Պապիկներ, ծես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պապիկներ, ծնողական օր

Պապիկներ (բելառ.՝ Дзяды, ուկր՝. Діди, լեհ.՝ Dziady, լատ.՝. Ilgės) հիշատակի օրեր (ծնողական շաբաթներ) Բելառուսի և Ուկրաինայի, ինչպես նաև Բելառուսին սահմանակից ժողովուրդների ազգային օրացույցներում: Օրերն անցկացվում են տարվա մեջ մի քանի անգամ(3-ից 6). դրանց օրերը և կարևորությունը առանձնացված են գավառներով: Հավատալիքի համաձայն՝ այս օրերին մահացածները (պապիկները, հոգիները, ծնողները) գնում են իրենց տուն հիշատակի ընթրիքի, որը նույնպես կարող է անվանվել «պապիկներ»:

Ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակի ծիսակատարությունները կատարվում են տարեկան մի քանի անգամ, միշտ անցկացվում են շաբաթ օրերին: Սլավոնական ժողովուրդների մոտ այս ծեսերը ասոցացվում և նույնացվում են ծնողական շաբաթների հետ: Դրա պատճառով էլ այս և այլ նման ծեսերի ծագումը քրիստոնեական կամ լեզվական ավանդույթներով որոշելը դժվար է:

Պապիկները տոնում էին իրենց տանը, սպասելով իրենց նախնիների հոգիների ժամանմանը, որոնք տարբերվում էին իրենց նվերներով, երբ գնում էին գերեզմանոց:

Կենտրոնական անտառուտում Պապիկները տոնում էին 2 օր(ուրբաթ և շաբաթ, այս դեպում անվանվում են պապիկների ուրբաթ և տատիկների շաբաթ, կամ ուղղակի տատիկներ և պապիկներ): Ուրբաթ օրը երեկոյան պատրաստում են պասուց ճաշեր, իսկ շաբաթ օրը ուտիսի ճաշ (փվածեղով, կաթնային ճաշերով) որպես նախաճաշ:

«Պապիկների» օրերի հիշատակի սնունդը պետք է լինի տաք, որպեսզի հոգիները իրենց համար պատրաստված ճաշի գոլորշիների մեջ ներթափանցեն: Դնում են սեղաններին հավելյալ գդալներ՝ հանգուցյալների համար: Հաճախ յուրաքանչյուր հանգուցյալի իր անունով են կոչում:

Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում հիշատակի արարողությունները կատարվում են նմանատիպ սցենարներով, թեև յուրաքանչյուր ծիսակարգի համար կան առանձնահատկություններ (սեղանի վրա հատուկ ուտեստների, որոշակի քանակությամբ ուտեստների, արարողությունների անհրաժեշտություն և այլն):

Բելառուսները և ուկրաինացիները, հատկապես, ընդունում են Դմիտրիվից առաջ շաբաթ օրը կայացած խնջույքը(Դմիտրիստյան շաբաթ):

Ժողովրդի՝ իրենց նախնիների հիշատակի ծեսը գեղարվեստորեն նկարագրված է Ադամ Միցկևիչի «Պապիկներ» պոեմում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]