Պապելուչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապելուչո (իսպ.՝ Papelucho), չիլիացի գրող Մարսելա Պասի մանկական գրքերի շարքի գլխավոր հերոս։ 1947-1974 թվականներին տպագրվել է տասներկու գիրք։ Գրքերի այդ շարքը Չիլիում համալրեց մանկական դասական գրքերի ցանկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերը գրված են օրագրի ձևով 8-ամյա միջին դասի չիլիացի տղայի` Սանտիագոյի անունից։ Այս ձևով դրանք տարբերվում են մանկական այլ գրքերից, որոնք ստեղծվել են անիրական միջավայրում։ Պապելուչոն առօրյա կյանքում կարողանում է գտնել հետաքրքրություն և հումոր, ինչն անում է հարուստ երևակայության միջոցով, դիտարկման և ծաղրի ուժեղ զգացումով, բարձր զարգացած ինքնատիրապետմամբ ու ստեղծարարությամբ։ Այս առումով, այն նմանություն ունի եվրոպական մանկական գրականության լայնորեն տարածված այլ ստեղծագործությունների հետ, որոնք նույնպես նկարագրում են մանուկների առօրյա կյանքի արկածները, ինչպիսիք են Գոսինիի և Սեպմեի «Փոքրիկ Նիկոլան» շարքը, Ռիչմալ Կրոմպտոնի «Պարզապես Ուիլյամ» շարքը, Էլենա Ֆորտունի «Սելիա» գրքերը։

Մատենաշարի առաջին գիրքը` «Պապելուչո», լույս է տեսել 1947 թվականին՝ Rapa Nui չիլիական հրատարակչության կողմից անցկացված մրցույթում մրցանակի արժանանալուց հետո։ Գրքի նկարազարդումների հեղինակը Յոլանդա Հանեուսն էր։ Գիրքը շատ արագ Չիլիում դարձավ բեսթսելեր և մեկ հրատարակությանը հետևեցին մյուսները։ Շարքի վերջին գիրքը` Am I Dys-Lazy?, լույս տեսավ 1974 թվականին։

1947 թվականից մինչև 2007 թվական վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մարսելա Պասն արժանացել է Չիլիի գլխավոր Premio Nacional de Literatura մրցանակի։ 1968 թվականին Ամրիսվիլում, Շվեյցարիա, «Պապելուչոն միսիոներ» գիրքը «Գրքեր երիտասարդների համար միջազգային խորհրդի» (IBBY)[1] կողմից առաջադրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքի առաջին գիրքը ֆրանսերեն լույս է տեսել 1951 թվականին Rouge et Bleu հավաքածուում։ Տեքստն ադապտացվել և հրապարակվել է գունավոր նկարազարդումներով որպես լայնաֆորմատ գիրք, որը մեծ հաջողություն է գրանցել. վաճառվել է գրքի 25000 օրինակ, և երկու տարի անց լույս է տեսել երկրորդ հրատարակությունը։ 1980 թվականին լույս է տեսել ֆրանսերեն նոր հրատարակություն։

Ճապոնական Kodansha հրատարակչությունը 1972 թվականին հրատարակել է գրքի ճապոներեն թարգմանությունը` Մարսելա Կլարո Հանեուսի նկարազարդումներով։

Աթենքում հունարեն տպագրել է Kedros հրատարակությունը 1984 թվականին, Anicia in Rome-ն հրատարակել է մատենաշարի չորս գրքերի իտալերեն թարգմանությունը։

Կա նաև երկլեզու իսպաներեն-անգլերեն հրատարակությունը, որը հասանելի էր Չիլիի 2006 թվականի վերջում։ Անգլերեն թարգմանության հեղինակներն են Լինա Քրադոքը, Ալիսա Շաուն և Ժան Պոլ Բոշան։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Cine Animadores-ը և Canal 13 Films-ը նկարահանել են «Պապելուչոն և Մարթիան» ֆիլմը «Պապելուչո» գրքի մոտիվներով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապելուչո շարքը բաղկացած է 12 գրքերից[2][3]

  • Papelucho (1947)
  • Papelucho Casi Huérfano (1951) («Պապելուչոն գրեթե որբ»)
  • Papelucho Historiador (1955) (Պապելուչոն պատմաբան)
  • Papelucho Detective (1956) (Պապելուչոն խուզարկու)
  • Papelucho en la Clínica (1958) (Պապելուչոն հիվանդանոցում)
  • Papelucho Perdido (1962) (Պապելուչոն մոլորվել է)
  • Mi Hermana Ji, por Papelucho (1965) (Իմ քույր Ջին, ըստ Պապելուչոյի)
  • Papelucho Misionero (1966) (Պապելուչոն միսիոներ)
  • Papelucho y el Marciano (1968) (Պապելուչոն և Մարթիան)
  • Mi Hermano Hippie (1971) (Իմ հիպի եղբայրը, ըստ Պապելուչոյի)
  • Papelucho en Vacaciones (1971) (Պապելուչոն արձակուրդում)
  • Papelucho ¿Soy Dix Leso? (1974) (Papelucho Am I dyslexic?, translated as Papelucho Am I dys-lazy?).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Hans Christian Andersen Awards 1956-2002
  2. "Paz, Marcela", article in Kuemmerling-Meibauer, Bettina, Klassiker der Kinder- und Jugendliteratur. Ein internationales Lexikon, J. B. Metzler, 1999, S. 832-834:
  3. Rojas Flores, Jorge: Historia de la infancia en el Chile republicano, 1810-2010, Junji, Santiago, 2010 Արխիվացված 2020-04-07 Wayback Machine, includes a chapter on Papelucho, in Spanish.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]