Պապկովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Պապկովի տուն
Mansion Remi.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Ճարտարապետական ոճ կլասիցիզմ
Պապկովի տունը գտնվում է Ռուսաստանում
Պապկովի տուն
Կոորդինատներ: 47°12′37.000000000812″ հս․ լ. 38°56′33.100000000788″ ավ. ե. / 47.21027777777800338° հս․. լ. 38.94252777777799679° ավ. ե. / 47.21027777777800338; 38.94252777777799679

Պապկովի տուն (ռուս.՝ Дом Папкова, հայտնի է նաև որպես Ռեմիի տուն, ռուս.՝ Дом Реми), XIX դարի սկզբի առանձնատուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում (Շմիդտի փողոց, № 17)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1808 թվականին ռուսական գավառական կլասիցիզմի ոճով։ Տունը եղել է Տագանրոգի քաղաքագլուխ Պյոտր Պապկովի մասնավոր կալվածքը։ Տագանրոգից նրա հեռանալուց հետո տունը դարձել է եկամտաբեր։ 1847-1856 թվականներին այստեղ դուստրերի հետ բնակվել է Պապկովի անժամանակ վախճանված ընկերակից Յ. Մորոզովի այրին։ Նրա դուստրերից մեկը` Եվգենյան, հետագայում դարձել է Անտոն Չեխովի մայրը։

Պապկովից հետո շենքը ժառանգաբար անցել է նրա զարմուհուն` բարոնուհի Ֆիտինգոֆին, և արդեն նրանից տնատիրությունն անցել է գեներալ-մայոր, զորացրվելուց հետո` կալվածատեր Ալեքսանդր Ռեմիին։ 1840-1841 թվականներին Կովկաս գնալու ճանապարհին Պապկովի շենք է այցելել Ռեմիի ծառայակից Միխայիլ Լերմոնտովը։ 1890-ական թվականներից շենքը պատկանել է Ռեմիի կնոջը` Մարիային, XX դարի սկզբից` դստերը` Եկատերինային, իսկ նրա եղբայր Նիկոլայը տան սեփականատեր է դարձել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես առաջ[1]։

1900-ական թվականներին Ռեմիի ժառանգները սկսել են իրենց կալվածքը վարձակալությամբ հանձնել քաղաքային և պետական հաստատություններին։ Սկզբում այստեղ գործել է զինվորական ղեկավարության վարչությունը, այնուհետև 1910 թվականից Զորքերի բնակարանային բավարարման շրջանային վարչությունը, շրջանային տպարանը, Տագանրոգի շրջանային պետի վարչությունը։ 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով տունն անհատույց փոխանցվել է վիրավորների համար առողջարանին։ Խորհրդային տարիներին շենքում եղել են կոմունալ բնակարաններ[2]։

1976 թվականից Պապկովի շենքը մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ է[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի կոմպոզիցիան պարզ է։ Ճակատը համաչափ է, զարդարված է դորիական օրդերի վեց հարթ սյուներով, որոնք պահում են եռանկյունաձև ճակտոնը։ Ներքևում սյուները միանում են ճաղաշարքերով։ Առաջին (տնտեսական) հարկի պատուհանները քառակուսի են։ Երկրորդ և երրորդ հարկերի ուղղանկյուն պատուհանները զարդարված են զարդաքիվերով։ Երկրորդ հարկի ամբողջ պարագծով ուղղանկյուն ատամնիկներով ամբողջական քիվ է։ 1828 թվականին կիսահարկի վերնակառուցման արդյունքում եռանկյունաձև ճակտոնը բարձրացվել է մեկ հարկ վերև։ Վերանորոգումից հետո սյունաշարքն իր վրա է վերցնում երրորդ հարկի լայն պատշգամբի ծանրությունը, որը ստեղծում է ատտիկոսի տպավորություն[4]։ Մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитрий Зиньковский, Оксана Пурахина։ Дом Папкова։ Борсолино։ Վերցված է 2017-01-25 
  2. «Дом 17»։ Исторический Таганрог։ Վերցված է 2017-01-24 
  3. «Дом градоначальника Папкова»։ Վերցված է 2017 Փետրվար 16 
  4. «Русский классицизм» (ռուսերեն)։ Rostov Region։ Վերցված է 2017-01-24