ին.
  5. «Spurs sign 18-year-old Pape Matar Sarr from Metz». BBC Sport (անգլերեն). 2021-08-27. Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2021-08-27-ին.
  6. «Sarr, Pape Matar». National Football Teams (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-04-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապ Մատար Սառ» հոդվածին։