Պաուլ Վիլդ
Պաուլ Վիլդ Paul Wild | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1925 Wädenswil |
Մահացել է | հուլիսի 2, 2014 (88 տարեկան) Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բեռնի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և շվեյցարական գերմաներեն |
![]() |
Պաուլ Վիլդ (գերմ.՝ Paul Wild, 5 հոկտեմբերի 1925 Վեդենսվիլ, Շվեյցարիա - 2 հուլիսի 2014[1] Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի աստղագետ, աշխատել է Ցիմերվալդի աստղադիտարանում։
Աստերոիդների և գիսաստղերի, ինչպես նաև գերնոր աստղերի հայտնաբերող։ Աշխատել է Ցիմերվալդի աստղադիտարանում և 1980 թվականից 1991 թվականները եղել է Բեռնի համալսարանի տնօրեն։ Ունեցել է նաև փիլիսոփայության և բնագիտության դոկտոի կոչում։ 1961 թվականից 1994 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 94 աստերոիդ, որոնցից մեկը հայտնաբերել է Իվո Բաուերզիմի հետ համատեղ[2]։ Վիլդը նաև հայտնաբերել է մի քանի կարճ պարբերությամբ գիսաստղեր, որոնցից է 81P/Վիլդի գիսաստղը, որը դարձավ Սթարդասթ տիեզերական սարքի առաքելության նպատակը։ Նա նաև հայտնաբերել է 41 գերնոր աստղեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանել է մաթեմատիկա Ցյուրիխի համալսարանում, իսկ 1955 թվականից սկսել է աշխատել Բեռնի համալսարանում որպես ասիստենտ, իսկ 1971 թվականից որպես դասախոս։ 1976 թվականին դարձավ պրոֆեսոր, իսկ 1980 թվականից 1991 թվականները զբաղեցրել է համալսարանի տնօրենի պաշտոնը։ Թոշակի անցնելուց հետո, 1992 թվականից 2005 թվականները զբաղեցրել է Ֆրից Ցվիկի անվան ֆոնդի նախագահի պաշտոնը[3]։
Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլդի պատվին է անվանվել (1941) Վիլդ աստերոիդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wpis w bazie Uniwersytetu w Bernie»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2016-04-09
- ↑ «Փոքր մոլորակների հայտնաբերողներ»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011
- ↑ Stiftungrat Archived 2004-07-17 at the Wayback Machine. (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Астрономический институт университета Берна (գերմ.)
- NASA holt Sternenstaub von Berner Komet (գերմ.)
- Sternstunden in Zimmerwald (գերմ.)
- Carta de Paul Wild (անգլ.)
|